Մերթ Յազըջըօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերթ Յազըջըօղլու
Ծնվել էմայիսի 10, 1993(1993-05-10) (30 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասան և դերասան

Մերթ Յազըջըօղլու (թուրքերեն՝ Mert Yazıcıoğlu, մայիսի 10, 1993(1993-05-10), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան և մոդել։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերթ Յազըջըօղլուն ծնվել է 1993 թվականի մայիսի 10-ին Ստամբուլում[2]։ Այդ քաղաքում ստանալով իր տարրական, միջնակարգ և ավագ դպրոցական կրթությունը՝ բուհական ուսումը շարունակել է Ստամբուլի Այդըն համալսարանի մենեջմենթի բաժնում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերայի իր առաջին քայլերն արել է այն ժամանակ, երբ հրավիրվեց նկարահանվելու հեռուստասերիալներից մեկում, որտեղ նկարահանվում էր իր ընկերը[4]։ Սկզբում նա միացավ Cast 33 գործակալությանը, որը հիմնադրվել էր Սումրու Օնաթի կողմից, իսկ ավելի ուշ հանդիպեց դերասան Ումիթ Չըրաքին[5]։ Որոշ ժամանակ անց Մերթ Յազըջըօղլուն սկսեց դերասանական դասեր ստանալ Ումիթ Չըրաքից՝ մասնակցելով նրա «3 Mota Eğitim» դասընթացներին։ Դերասանական կուրսեր անցնելուց հետո՝ նա իր կինոդեբյուտն ունեցավ «Պապիս մարդիկ» գեղարվեստական ֆիլմում։

Թաներ Օլմեզի, Գյոքչե Բահադըրի, Իլքեր Քալելիի հետ միասին նկարահանվել է «Կորսված քաղաք» հեռուստասերիալում։ 2013 թվականին «Սև վարդ» հեռուստասերիալի 125-րդ սերիայում մարմնավորել է Բարան Շամվերդիի դերը։ Հեռուստասերիալը հեռարձակվել է FOX հեռուստաընկերությամբ, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Էջե Ուսլուն, Օզջան Դենիզը, Սևդա Էրգինջին և Այչա Այշին Թուրանը[6]։ Ավելի ուշ նկարահանվել է «Հույսը չի մեռնում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆըրաթի դերը։ Իսկ արդեն «Մեհմեդ. աշխարհի տիրակալը» պատմական հեռուստասերիալում մարմնավորել է Քորքութի դերը[7][8]։

Շարունակելով իր դերասանական կարիերան՝ 2018 թվականին նկարահանվել է «Լավ խաղ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջենքի դերը[9]։ 2018-2019 թվականներին նկարահանվել է «Մի լիտր արցունք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի՝ Մահիր Եթքինի դերը։ 2020-2021 թվականներին նկարահանվել է «Սեր 101» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Netflix-ով։ Դրանից հետո էլ նկարահանվել է BluTv-ի «Մեռնելու ժամանակը» քրեական հեռուստասերիալում[10][11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարից Մերթ Յազըջըօղլուն հանդիպում է թուրք դերասանուհի Դիլան Դենիզի հետ[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր
2011 Պապիս մարդիկ -
2018 Լավ խաղ Ջենք
Հեռուստասերիալ
Տարի Անվանում Դեր
2012–2013 Կորսված քաղաք Ֆուրքան
2013–2016 Սև վարդ Բարան Շամվերդի
2016–2017 Հույսը չի մեռնում Ֆըրաթ
2018 Մեհմեդ. աշխարհի տիրակալը Քորքութ
2018–2019 Մի լիտր արցունք Մահիր Եթքին
2020 Մի մոր մեղքը Յուսուֆ
2022 Ջարդուփշուր Քերեմ Սերվեթ
2023 Կարմիր բողբոջներ Ջյունեյթ Գյունեշ
Վեբ հեռուստասերիալ
Տարի Անվանում Դեր
2021 Մեռնելու ժամանակը Ջյունեյթ
2020–2021 Սեր 101 Սինան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/name/nm5465752/
  2. «Mert yazıcıoğlu kimdir mert yazıcıoğlu nereli ve kaç yaşında». Sözcü. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  3. «bir litre gözyaşının mahiri mert yazıcıoğlunun biyografisi». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  4. «Mert yazıcıoğlu kaç yaşında». Ajansspor. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  5. «mert yazıcıoğlu kimdir». Fanatik. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  6. Kahraman, Melin (2013 թ․ սեպտեմբերի 20). «Karagül'ün Asi Çocuğu Baran İle Keyifli Bir Sohbet». Hürriyet Aile. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  7. Şengül, Yüksel (2016 թ․ նոյեմբերի 13). «Hiç acelem yok». Sözcü. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  8. https://www.milliyet.com.tr/gundem/karagul-125-son-bolum-ile-final-yapti-2259612
  9. Ülkü, Özlem (2018 թ․ նոյեմբերի 3). «"Sağlam adımlarla ilerliyorum"». Milliyet. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  10. «Ölüm Zamanı». 2021 թ․ հուլիսի 27.
  11. Arseven, Ceren. «Aşka Giriş: Mert Yazıcıoğlu». InStyle. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.(չաշխատող հղում)
  12. https://www.hurriyet.com.tr/amp/kelebek/ozel-hayatima-pek-fazla-kafa-yoramiyorum-24750197
  13. «Afra Saraçoğlu'dan sevgilisi Mert Yazıcıoğlu'yla 'maç' paylaşımı». haberturk.com. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]