Մարսել Պրևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսել Պրևո
ֆր.՝ Marcel Prévost
Marcel Prévost 1910.jpg
Ծնվել էմայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][4][5]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[6]
Վախճանվել էապրիլի 8, 1941(1941-04-08)[6][1][3][4][5] (78 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[7]
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց
Ժանրերվեպ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա և Q3550275?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Marcel Prévost Վիքիպահեստում

Մարսել Պրևո (ֆր.՝ Marcel Prévost, մայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[6] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[6][1][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Բորդոյի և Փարիզի ճիզվիտական դպրոցներում։ 1982 թվականին ընդունվել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Առաջին պատմվածքը «Le Clairon»-ում տպագրել է դեռևս 1881 թվականին, սակայն բարձրագույն կրթությունն ստանալուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ծխախոտի արդյունաբերությամբ։ 1909 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1922-1940 թվականներին եղել է «Revue de France» պարբերականի գլխավոր խմբագիրը։ 1937-1940 թվականներին ղեկավարել է Երեխաների օգնության ֆրանսիական միությունը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Պրևոյի ստեղծագործության թեման հիմնականում կենցաղագրական՝ ժամանակի ֆրանսիական բոհեմյան հասարակության կյանքի քննադատությամբ։ Նրա առաջին վեպը՝ «Le Scorpion»-ը («Կարիճը», 1887), մասամբ ինքնակենսագրական է և պատմում է ճիզվիտական քոլեջի կյանքի մասին։ Ավելի հայտնի են նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, որտեղ դատապարվում է բարոյական անկումը, անուղղակիորեն քննադատվում է կաթոլիկ եկեղեցին և պարունակում է էրոտիկ տեսարաններ՝ «Շոնշետա» («Chonchette», 1888), «Մադմուազել Ժոֆր» («Mlle Jaufre», 1889), «Կնոջ աշունը» («L'Automne d'une femme», 1893), «Կիսակույս» (1894)։ Վերջինիս հիման վրա 1898 թվականին գրել է նաև պիես։ Այս վեպը, որ նկարագրում է Փարիզի կանանց սեռական կյանքը, հասարակության մեջ հարուցեց հսկայական բանավեճեր, ինչը հեղինակին բերեց մեծ, սակայն որոշ չափով կասկածելի համբավ։

Մարսել Պրևոն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարսել Փրէվօ, Կինը (հոգեբանական վերլուծումներ), Կ. Պոլիս, տպ. Յ. Աբրահամեան, 1934, 213 էջ։ Թարգմանությունը՝ Տիրան Անդրեասյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]