Մեսքիագաշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսքիագաշեր

շում.՝ 𒈩𒆠𒉘𒂵𒊺𒅕
meš3-ki-aĝ2-ga-še-er[1]
Գլանաձև կնիք և դրոշմակնիք. քուրմ-արքան և նրա սպասավորը կերակրում են սուրբ հոտին։ Սպիտակ կրաքար, Ուրուկի ժամանակաշրջան, մոտ մ.թ.ա. 3200 թվական։
Ուրուկի արքա
մ.թ.ա. 28-րդ դարի 2-րդ կես
Հաջորդող Էնմերքար
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Շումերական կրոն
Դինաստիա Ուրուկի I դինաստիա
Հայր Shamash?
Զավակներ Էնմերքար

Մեսքիագաշեր, շումերական հնագույն Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալը, որը կառավարել է մ.թ.ա. 28-րդ դարի երկրորդ կեսին (մ.թ.ա. 2722-2692)[2]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուկի առաջին դինաստիայի առասպելական հիմնադիրը։ Ի տարբերություն իր իրավահաջորդների Էնմերքարի, Լուգալբանդայի, Դումուզիի և Գիլգամեշի, Մեսքիագաշերը, բացի «Թագավորական ցուցակից», հայտնի չէ ոչ շումերական էպոսից, ոչ էլ առասպելներից։ Շումերական «Թագավորական ցուցակում» ասվում է.

Էանայում Մեսքիագաշերը,
Ուտուի որդի, դարձավ քրմապետ
և թագավոր և թագավորեց 324 տարի։
Մեսքիագաշերը մտավ ծովը
[և] բարձրացավ լեռները։
- Նիպուրի թագավորական ցուցակ[2][3]

Այսպիսով, «Թագավորական ցուցակը» նրան անվանում է շումերական արևի աստծո Ուտուի (աքքադերեն՝ Շամաշ) որդի, Ինաննա աստվածուհու եղբայրը, որի պաշտամունքը լայնորեն տարածված էր Ուրուկ քաղաքում։ Սակայն պետք է նշել, որ Մեսքիագաշերը իբր թե իշխել է դեռևս Էանայում («Անուի տանը»՝ երկնքի աստծո Անայի (աքքադերեն՝ Անու) տաճարում, այսինքն, երբ կար տաճարով սրբազան պարիսպը, բայց դեռ չկար բուն Ուրուկ քաղաքը։ Ի դեպ, հնագիտական նյութը հաստատում է, որ տաճարը Ուրուկի ամենահին օբյեկտն է։ Վերոնշյալ տողերում հիշատակված մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն է հրավիրում. Մեսքիագաշերը և՛ քրմապետ էր (էն), և՛ թագավոր (լուգալ)։ Թերևս այս խոսքերն արտացոլում են Շումերի իրադրության վիճակը, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը նույն ձեռքերում էր։

Դատելով բավականին երկիմաստ և անորոշ բացատրությունից, որն ուղեկցում է նրա անվանը «Թագավորների ցուցակում», ըստ որի՝ «նա մտավ ծովը [և] բարձրացավ լեռները»[2], նա փորձում էր իշխանությունը տարածել Շումերի շրջակայքի և շատ ավելի հեռու գտնվող երկրների վրա[4][5][6]։

«Թագավորների ցուցակում» նրա գահակալությունը, ինչպես բոլոր վաղ շումերական արքաներինը, վերագրվում է անհավանական տևողության՝ 324 տարի (կա տարբերակ՝ 325 տարի)։


Ուրուկի I դինաստիա

Նախորդող։
Ուրուկի արքա
մ.թ.ա. 28-րդ դարի
2-րդ կես

Հաջորդող։
Էնմերքար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Царский список». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», Հատոր I, Մհեր Հակոբյան, Երևան, 2020, էջ 259, 437 (ծան. 1), ISBN 978-9939-0-3275-7
  3. Նիպուրի թագավորական ցուցակ
  4. 1. Месопотамия // История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. — 169 с.
  5. Ру Ж. Великие цивилизации Междуречья. — 122 с.
  6. Белицкий Мариан Шумеры. Забытый мир. — 79—80 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Часть 1. Месопотамия / Под редакцией И. М. Дьяконова. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1983. — 534 с. — 25 050 экз.
  • Крамер Самюэль. Шумеры. Первая цивилизация на Земле / Пер. с англ. А. В. Милосердовой. — М.: ЗАО Центрполиграф, 2002. — 384 с. — (Загадки древних цивилизаций). — 7000 экз. — ISBN 5-9524-0160-0.
  • Бертман Стивен. Месопотамия: Энциклопедический справочник / Пер. с англ. А. А. Помогайбо; коммент. В. И. Гуляев. — М.: Вече, 2007. — 414 с. — (Библиотека мировой истории). — ISBN 5-9533191-6-4.
  • Белицкий Мариан. Забытый мир шумеров Արխիվացված 2023-06-19 Wayback Machine / Пер. с польского. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1980. — 398 с. — (По следам исчезнувших культур Востока). — 10 000 экз.
  • Боттеро Ж. и др. Ранние цивилизации Ближнего Востока. История возникновения и развития древнейших государств на земле / Жан Боттеро, Дитц Отто Эдцарт, Адам Фалькенштайн, Жан Веркуттер; пер. с англ. А. Б. Давыдовой, С. В. Иванова. — М.: ЗАО Центрполиграф, 2016. — 447 с. — ISBN 978-5-9524-5202-2.
  • Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]