Մելիք Մավիսակալյան
Մելիք Մավիսակալյան | |
---|---|
Ծնվել է | 1937, սեպտեմբերի 23 Երևան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Melik Mavisakalyan Վիքիպահեստում |
Մելիք Բաբկենի Մավիսակալյան (Մելիք-Մավիսակալյան), (սեպտեմբերի 23, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), Հայաստանի ժողովրդական արտիստ (2012)[1]։
Հեռուստալրագրող, հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-1967 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի և ստեղծագործական բաժիններում, ավարտել է Էդվարդ Միրզոյանի կուրսը։
- 1957-1960 թվականներին՝ Հայաստանի Ռադիոյի երաժշտական գործիքային կվինտետի մենակատար
- 1960-1962 թվականներին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար
- 1964-1965 թվականներին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի տնօրեն
- 1970-1972 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար
- 1972-1986 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր
- 1985-2005 թվականներին՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու
- 1991-1997 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար[2]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է 4 կանտատ. օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կոնցերտներ՝ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր, կինոերաժշտություն («Մեծ նվեր» օպերետը (1971), «Սիմֆոնիկ պարեր» (1975), «Կոնցերտ-ֆանտազիա» (1968), «Ախթամար», 1969, «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976, Առնո Բաբաջանյանի հետ, երկուսն էլ՝ գեղարվեստական ֆիլմ, Հայֆիլմ)[3]։
1981 թվականին դերակատարում է ունեցել «Համեստ մարդը» ֆիլմում։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1969, 1971, Մոսկվա) դափնեկիր[4]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1982
- Հայաստանի ժողովրդական արտիստ, 2012
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2015[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Մավիսակալյան Մելիք | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018-12-04T18:18:51Z-ին.
- ↑ Մելիք Մավիսակալյան - Հայաստանի կոմպոզիտորների միություն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ստեփան Շաքարյանն ու Մելիք Մավիսակալյանը պարգևատրվել են քաղաքապետի Ոսկե մեդալով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիք Մավիսակալյան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ դիրիժորներ
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով