Ձիեր և ձիապաններ
Ձիեր և ձիապաններ | |
---|---|
տեսակ | թղթագալար, արվեստի գործ, գեղանկար և թղթագլան |
նկարիչ | Չժաո Մենֆու և Zhao Yong? |
տարի | II հազարամյակ[1] |
բարձրություն | 30,2 սանտիմետր |
ստեղծման վայր | Չինաստան[1] |
ստեղծման երկիր | Չինաստան |
նյութ | թղթագլան, թանաք և թուղթ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
հիմնական թեմա | ձի և groom? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ձիեր և ձիապաններ» (չինարեն՝ 元 趙孟頫 趙雍 趙麟 吳興趙氏三世人馬圖 卷), ձեռագիր թղթագլան, որը ստեղծվել է 1296-1359 թվականներին, այն սկսել է չինացի նկարիչ Չժաո Մենֆուն, շարունակել են նրա որդին՝ Չժաո Յունը և թոռը՝ Չժաո Լինը։ Թղթագլանում պատկերված են մի քանի ձիապաններ ձիերի հետ, իսկ մեծ մասը զբաղեցնում է գեղագրությունը։ Ներկայումս ստեղծագործությունը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում, որտեղ հանձնվել է 1988 թվականին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չժաո Մենֆուն ստեղծել է այս հոյակապ թղթագլանի միայն մեկ պատկերը, ձիապանը ձիու հետ, մնացած մասերը ավարտել են նրա հետնորդները, որդին՝ Չժաո Յունը և թոռը՝ Չժաո Լինը։ Հին Չինաստանում ձին համարվում էր չինական աստղագուշակի նշաններից մեկը, իշխանության, բարեկեցության և պատվի խորհրդանիշը, այս կենդանու բնորոշ հատկանիշներից էր աշխատասիրությունը[2]։ Յան դինաստիայի կառավարման սկզբում արվեստում ձիու թեմատիկան կապվում էր լեգենդար Սուն Յանի կերպարի հետ, որը հայտնի էր որպես Բո Լե, որի ձիերի դիմագիտության ընկալման ընդունակությունը դարձել է կառավարող չինովնիկների թեկնածուների ընտրության փոխաբերություն[3]։ Նկարչի համար ներշնչման աղբյուր է ծառայել Լի Գունլինյայի հեղինակությամբ ստեղծված «Հինգ ձիեր» թղթագլանը[2]։ Չժաոն նաև 8-րդ դարի վարպետ Հան Գանի ստեղծագործությունների երկրպագուն էր, նկարիչը ինքը գրել է «Մանկական տարիներից ես սիրել եմ ձիեր նկարել։ Վերջերս ինձ բախտ վիճակվեց տեսնել Հան Գանի վրձնի երեք թղթագլանների բնօրինակները։ Եվ միայն հիմա եմ ես սկսում հասկանալ նրա մտահղացումները»[2]։ Համաձայն մակագրության այս նկարը պատրաստվել էր պետական պաշտոնյա «կոմիսար-դիտորդ» Ֆեյցինի համար[2], որը հավանաբար եղել է կառավարության հավաքագրորդը[3]։ Նկարը ստեղծվել է 1296 թվականի սկզբին, այն բանից հետո երբ Չժաոն հրաժարվել է քաղաքացիական ծառայությունից։ Ենթադրվում է, որ ձիապանի պատկերը (ինչպես նաև «Պաշտոնյան ձիու վրա» նկարում) կարող է ինքնապատկեր լինել[3]։
Արվեստագետները ընդգծում են Չժաոյի հեղինակած նկարի պարզությունը, ձիու և ձիապանի պատկերման երկրաչափականությունը[2]։ Կոմպոզիցիայի երկրաչափականությունը պահպանվել է նաև նկարչի հետնորդների կողմից ստեղծված թղթագլանի մյուս նկարներում։ Ձիերի և ձիապանների յուրաքանչյուր զույգ ձևավորում է աղեղ, որը երիզված է գեղագրական մակագրություններով[3]։ Փոխաբերական իմաստով ողջ թղթագլանը կարելի է դիտարկել որպես արդյունավետ աշխատող կառավարություն, որն օգտագործում է իր տաղանդը երկրում ժողովրդին կառավարելու համար[3][4]։
Թղթագլանը ցուցադրվել է Մետրոպոլիտեն թանգարանի մի շարք ցուցահանդեսների ժամանակ, 1965 և 2014 թվականներին այն տեղափոխվել է Լոնդոն Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում ցուցադրելու համար[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Туинова, Любовь. Власть и совершенство: символический образ лошади в китайском традиционном искусстве..
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/40507
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Туинова, 2016
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «元 趙孟頫 趙雍 趙麟 吳興趙氏三世人馬圖 卷 Grooms and Horses». The Metropolitan Museum of Art.
- ↑ «Chinese Painting». The Metropolitan Museum of Art.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձիեր և ձիապաններ կատեգորիայում։ |