Մեսքիագաշեր
Մեսքիագաշեր շում.՝ 𒈩𒆠𒉘𒂵𒊺𒅕 meš3-ki-aĝ2-ga-še-er[1] | ||
Գլանաձև կնիք և դրոշմակնիք. քուրմ-արքան և նրա սպասավորը կերակրում են սուրբ հոտին։ Սպիտակ կրաքար, Ուրուկի ժամանակաշրջան, մոտ մ.թ.ա. 3200 թվական։ | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 28-րդ դարի 2-րդ կես | ||
Հաջորդող | Էնմերքար | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Դավանանք | Շումերական կրոն | |
Դինաստիա | Ուրուկի I դինաստիա | |
Հայր | Shamash? | |
Զավակներ | Էնմերքար |
Մեսքիագաշեր, շումերական հնագույն Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալը, որը կառավարել է մ.թ.ա. 28-րդ դարի երկրորդ կեսին (մ.թ.ա. 2722-2692)[2]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուկի առաջին դինաստիայի առասպելական հիմնադիրը։ Ի տարբերություն իր իրավահաջորդների Էնմերքարի, Լուգալբանդայի, Դումուզիի և Գիլգամեշի, Մեսքիագաշերը, բացի «Թագավորական ցուցակից», հայտնի չէ ոչ շումերական էպոսից, ոչ էլ առասպելներից։ Շումերական «Թագավորական ցուցակում» ասվում է.
Էանայում Մեսքիագաշերը, Ուտուի որդի, դարձավ քրմապետ և թագավոր և թագավորեց 324 տարի։ Մեսքիագաշերը մտավ ծովը [և] բարձրացավ լեռները։ |
Այսպիսով, «Թագավորական ցուցակը» նրան անվանում է շումերական արևի աստծո Ուտուի (աքքադերեն՝ Շամաշ) որդի, Ինաննա աստվածուհու եղբայրը, որի պաշտամունքը լայնորեն տարածված էր Ուրուկ քաղաքում։ Սակայն պետք է նշել, որ Մեսքիագաշերը իբր թե իշխել է դեռևս Էանայում («Անուի տանը»՝ երկնքի աստծո Անայի (աքքադերեն՝ Անու) տաճարում, այսինքն, երբ կար տաճարով սրբազան պարիսպը, բայց դեռ չկար բուն Ուրուկ քաղաքը։ Ի դեպ, հնագիտական նյութը հաստատում է, որ տաճարը Ուրուկի ամենահին օբյեկտն է։ Վերոնշյալ տողերում հիշատակված մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն է հրավիրում. Մեսքիագաշերը և՛ քրմապետ էր (էն), և՛ թագավոր (լուգալ)։ Թերևս այս խոսքերն արտացոլում են Շումերի իրադրության վիճակը, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը նույն ձեռքերում էր։
Դատելով բավականին երկիմաստ և անորոշ բացատրությունից, որն ուղեկցում է նրա անվանը «Թագավորների ցուցակում», ըստ որի՝ «նա մտավ ծովը [և] բարձրացավ լեռները»[2], նա փորձում էր իշխանությունը տարածել Շումերի շրջակայքի և շատ ավելի հեռու գտնվող երկրների վրա[4][5][6]։
«Թագավորների ցուցակում» նրա գահակալությունը, ինչպես բոլոր վաղ շումերական արքաներինը, վերագրվում է անհավանական տևողության՝ 324 տարի (կա տարբերակ՝ 325 տարի)։
Ուրուկի I դինաստիա | ||
Նախորդող։ — |
Ուրուկի արքա մ.թ.ա. 28-րդ դարի 2-րդ կես |
Հաջորդող։ Էնմերքար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Царский список». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», Հատոր I, Մհեր Հակոբյան, Երևան, 2020, էջ 259, 437 (ծան. 1), ISBN 978-9939-0-3275-7
- ↑ Նիպուրի թագավորական ցուցակ
- ↑ 1. Месопотамия // История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. — 169 с.
- ↑ Ру Ж. Великие цивилизации Междуречья. — 122 с.
- ↑ Белицкий Мариан Шумеры. Забытый мир. — 79—80 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Часть 1. Месопотамия / Под редакцией И. М. Дьяконова. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1983. — 534 с. — 25 050 экз.
- Крамер Самюэль. Шумеры. Первая цивилизация на Земле / Пер. с англ. А. В. Милосердовой. — М.: ЗАО Центрполиграф, 2002. — 384 с. — (Загадки древних цивилизаций). — 7000 экз. — ISBN 5-9524-0160-0.
- Бертман Стивен. Месопотамия: Энциклопедический справочник / Пер. с англ. А. А. Помогайбо; коммент. В. И. Гуляев. — М.: Вече, 2007. — 414 с. — (Библиотека мировой истории). — ISBN 5-9533191-6-4.
- Белицкий Мариан. Забытый мир шумеров Արխիվացված 2023-06-19 Wayback Machine / Пер. с польского. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1980. — 398 с. — (По следам исчезнувших культур Востока). — 10 000 экз.
- Боттеро Ж. и др. Ранние цивилизации Ближнего Востока. История возникновения и развития древнейших государств на земле / Жан Боттеро, Дитц Отто Эдцарт, Адам Фалькенштайн, Жан Веркуттер; пер. с англ. А. Б. Давыдовой, С. В. Иванова. — М.: ЗАО Центрполиграф, 2016. — 447 с. — ISBN 978-5-9524-5202-2.
- Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.