Մալգոժատա Գերսդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալգոժատա Գերսդորֆ
լեհ.՝ Małgorzata Gersdorf
Małgorzata Gersdorf.JPG
Ծնվել էնոյեմբերի 22, 1952(1952-11-22) (66 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (դեկտեմբերի 7, 1981), հաբիլիտացիա (մարտի 10, 2003) և պրոֆեսոր (մարտի 4, 2015)
Մասնագիտությունփաստաբան, դատավոր և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՎարշավայի համալսարան
ԱմուսինTomasz Giaro? և Bohdan Zdziennicki?
ԱնդամությունՀամերաշխություն
Małgorzata Gersdorf Վիքիպահեստում


Մալգոժատա Մարիա Գերսդորֆ (լեհ.՝ Małgorzata Maria Gersdorf, նոյեմբերի 22, 1952(1952-11-22), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ իրավաբան և դատավոր, աշխատանքային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների պրոֆեսոր, 2014 թվականից ծառայում է որպես Լեհաստանի Գերագույն դատարանի առաջին նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1981 թվականին ստացել է դոկտորի աստիճան: 1992 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 2005 թվականից աշխատել է որպես համալսարանի պրոռեկտոր, իսկ 2008 թվականին դարձել է իրավաբանական ֆակուլտետի ղեկավարը[1]:

Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 200 գիտական հրատարակությունների, մի շարք մենագրությունների և Զբիգնև Սալվայի խմբագրությամբ աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ մեկնաբանությունների[2][3]։

1980-2005 թվականներին Մալգոժատա Գերսդորֆը եղել է «Համերաշխություն» շարժման անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Լեհաստանի օրենսդիր խորհրդի անդամ։ Անդամակցում է Միացյալ գիտական ինստիտուտի գիտխորհրդին[4] և ընդհանուր համագործակցությանը, որը կապված է լեհական վարկային կոոպերատիվների համակարգի հետ։

1991 թվականից աշխատել է Լեհաստանի գերագույն դատարանում։ Աշխատել է Գերագույն դատարանի Հավաստագրումների բյուրոյում և Հետազոտությունների ու վերլուծությունների բյուրոյում։ 2005 թվականին դարձել է իրավաբանական խորհրդատու Գերագույն դատարանում։ 2008 թվականին նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր[5], աշխատել է Աշխատանքի, սոցիալական ապահովման և հասարակական հարաբերությունների պալատում։ 2014 թվականին դարձել է առաջին կինը, որ նշանակվել է Գերագույն դատարանի առաջին նախագահ[6][7]՝ հաջորդելով Ստանիսլավ Դաբրովսկուն, որը մահացել էր ավելի վաղ 2014 թվականին, և Լեխ Քշիշտոֆ Պապրիցկուն, ով առաջին նախագահի պաշտոնակատարն էր[8]:

2018 թվականի հունվարի 23-ին դարձել է Լեհաստանի դատական համակարգի պետական խորհրդի նախագահ[9]՝ փոխարինելով Դարիուշ Զավիստովսկուն։ 2018 թվականի մարտի 6-ին լքել է այդ պաշտոնն այն բանի հետո, երբ «Իրավունք և արդարություն ու «Կուկիզ'15» կուսակցություններն ընտրել են Պետական խորհրդի նոր կազմ (նոր օրենքի հիման վրա, որը սենատին թույլ է տալիս ընտրել դատավորներին[10]։ Մալգոժատա Գերսդորֆը հանդես է եկել այդ օրենքի դեմ՝ ասելով, որ «դատարանները հեշտությամբ վերածվում են խաղաթղթի քաղաքական գործիչների ձեռքում»[11]: Հետագայում օրենքն ընդունվել է օրենսդիր երկու պալատներում, սակայն դրանից հետո նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել դրա վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nota biograficzna - prof. dr hab. Małgorzata Gersdorf, Pierwszy Prezes Sądu Najwyższego»։ Sąd Najwyższy։ 2017։ Վերցված է 25 November 2017  (Լեհերեն)
  2. «Gersdorf, Małgorzata»։ Katalog Biblioteki Narodowej։ Վերցված է 2016-09-07 
  3. «Małgorzata Gersdorf (publikacje i cytowania)»։ scholar.google.pl։ Վերցված է 2016-09-07 
  4. «Rada naukowa Spółdzielczego Instytutu Naukowego» (լեհերեն)։ sin.edu.pl։ Վերցված է 2015-03-11 
  5. M.P. z 2008 r. Nr 55, poz. 492 (լեհ.)
  6. «Po raz pierwszy kobieta na czele Sądu Najwyższego»։ lex.pl։ 2014-04-30։ Վերցված է 2014-10-08 
  7. M.P. z 2014 r. poz. 498 (լեհ.)
  8. «Małgorzata Gersdorf: Pierwsza kobieta Pierwszą Prezes Sądu Najwyższego»։ Newsweek։ 30 April 2014։ Վերցված է 25 November 2017  (Լեհերեն)
  9. «Małgorzata Gersdorf wybrana na przewodniczącą KRS»։ pap.pl։ 2018-01-23։ Վերցված է 2018-01-23 
  10. «Małgorzata Gersdorf rezygnuje z przewodniczenia KRS»։ rmf24.pl։ 2018-03-06։ Վերցված է 2018-03-06 
  11. Davies Christian (26 February 2017)։ «Polish judges urged to 'fight every inch' for their independence»։ The Guardian։ Վերցված է 25 November 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]