Jump to content

Մեզոամերիկյան բուրգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզոամերիկյան բուրգեր (իսպ.՝ Basamentos piramidales de Mesoamérica), հին Մեզոամերիկյան ճարտարապետության կարևոր մաս կազմող բրգաձև կառույցներ, որոնք կառուցվածքով նման են եգիպտական բուրգերին, սակայն ճարտարապետական նմանությունը շատ թույլ է։ Մեզոամերիկյան բուրգերը սովորաբար ունենում են աստիճաններ, իսկ տաճարը լինում է գագաթին և ավելի նման են Միջագետքի զիկկուրատներին, քան Հին Եգիպտոսի բուրգերին։ Մեզոամերիկյան տարածաշրջանի խոշորագույն բուրգը Չոլուլան է, որը գտնվում է Մեքսիկայի Պուեբլա նահանգում[1]։

Չոլուլա
Սոչիմիլկո

Ացտեկները գերակշռել են կենտրոնական Մեքսիկայում 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում[2]։ Նրանց մայրաքաղաքը՝ Տենոչտիտլանը, եղել է այժմյան Մեխիկո քաղաքի տեղում՝ Տեսկոկո լճի ափին։ Նրանք կապված են եղել Մեքսիկայի ավազանի նախորդ մշակույթների հետ, որոնցից է Տեոտիուականի մշակույթը, որի կառույցների ոճը իրենք որդեգրել և հարմարեցրել են իրենց։

Մայաների բուրգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաները եղել են հարավային Մեքսիկայում և հյուսիսային Կենտրոնական Ամերիկայում (Գվատեմալա, Բելիզ, արևմտյան Հոնդուրաս և Էլ Սալվադոր) բնակվող շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդ։ Ըստ հնագիտական վկայությունների՝ մայաները ծիսական ճարտարապետություն կառուցել են մոտ 3000 տարի առաջ։ Առաջին հուշարձանները բաղկացած են եղել թաղման պարզ թումբերից, նախորդները՝ աստիճանավոր բուրգերից։ Այս բուրգերը հենված են բարդ փորագրված քարին` ստեղծելու սանդուղքային դիզայն։ Մայաների բուրգանման կառույցները կանգնեցվել են հզոր տիրակալներին ծառայելու որպես թաղման վայր։ Մայաների բրգանման կառույցները ունեն տարբեր ձևեր և գործառույթներ։

  • Ագուատեկա
  • Ալտուն-Խա
  • Կալակմուլ
  • Կարակոլ
  • Չիչեն Իցա
  • Չոլուլա
  • Կոմալկալկո
  • Կոպան
  • Դոս Պիլաս
  • Էլ Միրադոր
  • Էլ Տիգրե
  • Լա Դանտա
  • Կամինալխույու
  • Լամանայ
  • Լա Վենտա
  • Կոս Մոնոս
  • Լուբաանտուն
  • Նիմ Լի Պունիտ
  • Պալենկե. Արձանագրությունների տաճար
  • Տասումալ
  • Տիկալ. Տիկալ տաճար I, Տիկալ տաճար II, Տիկալ տաճար III, Տիկալ տաճար IV, Տիկալ տաճար V, Կորուսյալ աշխարհի բուրգ
  • Ուշմալ
  • Յաշչիլան
  • Շունանտունիչ[3]

Տարասկան պետությունը նախակոլումբյան շրջանում եղել է Մեքսիկայի ներկայիս Միչոական նահանգի տեղում։ Տարածաշրջանը ներկայումս բնակեցված է պուրեպեչաների ժառանգներով։ Պուրեպեչա ճարտարապետությունն աչքի է ընկնում "T" տեսքով աստիճանավոր բուրգերով, որոնք հայտնի են որպես յակատասներ։

  • Ցինցունցան
Արևի բուրգ
Էլ Տախին

Տեոտիուական քաղաքակրթությունը ծաղկում է ապրել մ.թ.ա. 300 թվականից 500 թվական, Տեոտիուականի մշակույթը փլուզվել է շուրջ 550 թվականին, որին հաջորդել են մի քանի խոշոր քաղաք-պետություններ, ինչպիսիք են Շոչիկալկոն, Չոլուլան, Տուլա դե Ալենդեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Koontz, Rex (2013). Mexico: From the Olmecs to the Aztecs. New York, New York: Thames and Hudson. ISBN 9780500290767.
  2. «The Aztecs/Mexicas». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «Mayan Ruins». LocoGringo. 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.