Ձմեռային սպորտաձևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դահուկային հանգստավայր Յասնան կենտրոնական Սլովակիայում
Լեռնադահուկային սպորտ և Սնոուբորդ

Ձմեռային սպորտաձևեր, սպորտի այն տեսակներն են, որոնք խաղում են հիմնականում ձյան կամ սառույցի վրա[1]։ Այս սպորտաձևերը հիմնականում դահուկային սպորտի, չմշկասահքի, սահնակով սպորտաձևերի տարատեսակներ են։ Ավանդաբար այս սպորտաձևերով զբաղվում են ցուրտ վայրերում՝ ձմռանը, բայց արհեստական ձյունն ու արհեստական սառույցը ապահովում են ավելի բարձր կայունություն։ Արհեստական սառույցը կարող է օգտագործվել սառցադաշտեր ապահովելով չմշկասահքի, տափօղակով հոկեյի և գնդակով հոկեյի (բենդի) համար մեղմ կլիմայի ժամանակ։

Հայտնի անհատական մարզաձեւերից են՝ դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, դահուկացատկը, չմշկավազքը, գեղասահքը, սահնակավազքը (սահնակային սպորտ մեջքով սահնակին պառկած), սկելեթոնը (սահնակային սպորտ՝ փորով սահնակին պառկած), բոբսլեյը, ձյունագնացությունը։ Տարածված թիմային սպորտաձևերից են՝ տափօղակով հոկեյը, կյոռլինգը և գնդակով հոկեյը (բենդին)։ Ըստ մասնակիցների թվի տափօղակով հոկեյը աշխարհի ամենատարածված ձմեռային սպորտաձևն է, նրան հետևում է գնդակով հոկեյը (բենդին)[2]։ Ձմեռային սպորտաձևերը սովորաբար ունենում են իրենց բազմաբնույթ սպորտային մրցաշարերը օրինակ օլիմպիական խաղերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունը և սառույցը ձմռանը հանգեցրել են այլ տրանսպորտային միջոցների օգտագործմանը ինչպիսիք են սահնակը, դահուկը և չմուշկը։ Տարվա մյուս ամիսների հետ համեմատծ սա իր հերթին հանգեցրել է տարբեր զբաղմունքների և սպորտաձևերի զարգացմանը ձմեռային ամիսներին։ Բնականաբար ձմեռային սպորտաձևերը ավելի տարածված են այն երկրներում, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում։

Չնայած շատ ձմեռային սպորտաձևեր դրսում են խաղում, տափօղակով հոկեյը, չմշկավազքը ինչ որ չափով գնդակով հոկեյը տեղափոխվել են ներս սկսած 20-րդ դարից:Փակ տարածքում կառուցված սառցադաշտերը արհեստական սառույցով թույլ են տալիս չմշկասահքը և հոկեյը խաղալ նաև տաք եղանակին։

Ձմեռային սպորտաձևերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Սպորտաձևերի կողքի օլիմպիական օղակները ցույց են տալիս որ սպորտաձևը ներառված է ձմեռային օլիմպիական խաղերում։ Պարալիմպիկ լոգոն ցույց է տալիս սպորտաձև, որը ներառված չե օլիմպիական խաղերում, բայց ձմեռային պարալիմպիկ խաղերին ներառված է։

Չմուշկներով սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկային սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկային սպորտ
Միացյալ Նահանգների Բիաթլոնիստ Ջերեմի Տելան 2002 թվականի օլիմպիական խաղերին.

Սահնակով սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Գերմանիայի բոբսլեյի թիմը 1951 թվականին, Օբերհոֆ մրցուղի, Գերմանիա

Սպորտաձևեր, որոնց ժամանակ օգտագործվում է սահնակ։

Սնոուբորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մասնակցող մարզիկների թվի բենդին երկրորդ ամենահայտնի ձմեռային սպորտաձևն է աշխարհում

Հիշարժան ձմեռային սպորտային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «winter sports, noun». Chambers 21st Century Dictionary. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]