Մատթեոս առաքյալի հրավերը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | հուլիս 1609[2] |
բարձրություն | 5 սանտիմետր |
լայնություն | 5 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ[3] |
գտնվում է | Contarelli Chapel? |
հավաքածու | Սան Լուիջի դե Ֆրանչեզի |
պատվիրատու | Matthieu Cointerel? |
հիմնական թեմա | Calling of Matthew? |
մասն է | paintings by Caravaggio in the Contarelli Chapel? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Մատթեոս առաքյալի հրավերը» (իտալերեն՝ Vocazione di san Matteo), Կարավաջոյի նկարներից՝ նկարված 1599 թվականին՝ Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցու մատուռի համար։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հարուստ շինարարության կապալառու Մատթեո Կանտարելիի կտակի՝ մատուռը՝ ի պատիվ Մատթեոս առաքյալի, Ֆրանսիայի Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցում պետք է Ֆրեսկո որմնանկարներ դրվեին։ Որմնանկարների թեման և դրանց քանակը գրված էր կտակում։ 1593 թվականին այդ աշխատանքների պայմանագիրը ստորագրվել է հայտնի հռոմեական նկարիչ Չեզարի Դ'Արփինոյի (Cavalier d' Arpino)՝ Կարավաջոյի նախկին տիրոջ և մրցակցի հետ։ Սակայն շատ հայտնի Դ'Արփինոն, թաղված այլ պատվերների մեջ, մինչև 1599-ը միայն որմնանկարներն է անում։ Մտավախություն կար, որ հոբելյանական տարվան եկեղեցու ձևավորումն այդպես էլ պատրաստ չի լինի, և հաշվի առնելով Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ դե Բետյունի դժգոհությունը՝ հիմնադրամը տնօրինողը խզել է պայմանագիրը Դ'Արփինոյի հետ և դիմել Կարավաջոյին։ Սա նկարչի առաջին աշխատանքն էր, որը նախատեսված էր ոչ թե մասնավոր հաճախորդների, այլ հանրության համար։ Կարավաջոն հրաժարվել է որմնանկարն նկարելուց և մեծ կտավների վրա է պատկերել։ Սուրբ Ծննդյան նախօրեին «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավը Նավիչելի պալատից է բերվել եկեղեցի, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նկարչի արվեստանոցը։ Կարավաջոյի այս աշխատանքը համարվում է այն առավել կարևոր և հազվադեպ հանդիպող նկարներից մեկը, որի սյուժեն ավետարանական պատմություն էր Մատթեոսին հրավիրելու մասին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ավետարանի, Հիսուսը տեսնում է Լևիին՝ (Մատթեոս) Կափառնայումի դարպասների մոտ և կանչում է նրան առաքելական ծառայության։
![]() |
Հիսուսը մաքսատանը տեսավ Մատթեոս անունով մի մարդու և ասաց՝ հետևիր ինձ։ Նա վեր կացավ և հետևեց Հիսուսին։ | ![]() |
Կարավաջոն սյուժեն մեկնաբանել է ժամանակակից մոտեցմամբ։ Սեղանի մի հատվածում՝ ստվերի մեջ, մաքսավոր Լևինը հաշվում է օրվա եկամուտը, նրան օգնում է ակնոցավոր ծերունին։ Պահակները, զինված երիտասարդները՝ հագնված վերջին նորաձևության ոճով, շրջված են դեպի նոր ժամանողները։ Մաքսավորի հագուստը վկայում է նրա կարգավիճակի մասին։ Բոլոր ներկաներից միայն Լևին է հասկացել, թե ով է կանգնած նրա առջև։
Լույսի հոսքը ընկնում է այն կողմից, որտեղ Հիսուսը և Պետրոս առաքյալը կանգնած են, և խավարը ցրվում է։ Այն խորհրդանշում է հավատքի լույսը, որ ներխուժեց Լևիի ունայն, փառամոլ աշխարհ։ Նրա ուղղությունը հանիդատեսին ուղղորդում է տեսարանը դիտել ձախից աջ։ Հիսուսը կանգնած է Պետրոսի հետևում, միայն գլուխը և ձեռքն են ընդգծված երևում։ Հիսուսը հայտնվում է ընդամենը մի պահ, նրա մերկ ոտքերը շրջվում են դեպի ելքը։ Կարավաջոն երեք անգամ կրկնել է ձգված ձեռքի ժեստը, հետազոտողները դա նմանեցնում են Սիքստինյան կապելլայում գտնվող Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի հետ։
Ի տարբերություն նմանտիպ ստեղծագործությունների՝ Կարավաջոյի պատկերազարդ լեզուն պարզ էր և աննախատեսելի հանդիսատեսի համար, և հենց դա է մեծ ժողովրդականություն առաջացրել նրա կտավներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hibbard H. Caravaggio — Oxford, Boulder: Westview Press, 1985. — P. 96—102. — ISBN 978-0-06-430128-2
- ↑ Hibbard H. Caravaggio — Oxford, Boulder: Westview Press, 1985. — P. 93. — ISBN 978-0-06-430128-2
- ↑ Hibbard H. Caravaggio — Oxford, Boulder: Westview Press, 1985. — P. 95. — ISBN 978-0-06-430128-2
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — ISBN 978-5-465-01501-1
- Махов А. Караваджо. — М.: Молодая гвардия, 2009. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03196-8
- John Gash Caravaggio. — 2003. — ISBN 1-904449-22-0
- Helen Langdon Caravaggio: A Life. — 1998. — ISBN 0-374-11894-9
|