Մելոդի Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելոդի Անդերսոն
Մելոդի Անդերսոնը 2009 թվականին
Ծնվել է3.12.1955
ԾննդավայրԷդմոնտոն, Կանադա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կանադա
ԱզգությունԿանադա
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1977 - 1955
IMDbID ID 0000758
counselingbymelody.com

Մելոդի Անդերսոն (անգլ.՝ Melody Anderson, դեկտեմբերի 3, 1955(1955-12-03)[1][2], Էդմոնտոն, Կանադա), ամերիկա-կանադացի դերասանուհի և հասարակական գործիչ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոդի Անդերսոնն առավել հայտնի է, 1980 թվականի «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում կատարած իր դերով[4]։ Նա նաև գլխավոր կանացի դերեր է խաղացել «Մահացածներն ու թաղվածները», «Կրակով քայլողը»։ Հեռուստատեսության մեջ նա խաղաց գլխավոր դերը «Մենիմել» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, ինչպես նաև հայտնվել է «Դալլաս», «Սենթ-Էլսվեր», «Հյուրանոց» և «Նա գրել է սպանություն» սերիալներում։ Նա նաև խաղաց Մերիլին Մոնրոյի դերը 1993 թվականի «Մերիլին և Բոբբի. Նրա վերջին սերը» ֆիլմում։

1997 թվականին Մելոդի Անդերսոնն ավարտել է Նյու Յորքի համալսարանը և վերաորակավորվել է որպես հասարակական գործիչ, հետագայում Կոլումբիայի համալսարանում, ստացել է մագիստրոսի աստիճան հոգեբանության ասպարեզում և դոկտորական աստիճան Իեշիվա համալսարանում հասարակական գործունեության ասպարեզում[5]։ 2006 թվականին նա հրատարակել է գիրք այն մասին, թե ինչպես ծնողներին հաղթահարել բոլոր խնդիրներն այն երեխաների հետ, որոնք թմրադեղ և ալկոհոլ են օգտագործում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելոդի Անդերսոն» հոդվածին։