Jump to content

Մասայա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասայա
Տեսակմեծ քաղաք, քաղաք և municipality of Nicaragua?
Երկիր Նիկարագուա
ՎարչատարածքMasaya Department?
ԲԾՄ234 մետր
Մակերես146,6 կմ²
Ձևավորումսեպտեմբերի 2, 1839
Քարտեզ
Քարտեզ

Մասայա (իսպ.՝ Masaya), քաղաք և մունիցիպալիտետ Նիկարագուայի արևմտյան մասում, Մասայա դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասայան գտնվում է Գրանադա քաղաքից մոտ 14 կմ արևմուտք և Մանագուա քաղաքից 31 կմ հարավ-արևելք։ Քաղաքի արևմուտքում է է գտնվում Մասայա հրաբուխը, որի անունից էլ առաջացել է քաղաքի անունը։

Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 254 մետր է[1]։

Բնակավայրը հիմնադրվել է գաղութային շրջանում, 1839 թվականի սեպտեմբերի 2-ին ստացել է քաղաքի կարգավիճակ, Նիկարագուայի տարածքի ամենահին քաղաքներից մեկն է։

ԱՄՆ-ի զորքերի կողմից Նիկարագուայի օկուպացիայի ընթացքում քաղաքում գտնվող գեներալ Բենհամին Սելեդոնի զորքերը 1912 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի են բռնվել ԱՄՆ-ի ծովային հետևակի ջոկատի հետ։ Մենամարտից հետո նիկարագուացիները նահանջել են իսպանական հին Coyotepe ամրոց, որը պահել են մինչև 1912 թվականի հոկտեմբերի 4-ը։ 1912 թվականի հոկտեմբերի 4-ի մարտում ամերիկացիները գրոհով վերցրել են ամրոցը, գեներալ Սելեդոնը սպանվել է։

1962 թվականին քաղաքի բնակչության թիվը 30,1 հազար մարդ էր, այն գյուղատնտեսական շրջանի առևտրա-արդյունաբերական կենտրոն էր[2]։

1967 թվականին իսպանական ամրությունը պատմական հուշարձան (Monumento Histórico) է ճանաչվել։

1970 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 49,7 հազար մարդ, այն գյուղատնտեսական շրջանի կենտրոնն էր (ծխախոտի աճեցման գլխավոր կենտրոններից մեկը)։ Բացի կաշվի մշակումից և գյուղմթերքի վերամշակումից, այստեղ եղել է բամբակյա գործվածքների, ծղոտե գլխարկների և այլ սպառողական ապրանքների արհեստագործական արտադրություն[3], այստեղ է գտնվել նաև Թենդերի հնագիտական թանգարանը (երկրի երկու թանգարաններից մեկը)[4]։

Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի և ազգային գվարդիայի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո երկրում ռազմական դրություն Է մտցվել, բռնաճնշումներ են սկսվել ընդդիմության դեմ։ 1977 թվականի օգոստոսի սկզբին Մասայա քաղաքում տեղի է ունեցել Ազատագրության ժողովրդավարական միության Ազգային վեհաժողովը, որը բնակչությանը կոչ էր անում պայքարել արտակարգ դրության և մամուլի գրաքննության վերացման, արհմիութենական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների գործողությունների ազատության, քաղբանտարկյալների ազատ արձակման համար[5]։

1982 թվականի օգոստոսի 18-ին Մասայա քաղաքում ամերիկյան և իսրայելական արտադրության ավտոմատ հրացաններով զինված «կոնտրաս» խումբը կրակ է բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ևս վեց մարդ[6]։

1989 թվականի հոկտեմբերի 9-ին կառավարությունը քաղաքին տվել է պատմամշակութային կենտրոնի կարգավիճակ (Patrimonio Cultural de la Nación

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի վիճակագրության տվյալների՝ քաղաքի բնակչության թիվը կազմում է 92 540 մարդ[7]։

Բնակչության թվի դինամիկան ըստ տարիների․

1971 1995 2000 2005 2013
30 796 88 971 108 362 92 598 92 540

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասայայում է ծնվել Էնրիկե Բոլանոսը՝ 2002-2007 թվականներին Նիկարագուայի նախագահը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Masaya, Nicaragua Page» (անգլերեն). // Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  2. Лещинер Р. Е. Никарагуа. — М.: Мысль, 1965. — (У карты мира) — С. 38.
  3. Масая // Большая Советская Энциклопедия / Под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т. 15. — М.: Советская энциклопедия, 1974.
  4. Никарагуа // Большая Советская Энциклопедия / Под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т. 17. — М.: Советская энциклопедия, 1974. — С. 604-608.
  5. Никарагуа // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1978 (вып. 22). М., «Советская энциклопедия», 1978. стр.323-324
  6. [Никарагуа] Вылазка контрреволюции // Известия, № 231 (20212), 19 августа 1982. — С. 4.
  7. «Masaya» (անգլերեն). // World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասայա (քաղաք)» հոդվածին։