Մահվան հրեշտակները (ֆիլմ)
Արտաքին տեսք
Մահվան հրեշտակները ռուս.՝ Ангелы смерти | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Սիրիա |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1993 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Օզերով |
Սցենարի հեղինակ | Յուրի Օզերով |
Դերակատարներ | Ֆեոդոր Բոնդարչուկ, Եկատերինա Ստրիժենովա և Ռեգիմանտաս Ադոմայտիս |
Օպերատոր | Իգոր Սլաբնևիչ |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
«Մահվան հրեշտակները», գեղարվեստական ֆիլմ է, որը ստեղծվել է 1993 թվականին «Մոսֆիլմ» և «Գհանեմ-ֆիլմ» կինոընկերությունների կողմից, երկսերիանոց «Ստալինգրադ» (1989) ֆիլմի հիման վրա։ Այն նվիրված է Ստալինգրադի ճակատամարտի 50-ամյակին (1942-1943 թվականներ)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Խարկովի մոտ տուգանքի ենթարկված Իվանի անունով երիտասարդի և Իրինայի մելոդրամատիկ սիրո պատմությունն է, ովքեր դիպուկահար էին դարձել։ Ստալինգրադի ռմբակոծման ժամանակ նրանք ռոմանտիկ հանդիպում են ունենում։
Աղջիկը դառնում է գերմանացի նշանավոր դիպուկահար Ժորան ֆոն Շրոյդերի զոհը, ով հրաձգության նախկին օլիմպիական չենպիոն էր։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արչիլ Գոմիաշվիլի - Ստալին
- Նիկոլայ Կրյուչկով - ծեր կապիտան
- Ֆեոդոր Բոնդարչուկ - դիպուկահար Իվան
- Սերգեյ Նիկոնենկո - Ռոդորներև
- Վալերի Ցվետկով - գեներալ-գնդապետ Երեբենկո
- Եկատերինա Ստրիժենովա -դիպուկահար Իրինա
- Ռեգիմանտաս Ադոմայտիս- հրաձգության օլիմպիական չեմպիոն Ժորան Ֆոն Շրոյդեր
- Ալեքսանդր Կուդինով - գերմանացիների գնդապետը, գումարտակի հրամանատար
- Բորիս Նևզորով - Կրիլով
- Պաուրես Բուտ- գեներալ Չուիկով
- Նիկոլայ Զասուհին - Մոլոտով
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Յուրի Օզերով
- Ռեժիսոր՝ Յուրի Օզերով
- Օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Կրյուչկովը ֆիլմում խաղացել է վերջին անգամ։
- Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» (Ռուսաստան) և «Գհանեմ-ֆիլմ» (Սիրիա) կինոընկերությունների կողմից։ Սակայն այն փաստը, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Սիրիայի պետական գործիչ, նախկին վարչապետ Նուրտեդին ալ Ատասիին, ով մահացել է 1992 թվականին Փարիզում բուժման ընթացքում, թիթրերում նշում են որպես «Ն. Աթասի (Փարիզ)»։ Համացանցում սխալ տեղեկատվություն է տարածվել, որտեղ ֆիլմը ստեղծող երկրների թվում Սիրիայի փոխարեն նշվում է Ֆրանսիա[1]։ Նյուրդին ալ-Ատասի անվան նույն գրվածքը կարելի է հանդիպել նաև այլ աղբյուրներում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первый канал. Программа передач(չաշխատող հղում)
- ↑ Леонид Мацих
|