Jump to content

Օզջան Դենիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզջան Դենիզ
թուրքերեն՝ Özcan Deniz
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1972(1972-05-19) (54 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երգիչ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան

Օզջան Դենիզ (թուրք. Özcan Deniz, մայիսի 19, 1972(1972-05-19), Անկարա, Թուրքիա), քրդական արմատներով թուրք երգիչ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, ով մեծ ճանաչում ունի նաև հայրենի երկրի սահմաններից դուրս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզջան Դենիզը ծնվել է 1972 թվականի մայիսին 19-ին Անկարայում։ Դերասանն ազգությամբ քուրդ է[1]։ Նա համակրանք ունի հայկական երաժշտության հանդեպ, երգում է Սայաթ-Նովայի երգերից:[2]

Նա համակրելի է և ունի մոդելի արտաքին։ Երիտասարդ Դենիզի ճակատագիրը բավական բարդ էր։ Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, որոշեց հեռանալ դպրոցից և իրեն նվիրել աշխատանքին։ Նրա մայրը մտածում էր, որ իր որդին խորտակում է իր ապագան, սակայն Օզջանը գործեց ինքնուրույն[3]։

Օզջան Դենիզի ստեղծագործական կենսագրությունը սկսվեց այն բանից հետո, երբ տղան ընդամենը 13 տարեկան էր։ Տղան այդ ընթացքում պրոֆեսիոնալ երգում էր։ 16 տարեկանում Դենիզն մեկնում է Անթալիա, ապահովելով հարմարավետ կյանք իր և իր ընտանիքի համար։ Բայց 17 տարեկանում նա հեռացավ Թուրքիայից և գնաց Գերմանիա։ Նա երեք տարի ապրել է Մյունխենում։ Վերադառնալով տուն, Դենիզը անմիջապես գնում է բանակ և միայն 3 տարի անց զորացրվելուց հետո սկսում է իր նոր աշխատանքային կյանքը։

Բանակից հետո Դենիզ Օզջանը անսպասելիորեն առաջարկ ստացավ ֆիլմում նկարահանվելու։ Օզջանը առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «Ona Sevdiğimi Söyle» ֆիլմում։ Մելոդրամայի սիրահար թուրք հանդիսատեսը շատ հավանեց Օզջանի տաղանդը։

Ֆիլմում նկարահանվելիս Օզջանը չթողեց իր երաժշտական կարիերան, շարունակելով ալբոմներ թողարկել։

Հանդիսատեսը Դենիզին տեսավ նաև «O Şimdi Asker», «Aslan Gibi», «Neredesin Firuze» ֆիլմերում։ Այս բոլոր ֆիլմերը բարձր գնահատականի են արժանացել իր հայրենիքում։ Մի շարք ֆիլմերի հեռարձակման իրավունքները վաճառվել են նաև այլ երկրներում։ 2013 թվականին թուրքական հեռուստատեսությունը նկարահանեց «Su ve Ateş» ֆիլմը, որը երկու սիրահարների ճանապարհի խոչընդոտների մասին է, գլխավոր դերում հանդես են եկել Օզջան Դենիզն և Յասեմին Ալլենը։ Հաջորդ ֆիլմն որում նկարահանվեց Դենիզը դա «Սև ծաղիկ» կոչվող դրաման էր, որտեղ դերասանը հանդիսատեսին է ներկայացել խաբեբայի կերպարով, ով վտանգում է ընտանիքի բարեկեցությունը։ 2014 թվականին Օզջանը նկարահանվեց «Kaderimin yazildigi gün» մելոդրամայում, որը հարուստ զույգի մասին է, ովքեր դիմում են փոխնակ մոր օգնությանը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Դենիզի կինը դարձավ դերասանուհի Հանդան Դենիզը։ Այս ամուսնությունը տևեց մինչև 2000 թվականը։ Այնուհետև Օզջանը հանդիպեց դերասանուհի Ֆահիր Էվջենի հետ, նրանք նույնիսկ որոշել էին ամուսնանալ, սակայն 2013 թվականին զույգը հանկարծակի հայտարարեց հարաբերությունների ավարտի մասին[4]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992՝ Yine Ağlattın Beni
  • 1993՝ Hadi Hadi Meleğim
  • 1994՝ Beyaz Kelebeğim
  • 1997՝ Yalan Mı?
  • 1998՝ Çoban Yıldızı
  • 2000՝ Aslan Gibi
  • 2002՝ Leyla
  • 2004՝ Ses ve Ayrılık
  • 2007՝ Hediye
  • 2009՝ Sevdazede
  • 2012՝ Bi Düşün

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԲնօրինակ անվանումՀայերեն անվանում
1996Ona Sevdiğimi SöyleՆրան ասա, որ ես սիրում եմ
2002Kolay ParaԹեթև փողեր
2003Asmalı Konak – HayatԿյանք
2003O Şimdi AskerՀիմա նա զինվոր է
2004Neredesin FiruzeՈրտեղ ես դու, Բիրյուզա
2006Keloğlan Karaprens’e KarşıԴեմ է
2008Mevlana Aşkı DansıՍիրո պարը
2011Ya Sonra?Կամ հետո՞
2012ArafՄաքրություն
2012Evim SensinԴու իմ տունն ես
2013Su ve AteşՋուր և կրակ
2016Ikinci ŞansԵրկրորդ հնարավորություն
2017öteki tarafԱյլ կողմից

Հեռուստասերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԲնօրինակ անվանումՀայերեն անվանում
1997Yalan Mı?Սուտ է
1999Aşkın Dağlarda GezerՍերը լեռներ է գնում
2002Asmalı KonakԻսմաիլ Կոնակ
2004Haziran GecesiՀունիսի գիշերը
2007KaderՃակատագիր
2008Aşk YakarՍերը այրում է
2009SamanyoluԾիր կաթին
2012Bir Zamanlar OsmanliՄի անգամ Օսմանյան կայսրությունում
2013Karagül (1.Folge)Քարագյուլ
2014Karagül (49-52. Folge)Քարագյուլ
2014Kaderimin yazildigi günԻմ ճակատագիրը գրվելու օրը
2017Istanbullu GelinՍտամբուլի հարսնացուները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ДЕНИЗ(չաշխատող հղում)
  2. Hasmik Chakhmakhchyan (2016 թ․ հոկտեմբերի 27), Özcan Deniz sings in Armenian - Sayat-Nova "Kamancha" (2009), Վերցված է 2024 թ․ օգոստոսի 13-ին
  3. успешные, знаменитые и красивые люди мира.Озджан Дениз(չաշխատող հղում)
  4. Дениз. Личная жизнь(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]