Ձմեռային սպորտաձևեր
Ձմեռային սպորտաձևեր, սպորտի այն տեսակներն են, որոնք խաղում են հիմնականում ձյան կամ սառույցի վրա[1]։ Այս սպորտաձևերը հիմնականում դահուկային սպորտի, չմշկասահքի, սահնակով սպորտաձևերի տարատեսակներ են։ Ավանդաբար այս սպորտաձևերով զբաղվում են ցուրտ վայրերում՝ ձմռանը, բայց արհեստական ձյունն ու արհեստական սառույցը ապահովում են ավելի բարձր կայունություն։ Արհեստական սառույցը կարող է օգտագործվել սառցադաշտեր ապահովելով չմշկասահքի, տափօղակով հոկեյի և գնդակով հոկեյի (բենդի) համար մեղմ կլիմայի ժամանակ։
Հայտնի անհատական մարզաձեւերից են՝ դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, դահուկացատկը, չմշկավազքը, գեղասահքը, սահնակավազքը (սահնակային սպորտ մեջքով սահնակին պառկած), սկելեթոնը (սահնակային սպորտ՝ փորով սահնակին պառկած), բոբսլեյը, ձյունագնացությունը։ Տարածված թիմային սպորտաձևերից են՝ տափօղակով հոկեյը, կյոռլինգը և գնդակով հոկեյը (բենդին)։ Ըստ մասնակիցների թվի տափօղակով հոկեյը աշխարհի ամենատարածված ձմեռային սպորտաձևն է, նրան հետևում է գնդակով հոկեյը (բենդին)[2]։ Ձմեռային սպորտաձևերը սովորաբար ունենում են իրենց բազմաբնույթ սպորտային մրցաշարերը օրինակ օլիմպիական խաղերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձյունը և սառույցը ձմռանը հանգեցրել են այլ տրանսպորտային միջոցների օգտագործմանը ինչպիսիք են սահնակը, դահուկը և չմուշկը։ Տարվա մյուս ամիսների հետ համեմատծ սա իր հերթին հանգեցրել է տարբեր զբաղմունքների և սպորտաձևերի զարգացմանը ձմեռային ամիսներին։ Բնականաբար ձմեռային սպորտաձևերը ավելի տարածված են այն երկրներում, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում։
Չնայած շատ ձմեռային սպորտաձևեր դրսում են խաղում, տափօղակով հոկեյը, չմշկավազքը ինչ որ չափով գնդակով հոկեյը տեղափոխվել են ներս սկսած 20-րդ դարից:Փակ տարածքում կառուցված սառցադաշտերը արհեստական սառույցով թույլ են տալիս չմշկասահքը և հոկեյը խաղալ նաև տաք եղանակին։
Ձմեռային սպորտաձևերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում. Սպորտաձևերի կողքի օլիմպիական օղակները ցույց են տալիս որ սպորտաձևը ներառված է ձմեռային օլիմպիական խաղերում։ Պարալիմպիկ լոգոն ցույց է տալիս սպորտաձև, որը ներառված չե օլիմպիական խաղերում, բայց ձմեռային պարալիմպիկ խաղերին ներառված է։
- Դահուկներով բալետ
- Լեռնադահուկային սպորտ
- Բիաթլոն
- Դահուկավազք
- Դահուկապար
- Սնոուքայթինգ
- Մոգուլ
- Մեկ դահուկով դահուկավազք (մոնոսկիինգ)
- Ազատ ոճի դահուկավազք
- Դահուկային երկամարտ
- Դահուկավազք նետաձգությամբ
- Սկիբորդ
- Սկիբոբ
- Սկիջորինգ
- Դահուկացատկ
Սպորտաձևեր, որոնց ժամանակ օգտագործվում է սահնակ։
Հիշարժան ձմեռային սպորտային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձմեռային օլիմպիական խաղեր
- Աշխարհի առաջնություն
- Արկտիկական ձմեռային խաղեր
- Ասիական ձմեռային խաղեր
- Ձմեռային Պարալիմպիկ խաղեր
- Ձմեռային Ունիվերսիադա
- Ձմեռային էքստրիմ խաղեր
- Ձմեռային էքստրիմ խաղերի Եվրոպայի առաջնություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «winter sports, noun». Chambers 21st Century Dictionary. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edgar Syers|; Madge Syers (eds.) (1908) The Book of Winter Sports London: Edward Arnold
- Dier, J. C. (ed.) (1912) The Book of Winter Sports, an attempt to catch the spirit of the keen joys of the winter season The Macmillan Company
- Jessup, Elon Huntington (1923) Snow and ice sports: a winter manual E. P. Dutton & company
- Cereghini (1955) Five Thousand Years of Winter Sports Edizioni del Milione
- Liebers, Arthur (1971) The Complete Book of Winter Sports NY: Coward, McCann & Geoghegan
- «Winter Sports: Sport guides». BBC Online. 2010 թ․ փետրվարի 20. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- Ձմեռային սպորտաձևեր travel guide from Wikivoyage
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձմեռային սպորտաձևեր կատեգորիայում։ |