Մարիա Կովնացկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կովնացկայա
Ծնվել էնոյեմբերի 11, 1894(1894-11-11)[1]
ԾննդավայրSłup, Gmina Męcinka, Jawor County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էփետրվարի 27, 1982(1982-02-27)[1][2] (87 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի և մանկագիր
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
Պարգևներ
Վաստակի արծաթե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Ժպիտի շքանշան և Ազգային կրթության հանձնաժողովի մեդալ
 Maria Kownacka Վիքիպահեստում

Մարիա Կովնացկայա (լեհ.՝ Maria Kownacka, նոյեմբերի 11, 1894(1894-11-11)[1], Słup, Gmina Męcinka, Jawor County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 27, 1982(1982-02-27)[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ մանկագիր, դրամատուրգ և թարգմանչուհի։ Լեհաստանի Ժողովրդական հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի մրցանակի դափնեկիր (1951, 1976):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կովնացկայան ծնվել է 1894 թվականին Լեհաստանի Մազովեցկոե վոյեվոդության Սլուպ գյուղում։ Վաղ հասակից որբացել է։ 1914-1915 և 1918-1919 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1919 թվականին թղթակցել է «Płomyczek» և «Płomyk» մանկական ամսագրերին, հետագայում համագործակցել է Լեհաստանի բազմաթիվ մանկական հրատարակչությունների հետ։ Կոկորդի հիվանդության պատճառով թողել է ուսուցչի մասնագիտությունը, փոխադրվել է Վարշավա, ավարտել գրադարանավարական դասընթացները և աշխատանքի անցել մասնագիտությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել մանկական աշխատողների միության ստեղծագործական գործունեությանը։ 1928 թվականին եղել է «Բայ» թատրոնի կազմակերպիչներից մեկը։

Վարշավյան ապստամբության ժամանակ 1944 թվականին «Jawnutka» (հետագայում «Երեխաների օրագիր») մանկական ամսագրի համախմբագիրն էր։ Պատերազմից հետո ամբողջությամբ նվիրվում է գրական գործունեությանը։

Երեխաների համար բազմաթիվ ստեղծագործությունների` հեքիաթների, ուրախ պատմությունների, հատկապես տիկնիկային թատրոնների համար գրված պիեսների հեղինակ է։

Թաղված է վարշավյան Հին Պովոնզկի գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստանի վերածննդի սպայական խաչ շքանշան
  • Վաստակի ոսկե խաչ
  • Ծիծաղի շքանշան (1970)
  • ԼԺՀ ժողովրդական կրթության մեդալ
  • ԼԺՀ Նախարարների խորհրդի նախագահի մրցանակի դափնեկիր (1951, 1976)
  • Վարշավա քաղաքի մրցանակի դափնեկիր

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935 — Bajowe bajeczki i świerszczykowe skrzypeczki, czyli o straszliwym smoku i dzielnym szewczyku, prześlicznej królewnie i królu Gwoździku
  • 1935 — Deszczyk pada, słonko świeci
  • 1936 — Plastusiowy pamiętnik
  • 1936 — Kukuryku na ręczniku
  • 1937 — O Jaśku, co się z Rokitą założył
  • 1937 — Cztery mile za piec
  • 1939 — Miała babuleńka kozła rogatego
  • 1947 — Jak mysz pod miotłą
  • 1948 — Kajtkowe przygody
  • 1948 — O Rochu i jego grochu
  • 1948 — Tajemnica uskrzydlonego serca
  • 1949 — O Kasi, co gąski zgubiła
  • 1949 — O Żaczku-Szkolaczku i o Sowizdrzale, co jeden kochał szkołę, a ten drugi wcale
  • 1950 — Entliczek pentliczek
  • 1950 — Kwiatki Małgorzatki
  • 1951 — Wawrzyńcowy sad
  • 1957 — Przygody Plastusia
  • 1957 — Rogaś z Doliny Roztoki
  • 1958 — Szkoła nad obłokami
  • 1960 — O Bidzie i złotych jabłkach
  • 1961 — Orzeszek
  • 1963 — Plastusiowo
  • 1963 — Kamizela na niedzielę
  • 1965 — W Świerszczykowie
  • 1969 — Wesołe przedszkole
  • 1970 — Teatrzyk supełków
  • 1971 — Za żywopłotem

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 e-teatr.pl (польск.) — 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կովնացկայա» հոդվածին։