Jump to content

Մայք Գոդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Գոդվին
անգլ.՝ Michael Wayne Godwin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1956(1956-10-26) (68 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՏեխասի համալսարանի իրավաբանական դպրոց և Lamar High School?
ԵրկերԳոդվինի օրենք
Մասնագիտությունփաստաբան և գրող
ԱշխատավայրԵյլի իրավունքի դպրոց և Wikimedia
 Mike Godwin Վիքիպահեստում

Մայք Գոդվին (անգլ.՝ Mike Godwin, հոկտեմբերի 26, 1956(1956-10-26), ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, լրագրող և գրող։ 2007 թվականի հուլիսի 3-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Գոդվինը Հյուստոնում ավարտել է Լամարի անվան միջնակարգ դպրոցը[1][2]: 1980 թվականին ավարտել է Տեխասի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի կոչում։ 1990 թվականին Գոդվինը համալսարանի իրաբանության դպրոցում ստացել է իրավաբանի դոկտորի կոչում (անգլ.՝ Juris Doctor): 1988-1989 թվականներին, իրավաբանական դպրոցում սովորելու տարիներին, նա աշխատել է The Daily Texan ուսանողական թերթում՝ որպես խմբագիր[3]: 1990-ական թվականների սկզբին Գոդվինը, ով ծանոթ էր Սթիվեն Ջեքսոնի հետ BBS Օստինից, օգնեց նրան հաջող անցկացնել դատական գործընթացն ընդդեմ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների[4]: Այս գործընթացը իր տեղը գտավ Բրյուս Ստերլինգի «Հետապնդում ֆիմադրող հաքերների հետ. օրենք և անկարգություն էլեկտրական սահմանների մոտ» գրքում[5]:

1990 թվականին Գոդվինն սկսեց աշխատել EFF հիմնադրամում։ Նա կազմակերպությունում դարձավ առաջին նահանգային իրավաբանը։ 1997 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել գլխավոր դատախազ Ջենետ Ռինոյի և Ամերիկյան քաղաքացիների պաշտպանության միության դատավեճին, շոշափելով մեկ տարի առաջ ընդունված հեռահաղորդակցության ժամանակ պարկեշտության մասին Ակտը։ Իր հիշողությունները կապված այս գործընթացի հետ, Գոդվինը հետագայում արտացոլել է իր Համացանց-իրավունք գրքում։

Գոդվինն աշխատել է նաև որպես նահանգային իրավաբան Ժողովրդավարության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում, որպես հաղորդավար-իրավաբան՝ IP Worldwide կազմակերպությունը, իսկ որպես տեսաբան՝ American Lawyer-ում։ Ներկայումս Գոդվինը համարվում է Reason ամսագրի խմբագիր[6], որում հարցազրույցներ է հրապարակում գիտական ֆանտաստների հետ[7]:

2003 թվականից 2005 թվականը նշված է Public Knowledge շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպությունում որպես նահանգային իրավաբան, ով զբաղվում է մտավոր սեփականության պաշտպանությամբ։ Այդ ժամանակ նա մասնակցում էր մի գործընթացի, որը վիճարկում էր Դաշնային կապի գործակալության կարգավորման վերաբերյալ թվային իրավունքների կառավարման հեռուստատեսության որոշումը։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի ապրիլը, Գոդվինը Յեյլի իրավաբանական դպրոցում աշխատել է որպես գիտաշխատող[8][9], ինչպես նաև աշխատել է Յեյլի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետում, որտեղ PORTIA նախագծի անդամ էր[10]:

2007 թվականի հուլիսի 3-ից մինչև[11][12] 2010 թվականի հոկտեմբերի 22-ը Գոդվինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատուն[13][14]:

2009 թվականի հունվարին Գոդվինը միացել է Student Press Law Center կազմակերպության տնօրենների խորհրդին[15], իսկ 2011 թվականի մարտին միացել է Open Source Initiative կազմակերպության տնօրենների խորհրդին[16]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Smith, Evan (2007 թ․ օգոստոսի 19). «Re: A Complete Waste of Time». TexasMonthly.com. Austin, Texas: Texas Monthly. էջեր "State of Mine: A Mostly Texas Blog" section. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. Casey, Rick (2009 թ․ օգոստոսի 13). «Commentary: Lamar grad laid down Nazi law». Chron.com. Houston Chronicle.
  3. A call for TSP independence Արխիվացված 2007-09-30 Wayback Machine – Editor Godwin's co-authored letter about Daily Texan reform, July 5, 2005.
  4. Meme, Counter-meme Wired, October 1994.
  5. The Hacker Crackdown: Law and Disorder on the Electronic Frontier by Bruce Sterling
  6. «Reason Magazine — Articles by Mike Godwin: Contributing Editor». Reason.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  7. Reason Bruce Sterling interview Արխիվացված 2007-09-12 Wayback Machine January 2004, Neal Stephenson interview February 2005, Vernor Vinge interview May 2007.
  8. «People at the ISP». Yale Information Society Project. 2006. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին., listing Mike Godwin as Resident Fellow, 2005–2006.
  9. «Resident Fellows». Yale Information Society Project. Yale University. 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին., listing Godwin as Microsoft Fellow, 2005–2006.
  10. «Education». Yale PORTIA Project. 2007. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին., listing Godwin as Research Scientist, 2005–2007.
  11. Welcome Mike!Florence Devouard announcing Godwin's Wikimedia appointment, July 3, 2007.
  12. Nick Farrell(July 5, 2007) Mike Godwin joins Wikipedia. Beware the Wiki-Nazis. Արխիվացված 2012-10-06 Wayback Machine, The Inquirer.
  13. Gardner, Sue (2010 թ․ հոկտեմբերի 19). «Wikimedia Foundation Announcement: Mike Godwin leaves the Wikimedia Foundation». Wikimedia Foundation. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. Patricia Paine (October 25, 2010) Wikipedia’s General Counsel Says Goodbye, Corporate Counsel, law.com
  15. «PRESS RELEASE: Student Press Law Center Welcomes Virginia Edwards as Chair; Patrick Carome and Mike Godwin to Board of Directors». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  16. Phipps, Simon. «OSI Board Meeting Report». The OSI Web Site. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Գոդվին» հոդվածին։