Մայք Գոդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայք Գոդվին
անգլ.՝ Michael Wayne Godwin
Mike Godwin - VOA - September 2017-square-bluebackground.jpg
Ծնվել է հոկտեմբերի 26, 1956(1956-10-26) (62 տարեկան)
Ծննդավայր ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտություն փաստաբան և գրող
Աշխատավայր Եյլի իրավունքի դպրոց և Վիքիմեդիա Հիմնադրամ
Mike Godwin Վիքիպահեստում

Մայք Գոդվին (անգլ.՝ Mike Godwin, հոկտեմբերի 26, 1956(1956-10-26), ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, լրագրող և գրող: 2007 թվականի հուլիսի 3-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Գոդվինը Հյուստոնում ավարտել է Լամարի անվան միջնակարգ դպրոցը,[1][2]: 1980 թվականին ավարտել է Տեխասի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի կոչում: 1990 թվականին Գոդվինը համալսարանի իրաբանության դպրոցում ստացել է իրավաբանի դոկտորի կոչում (անգլ.՝ Juris Doctor): 1988-1989 թվականներին, իրավաբանական դպրոցում սովորելու տարիներին, նա աշխատել է The Daily Texan ուսանողական թերթում՝ որպես խմբագիր[3]: 1990-ական թվականների սկզբին Գոդվինը, ով ծանոթ էր Սթիվեն Ջեքսոնի հետ BBS Օստինից, օգնեց նրան հաջող անցկացնել դատական գործընթացն ընդդեմ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների[4]: Այս գործընթացը իր տեղը գտավ Բրյուս Ստերլինգի «Հետապնդում ֆիմադրող հաքերների հետ. օրենք և անկարգություն էլեկտրական սահմանների մոտ» գրքում[5]:

1990 թվականին Գոդվինն սկսեց աշխատել EFF հիմնադրամում: Նա կազմակերպությունում դարձավ առաջին նահանգային իրավաբանը: 1997 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել գլխավոր դատախազ Ջենետ Ռինոյի և Ամերիկյան քաղաքացիների պաշտպանության միության դատավեճին, շոշափելով մեկ տարի առաջ ընդունված հեռահաղորդակցության ժամանակ պարկեշտության մասին Ակտը: Իր հիշողությունները կապված այս գործընթացի հետ, Գոդվինը հետագայում արտացոլել է իր Համացանց-իրավունք գրքում:

Գոդվինն աշխատել է նաև որպես նահանգային իրավաբան Ժողովրդավարության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում, որպես հաղորդավար-իրավաբան՝ IP Worldwide կազմակերպությունը, իսկ որպես տեսաբան՝ American Lawyer-ում: Ներկայումս Գոդվինը համարվում է Reason ամսագրի խմբագիր[6], որում հարցազրույցներ է հրապարակում գիտական ֆանտաստների հետ[7]:

2003 թվականից 2005 թվականը նշված է Public Knowledge շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպությունում որպես նահանգային իրավաբան, ով զբաղվում է մտավոր սեփականության պաշտպանությամբ: Այդ ժամանակ նա մասնակցում էր մի գործընթացի, որը վիճարկում էր Դաշնային կապի գործակալության կարգավորման վերաբերյալ թվային իրավունքների կառավարման հեռուստատեսության որոշումը: 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի ապրիլը, Գոդվինը Յեյլի իրավաբանական դպրոցում աշխատել է որպես գիտաշխատող[8][9], ինչպես նաև աշխատել է Յեյլի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետում, որտեղ PORTIA նախագծի անդամ էր[10]:

2007 թվականի հուլիսի 3-ից մինչև[11][12] 2010 թվականի հոկտեմբերի 22-ը Գոդվինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատուն[13][14]:

2009 թվականի հունվարին Գոդվինը միացել է Student Press Law Center կազմակերպության տնօրենների խորհրդին[15], իսկ 2011 թվականի մարտին միացել է Open Source Initiative կազմակերպության տնօրենների խորհրդին[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith Evan (August 19, 2007)։ «Re: A Complete Waste of Time»։ TexasMonthly.com։ Austin, Texas: Texas Monthly։ էջեր "State of Mine: A Mostly Texas Blog" section 
  2. Casey Rick (August 13, 2009)։ «Commentary: Lamar grad laid down Nazi law»։ Chron.com։ Houston Chronicle 
  3. A call for TSP independence – Editor Godwin's co-authored letter about Daily Texan reform, July 5, 2005.
  4. Meme, Counter-meme Wired, October 1994.
  5. Sterling, Bruce. The Hacker Crackdown: Law and Disorder on the Electronic Frontier, 1992; download link from Project Gutenberg.
  6. «Reason Magazine — Articles by Mike Godwin: Contributing Editor»։ Reason.com։ Վերցված է 2009-07-19 
  7. Reason Bruce Sterling interview January 2004, Neal Stephenson interview February 2005, Vernor Vinge interview May 2007.
  8. «People at the ISP»։ Yale Information Society Project։ 2006։ Վերցված է 2010-10-11 , listing Mike Godwin as Resident Fellow, 2005–2006.
  9. «Resident Fellows»։ Yale Information Society Project։ Yale University։ 2006։ Վերցված է 2008-01-25  (չաշխատող հղում), listing Godwin as Microsoft Fellow, 2005–2006.
  10. «Education»։ Yale PORTIA Project։ 2007։ Վերցված է 2008-01-25 , listing Godwin as Research Scientist, 2005–2007.
  11. Welcome Mike!Florence Devouard announcing Godwin's Wikimedia appointment, July 3, 2007.
  12. Nick Farrell(July 5, 2007) Mike Godwin joins Wikipedia. Beware the Wiki-Nazis., The Inquirer.
  13. Gardner Sue (October 19, 2010)։ «Wikimedia Foundation Announcement: Mike Godwin leaves the Wikimedia Foundation»։ Wikimedia Foundation։ Վերցված է 2010-10-20 
  14. Patricia Paine (October 25, 2010) Wikipedia’s General Counsel Says Goodbye, Corporate Counsel, law.com
  15. «PRESS RELEASE: Student Press Law Center Welcomes Virginia Edwards as Chair; Patrick Carome and Mike Godwin to Board of Directors» 
  16. Phipps Simon։ «OSI Board Meeting Report»։ The OSI Web Site։ Վերցված է March 17, 2011