Մագդալինա Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մագդալինա Շահինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1892[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1961[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, երաժշտագետ և մանկավարժ |
Մագդալինա Սերգեյի Շահինյան (հունվարի 1, 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - 1961[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ նկարչուհի, երաժշտագետ։ Անվանի գրող Մարիետա Շահինյանի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդալինա Շահինյանը ծնվել է 1890 թվականին Մոսկվայում։ 1911 թվականին հաջողությամբ ավարտելով կանանց բարձրագույն դասընթացը՝ տեղափոխվել է Դոնի Նախիջևան, որտեղ բնատուր տաղանդը (նկարչություն, քանդակ, երաժշտություն) որոշել է նրա հետագա ճակատագիրը[2]։
Հոկտեմբերյան դեպքերից հետո Մագդալինա Շահինյանն աշխատել է որպես հանրային կրթության վարչության կերպարվեստի բաժնի աշխատակից և շատ ժամանակ է հատկացրել քանդակագործական դիմանկարի և ժանրային կոմպոզիցիայի ոլորտում ինքնուրույն ստեղծագործությանը[2]։
Շահինյանը 1922-1926 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում՝ խորհրդային անվանի քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի ստեղծագործական արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքը՝ «Դեկորատիվ խումբ»[2]։
Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է մանկավարժությամբ և միաժամանակ ստեղծագործել։ Դոնի Ռոստովում հիմնադրել է Միխայիլ Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցը, որի տնօրենն է եղել և դասավանդել է[3]։ Դպրոցը գործել է Իսկիդարովի տանը[2]։ Այդ դպրոցում են ուսանել բազմաթիվ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ։ Նրանցից ամենաանվանին Մարկ Գրիգորյանն է[3]։
Մագդալինա Շահինյանը կատարելագործվել է Լենինգրադի գեղարվեստների ակադեմիայում, որն ավարտել է 1926 թվականին։ 1927 թվականին Շահինյանը եկել է Խորհրդային Հայաստան, որտեղ երկու տարի դասվանդել է Երևանի դպրոցներից մեկում։ Այնուհետև վերադարձել է Մոսկվա, որտեղ ապրել է մինչև մահը[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարների, քանդակների, երաժշտական երկերի հեղինակ է։ Աշխատանքներից լավագույնները «Սերմնացանը» քանդակն է, քրոջ՝ Մարիետա Շահինյանի դիմանկարը, «Երևան», «Երեխաներ» նկարաշարքը[3]։
1962 թվականին Պրահայում հրատարակվել են դաշնամուրի համար գրված նրա երեք պիեսները[3]։
Մագդալինա Շահինյանը եղել է նաև գրքերի ձևավորող։ Նրա պատրաստած տիկնիկներն օգտագործվել են Մոսկվայի թատրոններում[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Шагинян Магдалина Сергеевна
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Шагинян Магдалина Сергеевна». hayazg.info.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 157. ISBN 5-550-00265-5.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рязанов В.В. От первого приюта до наших дней. Из истории изобразительного искусства Нахичевани-на-Дону. – Ростов-на-Дону: Изд-во ООО «Ковчег», 2011, С.47, ISBN 978-5-91011-071-1
- Հունվարի 1 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- 1961 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ նկարչուհիներ
- Հայ կին քանդակագործներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ մանկավարժներ
- Խորհրդային նկարչուհիներ
- Խորհրդային քանդակագործներ
- Խորհրդային մանկավարժներ