Մեծամուլա (վրաց.՝ მეწამულა, մինչև 2019 թվականը՝ Բուդյոնովկա, վրացերեն՝ ბუდიონოვკა), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Շուլավեր գետի երկու ափերին, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 12 կմ հեռավորության և ծովի մակարդակից 310 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 163 բնակիչ, հիմնականում հայեր և ադրբեջանցիներ, որից 80 տղամարդ և 83 կին։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 134 մարդ, որից 69 տղամարդ և 65 կին։