Ադամի արարումը
«Ադամի արարումը» (իտալ.՝ La creazione di Adamo), գեղանկարիչ Միքելանջելոյի ֆրեսկոն, որը ստեղծվել է մոտավորապես 1511 թվականին:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեսկոն համարվում է Սիքստինյան կապելլայի առաստաղի ինը ստեղծագործություններից չորրորդը, որը նվիրված է Ծննդոցի մարդու ստեղծման թեմային: Որմնանկարում ցուցադրվում է այս դրվագը.
![]() |
Եվ Աստված արարեց մարդուն: - Ծննդոց. 1:27
|
![]() |
«Ադամի արարումը» Սիքստինյան կապելլայի առաստաղի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է: Անսահման տարածությունում թռչում է Աստված, որը շրջապատված է անթև հրեշտակներով: Մի ձեռքը ուղղված է դեպի Ադամը և գրեթե դիպչում է նրա ձեռքին: Կանաչ ժայռի վրա պառկած Ադամի մարմինը աստիճանաբար սկսում է շարժվել: Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացված է երկու ձեռքերի ժեստերի վրա: Աստծու ձեռքը նրան իմպուլս է տալիս, իսկ Ադամը ընդունում է դա, իր ամբողջ մարմնին էներգիա տալով: Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը Միքելանջելոն մեկնաբանում է, որ դա նշանակում է աստվածային և մարդկային կապի անհնարությունը: Աստծու կերպարը, ըստ նկարչի, ոչ թե հիանալի սկիզբ է, այլ հսկայական ստեղծագործական էներգիա: Ադամի կերպարում, նա ընդգծել է մարդկային մարմնի ուժը և գեղեցկությունը: Փաստացիորեն մեր առջև ոչ թե ներկայացված է մարդու արարումը, այլ այն դրվագը երբ Աստված մարդուն տալիս է հոգի, տենչ դեպի աստվածայինը և ծարավ գիտելիքի հանդեպ:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Галлико С. Ватикан. — Рим: ATS Italia Editrice, 2006. — С. 112. — 160 с. — ISBN 88-7571-066-X
- Хойзингер Л. Микеланджело. — М.: Слово, 1996. — С. 31—32.
- Сотворение Адама.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Day, Fergus & Williams, David (ed.) (1998). Art: A World History
- Meshberger, Frank Lynn. «An Interpretation of Michelangelo’s Creation of Adam Based on Neuroanatomy», JAMA. 10 October 1990; 264(14):1837-41.
- Stokes, Adrian (1955). Michelangelo: A Study in the Nature of Art
- Letters in comment: JAMA. 6 March 1991; 265(9):1111.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ադամի արարումը Վիքիպահեստում |
---|
- «Ադամի արարումը» ֆրեսկոյի մասին (անգլ.)