Մատթեոս առաքյալի հրավերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս առաքյալի հրավերը
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարիհուլիս 1609[2]
բարձրություն340 սանտիմետր
լայնություն322 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ[3]
գտնվում էContarelli Chapel?
հավաքածուՍան Լուիջի դե Ֆրանչեզի
պատվիրատուMatthieu Cointerel?
հիմնական թեմաCalling of Matthew?
մասն էpaintings by Caravaggio in the Contarelli Chapel?
կայք
Ծանոթագրություններ
 The Calling of Saint Matthew by Caravaggio Վիքիպահեստում

«Մատթեոս առաքյալի հրավերը» (իտալ.՝ Vocazione di san Matteo), Կարավաջոյի նկարներից՝ նկարված 1599 թվականին՝ Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցու մատուռի համար։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հարուստ շինարարության կապալառու Մատթեո Կանտարելիի կտակի՝ մատուռը՝ ի պատիվ Մատթեոս առաքյալի, Ֆրանսիայի Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցում պետք է Ֆրեսկո որմնանկարներ դրվեին։ Որմնանկարների թեման և դրանց քանակը գրված էր կտակում։ 1593 թվականին այդ աշխատանքների պայմանագիրը ստորագրվել է հայտնի հռոմեական նկարիչ Չեզարի Դ'Արփինոյի (Cavalier d' Arpino)՝ Կարավաջոյի նախկին տիրոջ և մրցակցի հետ։ Սակայն շատ հայտնի Դ'Արփինոն, թաղված այլ պատվերների մեջ, մինչև 1599-ը միայն որմնանկարներն է անում։ Մտավախություն կար, որ հոբելյանական տարվան եկեղեցու ձևավորումն այդպես էլ պատրաստ չի լինի, և հաշվի առնելով Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ դե Բետյունի դժգոհությունը՝ հիմնադրամը տնօրինողը խզել է պայմանագիրը Դ'Արփինոյի հետ և դիմել Կարավաջոյին։ Սա նկարչի առաջին աշխատանքն էր, որը նախատեսված էր ոչ թե մասնավոր հաճախորդների, այլ հանրության համար։ Կարավաջոն հրաժարվել է որմնանկարն նկարելուց և մեծ կտավների վրա է պատկերել։ Սուրբ Ծննդյան նախօրեին «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավը Նավիչելի պալատից է բերվել եկեղեցի, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նկարչի արվեստանոցը։ Կարավաջոյի այս աշխատանքը համարվում է այն առավել կարևոր և հազվադեպ հանդիպող նկարներից մեկը, որի սյուժեն ավետարանական պատմություն էր Մատթեոսին հրավիրելու մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելանջելո «Ադամի արարումը»

Ըստ Ավետարանի, Հիսուսը տեսնում է Լևիին՝ (Մատթեոս) Կափառնայումի դարպասների մոտ և կանչում է նրան առաքելական ծառայության։

Հիսուսը մաքսատանը տեսավ Մատթեոս անունով մի մարդու և ասաց՝ հետևիր ինձ։ Նա վեր կացավ և հետևեց Հիսուսին։

Կարավաջոն սյուժեն մեկնաբանել է ժամանակակից մոտեցմամբ։ Սեղանի մի հատվածում՝ ստվերի մեջ, մաքսավոր Լևինը հաշվում է օրվա եկամուտը, նրան օգնում է ակնոցավոր ծերունին։ Պահակները, զինված երիտասարդները՝ հագնված վերջին նորաձևության ոճով, շրջված են դեպի նոր ժամանողները։ Մաքսավորի հագուստը վկայում է նրա կարգավիճակի մասին։ Բոլոր ներկաներից միայն Լևին է հասկացել, թե ով է կանգնած նրա առջև։

Լույսի հոսքը ընկնում է այն կողմից, որտեղ Հիսուսը և Պետրոս առաքյալը կանգնած են, և խավարը ցրվում է։ Այն խորհրդանշում է հավատքի լույսը, որ ներխուժեց Լևիի ունայն, փառամոլ աշխարհ։ Նրա ուղղությունը հանիդատեսին ուղղորդում է տեսարանը դիտել ձախից աջ։ Հիսուսը կանգնած է Պետրոսի հետևում, միայն գլուխը և ձեռքն են ընդգծված երևում։ Հիսուսը հայտնվում է ընդամենը մի պահ, նրա մերկ ոտքերը շրջվում են դեպի ելքը։ Կարավաջոն երեք անգամ կրկնել է ձգված ձեռքի ժեստը, հետազոտողները դա նմանեցնում են Սիքստինյան կապելլայում գտնվող Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի հետ։

Ի տարբերություն նմանտիպ ստեղծագործությունների՝ Կարավաջոյի պատկերազարդ լեզուն պարզ էր և աննախատեսելի հանդիսատեսի համար, և հենց դա է մեծ ժողովրդականություն առաջացրել նրա կտավներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — ISBN 978-5-465-01501-1
  • Махов А. Караваджо. — М.: Молодая гвардия, 2009. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03196-8
  • John Gash Caravaggio. — 2003. — ISBN 1-904449-22-0
  • Helen Langdon Caravaggio: A Life. — 1998. — ISBN 0-374-11894-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթեոս առաքյալի հրավերը» հոդվածին։