Jump to content

Մաքենզի Կրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքենզի Կրուկ
Ծնվել էսեպտեմբերի 29, 1971(1971-09-29)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՄեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունWilmington Grammar School for Boys?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և հեռուստառեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
mackenziecrook.com

Մաքենզի Կրուկ (անգլ.՝ Mackenzie Crook, սեպտեմբերի 29, 1971, Անգլիա, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքենզի Կրուկը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի Անգլիա պատմաաշխարհագրական մարզում գտնվող Մեյդսթոն քաղաքում։

Նրա հայրը՝ Մայքլ Կրուկը, աշխատել է «British Airways» կազմակերպությունում, իսկ մայրը՝ Շեյլան, եղել է հիվանդանոցի ադմինիստրատոր։

1996 թվականին Մաքենզին կատարել է իր առաջնաելույթը կինոարվեստում, խաղալով ոչ մեծ դեր։ Առաջին ելույթի ժամանակ կերպարի լավ մարմնավորումը ապագա դերասանին չի թողնում անգործ։ Նա ստանում է բազմաթիվ դերեր մարմնավորելու հրավերներ տարբեր կինոարտադրող ընկերությունների կողմից։

Առավել հայտնի է դարձել բրիտանական արտադրության «Օֆիս» հեռուստասերիալի միջոցով։ Դրանից հետո նա խաղացել է նաև «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում։

2001 թվականին ամուսնացել է Լինդսեյ Կրուկի հետ։ Երկու տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Ջուդը, իսկ 2007 թվականին ծնվում է նաև նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։

2013 թվականին խաղացել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Broadway Database — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Deutsche Nationalbibliothek Record #141494603 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքենզի Կրուկ» հոդվածին։