Մելոդի Անդերսոն
![]() | |
---|---|
![]() Մելոդի Անդերսոնը 2009 թվականին | |
Ծնվել է | 3.12.1955 |
Ծննդավայր | Էդմոնտոն, Կանադա |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1977 - 1955 |
IMDb | ID ID 0000758 |
counselingbymelody.com | |
Մելոդի Անդերսոն (անգլ.՝ Melody Anderson, դեկտեմբերի 3, 1955, Էդմոնտոն, Կանադա), ամերիկա-կանադացի դերասանուհի և հասարակական գործիչ[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելոդի Անդերսոնն առավել հայտնի է, 1980 թվականի «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում կատարած իր դերով[2]։ Նա նաև գլխավոր կանացի դերեր է խաղացել «Մահացածներն ու թաղվածները», «Կրակով քայլողը»։ Հեռուստատեսության մեջ նա խաղաց գլխավոր դերը «Մենիմել» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, ինչպես նաև հայտնվել է «Դալլաս», «Սենթ-Էլսվեր», «Հյուրանոց» և «Նա գրել է սպանություն» սերիալներում։ Նա նաև խաղաց Մերիլին Մոնրոյի դերը 1993 թվականի «Մերիլին և Բոբբի. Նրա վերջին սերը» ֆիլմում։
1997 թվականին Մելոդի Անդերսոնն ավարտել է Նյու Յորքի համալսարանը և վերաորակավորվել է որպես հասարակական գործիչ, հետագայում Կոլումբիայի համալսարանում, ստացել է մագիստրոսի աստիճան հոգեբանության ասպարեզում և դոկտորական աստիճան Իեշիվա համալսարանում հասարակական գործունեության ասպարեզում[3]։ 2006 թվականին նա հրատարակել է գիրք այն մասին, թե ինչպես ծնողներին հաղթահարել բոլոր խնդիրներն այն երեխաների հետ, որոնք թմրադեղ և ալկոհոլ են օգտագործում[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 — Էլվիս / Elvis
- 1980 — Ֆլեշ Գորդոն / Flash Gordon
- 1981 — Մահացածներն ու թաղվածները / Dead & Buried
- 1982 — Դալլաս / Dallas
- 1983 — Ֆոտոմոդել-ոստիկան / Policewoman Centerfold
- 1983 — Սենթ-Էլսվեր / St. Elsewhere
- 1986 — Հյուրանոց / Hotel
- 1986 — Կրակով քայլողը / Speed Zone!
- 1987 — Խոր ու մութ գաղտնիքները / Deep Dark Secrets
- 1988 — Արագության գոտի / Speed Zone!
- 1989 — Վերջին ծանուցումը / Final Notice
- 1990 — Հիտլերի դուստրը / Hitler’s Daughter
- 1991 — Հսկողության տակ / Under Surveillance
- 1992 — Փլուզում / Landslide
- 1993 — Նրա վերջին սերը / Marilyn & Bobby: Her Final Affair
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի հասարակական գործիչներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կանադացի սոցիալական աշխատողներ
- Կանադացի կինոդերասանուհիներ