Մաքսիմ Կաց
Մաքսիմ Կաց | |
Կուսակցություն՝ | Յաբլոկո[1] |
---|---|
Կրթություն՝ | Գլազգոյի համալսարան (2017) և Թել Ավիվի համալսարան (մայիս 2024) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, պոկեր խաղացող, յություբեր, ակտիվիստ և Վիքիպեդիստ |
Դավանանք | աշխարհականություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ի ծնե անուն | ռուս.՝ Максим Евгеньевич Кац |
Ամուսին | Եկատերինա Պատյուլինա |
Կայք՝ | maxkatz.ru |
Պարգևներ | |
Մաքսիմ Կաց (ռուս.՝ Максим Кац, դեկտեմբերի 23, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, «Քաղաքային նախագծեր» (ռուս.՝ Городские проекты) հիմնադրամի համահիմնադիր, նույնանուն յություբյան ալիքի հեղինակ, սպորտային պոկերի Ռուսաստանի չեմպիոն, վիքիպեդիստ, Մոսկվայի Շչուկինո շրջանի մունիցիպալ ժողովի նախկին պատգամավոր (2012-2016 թվականների III գումարում) «Յաբլոկո» կուսակցության կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Կացը ծնվել է Մոսկվայում։ Կացն ութ տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Իսրայել։ Ռուսաստան է վերադարձել 17 տարեկանում, իսրայելական քաղաքացիություն չի ստացել[2]։ Հարցազրույցի ժամանակ Կացը հայտնել է, որ ռազմական ծառայության փորձ չի ունեցել[3]։ 2012 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ սովորել է երեք ռուսաստանյան բուհերում, սակայն թողել է բոլոր երեքը՝ չավարտելով դրանք, քանի որ դժգոհ է եղել կրթության որակով։ Ավելի ուշ Կացը, համաձայն իր բառերին, ուղևորվել է քաղաքային պլանավորման մասնագետների մոտ Դանիա և ԱՄՆ՝ իր հաշվին մասնավոր դասերի մասնակցելու համար[4]։
Ռուսաստան վերադառնալուց հետո Մաքսիմը պոկեր է խաղացել մոսկովյան խաղատներում, դարձել է WSOP մրցույթի հաղթող «No-Limit Hold’em» անվանակարգում[3][5]։ 2007 թվականին դարձել է սպորտային պոկերի Ռուսաստանի չեմպիոնը[6][7][8][9]։ 2010 թվականին հիմնադրել է երկրում առաջին բեքինգային հիմնադրամը, որը նույն տարի խոշորագույն է անվանվել Sports.ru կայքի կողմից[10]։
2008 թվականի մարտին Կացը ստեղծել է նույնանուն յություբյան ալիքը[11]։
2016 թվականի հայտնվել է այն 13 ռուսաստանցիների շարքում, որոնք ստացել են Մեծ Բրիտանիայի կառավարության Չիվնինգի կրթաթոշակը։ Կրթաթոշակը թույլ է տալիս տարբեր ոլորտներում առաջնորդի հմտություններ ունեցող անձանց ուսուցում ստանալ բրիտանական համալսարանի մագիստրատուրայում։ Կացն ընդունվել է Գլազգոյի համալսարանի մագիստրատուրա՝ սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետ «Քաղաքային կառավարում և հանրային քաղաքականություն» մասնագիտությամբ[12]։ Ըստ Կացի՝ նա ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և եբրայերեն լեզուներին[3]։
2020 թվականի մայիսի 6-ին ամուսնացել է Եկատերինա Պատյուլինայի հետ[13]։ Եկատերինան Իլյա Վառլամովի հետ համատեղ ստեղծել է «Հեղինակային մեդիա» ընկերությունը և դարձել է դրա գլխավոր տնօրենը[14], «Варламов.ру» բլոգի կոմերցիոն տնօրենը, հանդես է գալիս «Յաբլոկո» կուսակցության կազմում[15]։
Գործունեություն յություբյան ալիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսի 10-ին Կացը սկսել է տեսանյութեր թողարկել Բելառուսում տեղի ունեցած ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ակցիաների մասին։ Տեղի The Village ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Կացը հայտնել է, որ ինքնուրույն է հորինել ամեն օր 300 հազարից 1 միլիոն դիտում ընդգրկող տեսահոլովակների կոնցեպցիան, իսկ այլ երկրների (Հարավսլավիա, Հայաստան, Հարավային Կորեա, Էստոնիա և այլն) քաղաքական գործընթացի հետ համեմատության համար դիմել է կողմնակի էքսպերտների։
Ըստ Կացի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-6-ին նրա յություբյան ալիքի վիճակագրությունը ցույց է տվել, որ դիտորդների 35%-ը Բելառուսից է (հուլիսին միայն 12% էր)[16]։
2020 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ ալիքը 604 հազար հետևորդ ունի և օրական միջինը 335 հազար դիտում է հավաքում[17]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Варламов И., Кац. М. 100 советов мэру. — Альпина нон-фикшн, 2020. — 464 с. — ISBN 978-5-00139-255-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.vedomosti.ru/politics/articles/2020/02/21/823635-maksima-katsa-isklyuchili-iz-yabloka
- ↑ Представитель Максима Каца опроверг наличие у него израильского гражданства // 10.09.2014
- ↑ 3,0 3,1 3,2 Максим Кац — Разбор полета — Эхо Москвы // 14.04.2014
- ↑ Максим Кац: «Образование в России — это какое-то лицемерие. Одни делают вид, что учат, другие — что учатся…» // 18.07.12
- ↑ «MAX KATZ | UNITED STATES | WSOP.com». www.wsop.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Чемпионат России по спортивному покеру» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «"Не спешите бросать институты"». Коммерсантъ. 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Макс Кац: «Надеюсь, профессионально играть больше не придется»». sports.ru. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Чемпионат России по спортивному покеру 2007 / ФСПР». www.pokerfederation.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Россия: 10 главных событий года в покере». Sports.ru. 2010 թ․ դեկտեմբերի 29.
- ↑ «YouTube канал "Максим Кац"». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «University of Glasgow graduation list». The Scotsman. 2017 թ․ նոյեմբերի 29.
- ↑ BFM.ru. «Как проходят свадьбы во время пандемии?» (ռուսերեն). BFM.ru - деловой портал. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Андрей Велесюк. ««Авторские медиа»: Как Илья Варламов и Екатерина Патюлина продают рекламу в блогах по цене редакционных СМИ (и дороже)» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Член «Яблока» передала в Генпрокуратуру и СК 14 тыс. обращений в поддержку сестер Хачатурян | Партия ЯБЛОКО
- ↑ ««Выходки Лукашенко нервируют его окружение»: Интервью с Максом Кацем, которого обожают все беларусы». The Village Беларусь. 2020 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Максим Кац's YouTube Stats (Summary Profile) - Social Blade Stats». socialblade.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Կաց» հոդվածին։ |
|
- «Յաբլոկո» կուսակցության անդամներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Ռուս գործարարներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Վիքիպեդիստներ
- Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված անձինք