Գոդվինի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոդվինի օրենքը
Մայք Գոդվին

Գոդվինի օրենք (անգլ.՝ Godwin's Law), համացանցային մշակույթի տարածված արտահայտություն, որը վերաբերում է 1990 թվականին Usenet-ում Մայք Գոդվինի կողմից նկատված մի երևույթի։ Ինչպես Գոդվինը նշել է 1991 թվականի օգոստոսի 19-ի «Card’s Article on Homosexuality» հոդվածում, այս «օրենքում» ասվում է.

Usenet-ում քննարկումների ծավալմանը զուգահեռ նացիզմն ու Հիտլերին հիշատակող համեմատության հավանականությունը մոտենում է մեկի[1]։

Usenet-ի շատ խմբերում ավանդույթ է եղել, որ նման համեմատություն արվելու դեպքում քննարկումն ավարտվում էր, իսկ վիճաբանող կողմերից համեմատությունն արածը համարվում էր պարտված[2][3]։

2005 թվականին Slashdot ռեսուրսը նշել է Գոդվինի օրենքը գործել է Լինուս Տորվալդսի և GNOME -ի մշակողների միջև վեճում[4][5]։

2018 թվականի հունիսին Գոդվինը Los Angeles Times-ում գրել է մի հոդված՝ հերքելով կանոնը թարմացնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը։ Նա մերժել է այն գաղափարը, որ Գոդվինի օրենքը վկայակոչողը պարտվել է, և պնդել է, որ պատշաճ կերպով կիրառվելու դեպքում կանոնը «պետք է գործի ոչ թե որպես զրույցի ավարտ, այլ որպես սկիզբ»[6]։

2019 թվականի օգոստոսի 12-ին Twitter-ի @DownTwist օգտատիրոջ հետ Մայք Գոդվինի՝ սոցիալական մեդիայի գրաքննության վերաբերյալ քննարկումն ավարտվել է նրանով, որ վերջինս Մայքին համեմատել է Հիտլերի հետ՝ ակամա հաստատելով նրա ձևակերպած օրենքը[7][8]։

Ինքը՝ Մայք Գոդվինը, կարծում է, որ սկզբունքը ձևակերպվել է ոչ թե վեճում հաղթողներին և պարտվողներին որոշելու, այլ քննարկումների սրությունը նվազեցնելու համար՝ մասնակիցներին հիշեցնելով ընդունելի համեմատությունների սահմանները։ Նա գրել է.

«Թող սկզբունքը ձևակերպվի որպես բնության կամ մաթեմատիկայի օրենք, բայց դրա նպատակը միշտ եղել է հռետորական և մանկավարժական. ես ուզում էի, որ նրանք, ովքեր իրենց զրուցակիցներին անամոթաբար համեմատում են Հիտլերի և նացիստների հետ, գոնե մի փոքր մտածեն Հոլոքոստի մասին»[9]։

Ռանդել Մունրոյի xkcd կոմիքսներից մեկը պատկերում է դաշնակցային ուժերի սպաներին, ովքեր փորձում են քննարկել իտալական զորքերի գործողությունները, բայց բախվում են Գոդվինի օրենքին[10]։ Ինքը՝ Գոդվինը, մատնանշել է, որ որոշ դեպքերում նացիստների գործողությունների անալոգիան կարող է լիովին ուղղակի լինել և չհերքվել՝ հղում կատարելով իր ձևակերպած օրենքին[11]։ Այսպես, 2022 թվականի մարտի 16-ին նա մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի ելույթը, որտեղ խոսվում էր «հասարակության ինքնամաքրման» մասին. «Չեք հավատա, թե այս տղան ինձ ում է հիշեցնում»[12][13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Майк Годвин, 18 августа 1991 Արխիվացված 2007-02-16 Wayback Machine г.: «As a Usenet discussion grows longer, the probability of a comparison involving Nazis or Hitler approaches one.»
  2. «Ратцингер-Информ. Травля Бенедикта XVI может дорого обойтись Израилю». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Godwin's Law FAQ». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  4. Godwin’s Law Invoked in Linus/Gnome Spat Արխիվացված 2009-04-28 Wayback MachineSlashdot
  5. Сообщение Линуса в список рассылки GNOME Արխիվացված 2010-07-03 Wayback Machine(անգլ.)
  6. Godwin, Mike (2018 թ․ հունիսի 24). «Op-Ed: Do we need to update Godwin's Law about the probability of comparison to Nazis?». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  7. Mike Godwin (2019 թ․ օգոստոսի 12). «About comparing to Hitler». Twitter.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Даша Лейзаренко (2019 թ․ օգոստոսի 13). «Автор закона Годвина столкнулся в споре со сравнением его самого с Гитлером — Интернет на TJ». TJ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «I Seem To Be A Verb: 18 Years of Godwin's Law». Jewcy.com. 2008 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
  10. Randall Munroe (2007 թ․ մայիսի 14). «Regarding Mussolini». xkcd: A Webcomic of Romance, Sarcasm, Math, and Language (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին. (перевод Արխիվացված 2010-02-17 Wayback Machine)
  11. Mike Godwin (2019 թ․ հունիսի 19). «About concentrating camps». Twitter.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Mike Godwin (2022 թ․ մարտի 16). «You're not going to believe who this guy reminds me of». Twitter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  13. Екатерина Шульман (2022 թ․ ապրիլի 27). Отмена губернаторских выборов. Статистика репрессий. Закон об иноагентах. Программа «Статус». Event occurs at 45m50s. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.