Մալգոժատա Գերսդորֆ
Մալգոժատա Գերսդորֆ լեհ.՝ Małgorzata Gersdorf | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան (1975) |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր (դեկտեմբերի 7, 1981), հաբիլիտացիա[1] (մարտի 10, 2003) և պրոֆեսոր (մարտի 4, 2015) |
Մասնագիտություն | իրավագետ, դատավոր, համալսարանի դասախոս և իրավաբան |
Աշխատավայր | Վարշավայի համալսարան և Supreme Court of Poland? |
Ամուսին | Tomasz Giaro? և Bohdan Zdziennicki? |
Ծնողներ | հայր՝ Mirosław Gersdorf? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Համերաշխություն, State Tribunal of the Republic of Poland? և National Council of the Judiciary? |
Małgorzata Gersdorf Վիքիպահեստում |
Մալգոժատա Մարիա Գերսդորֆ (լեհ.՝ Małgorzata Maria Gersdorf, նոյեմբերի 22, 1952, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ իրավաբան և դատավոր, աշխատանքային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների պրոֆեսոր, 2014 թվականից ծառայում է որպես Լեհաստանի Գերագույն դատարանի առաջին նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1981 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1992 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 2005 թվականից աշխատել է որպես համալսարանի պրոռեկտոր, իսկ 2008 թվականին դարձել է իրավաբանական ֆակուլտետի ղեկավարը[2]։
Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 200 գիտական հրատարակությունների, մի շարք մենագրությունների և Զբիգնև Սալվայի խմբագրությամբ աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ մեկնաբանությունների[3][4]։
1980-2005 թվականներին Մալգոժատա Գերսդորֆը եղել է «Համերաշխություն» շարժման անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Լեհաստանի օրենսդիր խորհրդի անդամ։ Անդամակցում է Միացյալ գիտական ինստիտուտի գիտխորհրդին[5] և ընդհանուր համագործակցությանը, որը կապված է լեհական վարկային կոոպերատիվների համակարգի հետ։
1991 թվականից աշխատել է Լեհաստանի գերագույն դատարանում։ Աշխատել է Գերագույն դատարանի Հավաստագրումների բյուրոյում և Հետազոտությունների ու վերլուծությունների բյուրոյում։ 2005 թվականին դարձել է իրավաբանական խորհրդատու Գերագույն դատարանում։ 2008 թվականին նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր[6], աշխատել է Աշխատանքի, սոցիալական ապահովման և հասարակական հարաբերությունների պալատում։ 2014 թվականին դարձել է առաջին կինը, որ նշանակվել է Գերագույն դատարանի առաջին նախագահ[7][8]՝ հաջորդելով Ստանիսլավ Դաբրովսկուն, որը մահացել էր ավելի վաղ 2014 թվականին, և Լեխ Քշիշտոֆ Պապրիցկուն, ով առաջին նախագահի պաշտոնակատարն էր[9]։
2018 թվականի հունվարի 23-ին դարձել է Լեհաստանի դատական համակարգի պետական խորհրդի նախագահ[10]՝ փոխարինելով Դարիուշ Զավիստովսկուն։ 2018 թվականի մարտի 6-ին լքել է այդ պաշտոնն այն բանի հետո, երբ «Իրավունք և արդարություն ու «Կուկիզ'15» կուսակցություններն ընտրել են Պետական խորհրդի նոր կազմ (նոր օրենքի հիման վրա, որը սենատին թույլ է տալիս ընտրել դատավորներին[11]։ Մալգոժատա Գերսդորֆը հանդես է եկել այդ օրենքի դեմ՝ ասելով, որ «դատարանները հեշտությամբ վերածվում են խաղաթղթի քաղաքական գործիչների ձեռքում»[12]։ Հետագայում օրենքն ընդունվել է օրենսդիր երկու պալատներում, սակայն դրանից հետո նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել դրա վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Polish Science
- ↑ «Nota biograficzna - prof. dr hab. Małgorzata Gersdorf, Pierwszy Prezes Sądu Najwyższego». Sąd Najwyższy. 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին. (Լեհերեն)
- ↑ «Gersdorf, Małgorzata». Katalog Biblioteki Narodowej. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Małgorzata Gersdorf (publikacje i cytowania)». scholar.google.pl. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Rada naukowa Spółdzielczego Instytutu Naukowego» (լեհերեն). sin.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ M.P. z 2008 r. Nr 55, poz. 492(չաշխատող հղում) (լեհ.)
- ↑ «Po raz pierwszy kobieta na czele Sądu Najwyższego». lex.pl. 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ M.P. z 2014 r. poz. 498(չաշխատող հղում) (լեհ.)
- ↑ «Małgorzata Gersdorf: Pierwsza kobieta Pierwszą Prezes Sądu Najwyższego». Newsweek. 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին. (Լեհերեն)
- ↑ «Małgorzata Gersdorf wybrana na przewodniczącą KRS». pap.pl. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Małgorzata Gersdorf rezygnuje z przewodniczenia KRS». rmf24.pl. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ Davies, Christian (2017 թ․ փետրվարի 26). «Polish judges urged to 'fight every inch' for their independence». The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մալգոժատա Գերսդորֆի էջը Լեհաստանի գերագույն խորհրդի կայքում» (PDF) (լեհերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- Մալգոժատա Գերսդորֆի էջը „Ludzie nauki” կայքում (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալգոժատա Գերսդորֆ» հոդվածին։ |
|