Հայրապետովների առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսկիդարովի տունից)
Հայրապետովների առանձնատուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հայրապետովների առանձնատուն (Իսկիդարովի տուն) (ռուս.՝ Особняк Гайрабетовых (Дом Искидарова)), շենք Դոնի Ռոստովի Ազատության հրապարակում։ Կառուցվել է 1880 թվականին։ Ի սկզբանե պատկանել է վաճառական Կարպ Հայրապետովի հարազատներին։ XX դարի սկզբին շենքը ձեռք է բերել գործարանատեր Մարկ Իսկիդարովը[1][2]։ 2011 թվականից առանձնատանը գտնվում է Ռուս-հայկական բարեկամության թանգարանը[3][4]։ Հայրապետովների առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է 1880 թվականին վաճառական Կարպ Հայրապետովի ժառանգների միջոցներով Դոնի Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ XX դարի սկզբին առանձնատունը գնել է գործարանատեր, Նախիջևանի քաղաքային հասարակական բանկի տնօրեն Մարկ Իսկիդարովը, որը վերակառուցել է շենքը։

1920 թվականին շենքը պետականացվեց։ Այնտեղ տեղավորվեց Նախիջևանի Վրուբելի անվան արվեստի դպրոցը, որի հիմնադիրներն էին գրող Մարիետա Շահինյանը և նրա քույրը` Մագդալինան։ 1920-ական թվականների վերջին առանձնատան առաջին հարկում գտնվում էր Պուշկինի անվան քաղաքային գրադարանը, իսկ երկրորդում` պիոներական ակումբ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասամբ տուժել են շենքի տանիքը և ճակատի դետալները։ 1947 թվականին շենքը փոխանցվեց գրադարանին։ 1950-ական թվականներին քանդեցին գլխավոր մուտքի մոտի ամբողջ մայթը ծածկող պատշգամբը։ 2000-ականների վերջին շենքը գտնվում էր վատ վիճակում և վերանորոգման կարիք ուներ։

2007 թվականին Սուրբ Խաչ տաճարը վերադարձվեց Հայոց եկեղեցուն։ Ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որը նախկինում գտնվում էր այնտեղ, տեղափոխվեց Հայրապետովների առանձնատուն։ Շենքում սկսվեց վերանորոգում, որն ավարտվեց 2011 թվականին։ 2011 թվականի նոյեմբերի 25-ին Ռուս-հայկական բարեկամության թանգարանը կրկին բացվեց։

Ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի աղյուսե առանձնատան հատակագիծը Г-աձև է[6]։ Շենքի ճարտարապետության և ձևավորման մեջ միավորված են տարբեր ոճերի տարրեր։ Մարմարե դրվագումը, երկաթբետոնե կառուցվածքները, առաջին հարկի մեծ պատուհանները բնորոշ են մոդեռնին։ Ճակատի բարդ ռիթմիկ կառուցվածքը բնորոշ է կլասիցիզմին։

Ճակատների ելուստավորումն ավարտվում է ախավեղագեսով (անտաբլեմենտ) և ատտիկոսներով։ Առանձնատան հյուսիսային անկյունը սկզբնապես ընդգծվում էր գմբեթով (այժմ կորսված է)։ Դեպի Ազատության հրապարակ դուրս եկող ճակատի կենտրոնական մասը զարդարում է էրկերը։ Երկրորդ հարկի որմնացքերն ունեն կիսաշրջանաձև ավարտ։ Մուտքի վերևում կառուցված է ցանցկեն ձուլածո հենասյուներին հենվող մեծ պատշգամբ։ Ճակատը զարդարում են հոնիական որմնասյուները, ծեփազարդերը և դեկորատիվ սվաղը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пролетарский район. Памятники архитектуры района». Официальный портал городской Думы и Администрации города. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Черницына В.А. (2011 թ․ նոյեմբերի 28). «Особняк Гайрабетовых (Искидарова)». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». yerkramas.org. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Анна Лебедева. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». noev-kovcheg.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 29—30.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3
  • Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X