Մարսել Պրևո
Մարսել Պրևո ֆր.՝ Marcel Prévost | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 8, 1941[4][1][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Vianne |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5] |
Պարգևներ | |
Marcel Prévost Վիքիպահեստում |
Մարսել Պրևո (ֆր.՝ Marcel Prévost, մայիսի 1, 1862[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 8, 1941[4][1][3][…], Vianne), ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն է ստացել Բորդոյի և Փարիզի ճիզվիտական դպրոցներում։ 1982 թվականին ընդունվել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Առաջին պատմվածքը «Le Clairon»-ում տպագրել է դեռևս 1881 թվականին, սակայն բարձրագույն կրթությունն ստանալուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ծխախոտի արդյունաբերությամբ։ 1909 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1922-1940 թվականներին եղել է «Revue de France» պարբերականի գլխավոր խմբագիրը։ 1937-1940 թվականներին ղեկավարել է Երեխաների օգնության ֆրանսիական միությունը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսել Պրևոյի ստեղծագործության թեման հիմնականում կենցաղագրական՝ ժամանակի ֆրանսիական բոհեմյան հասարակության կյանքի քննադատությամբ։ Նրա առաջին վեպը՝ «Le Scorpion»-ը («Կարիճը», 1887), մասամբ ինքնակենսագրական է և պատմում է ճիզվիտական քոլեջի կյանքի մասին։ Ավելի հայտնի են նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, որտեղ դատապարվում է բարոյական անկումը, անուղղակիորեն քննադատվում է կաթոլիկ եկեղեցին և պարունակում է էրոտիկ տեսարաններ՝ «Շոնշետա» («Chonchette», 1888), «Մադմուազել Ժոֆր» («Mlle Jaufre», 1889), «Կնոջ աշունը» («L'Automne d'une femme», 1893), «Կիսակույս» (1894)։ Վերջինիս հիման վրա 1898 թվականին գրել է նաև պիես։ Այս վեպը, որ նկարագրում է Փարիզի կանանց սեռական կյանքը, հասարակության մեջ հարուցեց հսկայական բանավեճեր, ինչը հեղինակին բերեց մեծ, սակայն որոշ չափով կասկածելի համբավ։
Մարսել Պրևոն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարսել Փրէվօ, Կինը (հոգեբանական վերլուծումներ), Կ. Պոլիս, տպ. Յ. Աբրահամեան, 1934, 213 էջ։ Թարգմանությունը՝ Տիրան Անդրեասյանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прево Эжен Марсель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Պրևո» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 1941 մահեր
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ