Ձիեր և ձիապաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձիեր և ձիապաններ
տեսակթղթագալար, արվեստի գործ, գեղանկար և թղթագլան
նկարիչՉժաո Մենֆու և Zhao Yong?
տարիII հազարամյակ[1]
բարձրություն30,2 սանտիմետր
ստեղծման վայրՉինաստան[1]
ստեղծման երկիր Չինաստան
նյութթղթագլան, թանաք և թուղթ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան և ասիական արվեստ[2]
հիմնական թեմաձի և groom?
Ծանոթագրություններ

«Ձիեր և ձիապաններ» (չինարեն՝ 元 趙孟頫 趙雍 趙麟 吳興趙氏三世人馬圖 卷), ձեռագիր թղթագլան, որը ստեղծվել է 1296-1359 թվականներին, այն սկսել է չինացի նկարիչ Չժաո Մենֆուն, շարունակել են նրա որդին՝ Չժաո Յունը և թոռը՝ Չժաո Լինը։ Թղթագլանում պատկերված են մի քանի ձիապաններ ձիերի հետ, իսկ մեծ մասը զբաղեցնում է գեղագրությունը։ Ներկայումս ստեղծագործությունը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում, որտեղ հանձնվել է 1988 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժաո Մենֆուն ստեղծել է այս հոյակապ թղթագլանի միայն մեկ պատկերը, ձիապանը ձիու հետ, մնացած մասերը ավարտել են նրա հետնորդները, որդին՝ Չժաո Յունը և թոռը՝ Չժաո Լինը։ Հին Չինաստանում ձին համարվում էր չինական աստղագուշակի նշաններից մեկը, իշխանության, բարեկեցության և պատվի խորհրդանիշը, այս կենդանու բնորոշ հատկանիշներից էր աշխատասիրությունը[3]։ Յան դինաստիայի կառավարման սկզբում արվեստում ձիու թեմատիկան կապվում էր լեգենդար Սուն Յանի կերպարի հետ, որը հայտնի էր որպես Բո Լե, որի ձիերի դիմագիտության ընկալման ընդունակությունը դարձել է կառավարող չինովնիկների թեկնածուների ընտրության փոխաբերություն[4]։ Նկարչի համար ներշնչման աղբյուր է ծառայել Լի Գունլինյայի հեղինակությամբ ստեղծված «Հինգ ձիեր» թղթագլանը[3]։ Չժաոն նաև 8-րդ դարի վարպետ Հան Գանի ստեղծագործությունների երկրպագուն էր, նկարիչը ինքը գրել է «Մանկական տարիներից ես սիրել եմ ձիեր նկարել։ Վերջերս ինձ բախտ վիճակվեց տեսնել Հան Գանի վրձնի երեք թղթագլանների բնօրինակները։ Եվ միայն հիմա եմ ես սկսում հասկանալ նրա մտահղացումները»[3]։ Համաձայն մակագրության այս նկարը պատրաստվել էր պետական պաշտոնյա «կոմիսար-դիտորդ» Ֆեյցինի համար[3], որը հավանաբար եղել է կառավարության հավաքագրորդը[4]։ Նկարը ստեղծվել է 1296 թվականի սկզբին, այն բանից հետո երբ Չժաոն հրաժարվել է քաղաքացիական ծառայությունից։ Ենթադրվում է, որ ձիապանի պատկերը (ինչպես նաև «Պաշտոնյան ձիու վրա» նկարում) կարող է ինքնապատկեր լինել[4]։

Արվեստագետները ընդգծում են Չժաոյի հեղինակած նկարի պարզությունը, ձիու և ձիապանի պատկերման երկրաչափականությունը[3]։ Կոմպոզիցիայի երկրաչափականությունը պահպանվել է նաև նկարչի հետնորդների կողմից ստեղծված թղթագլանի մյուս նկարներում։ Ձիերի և ձիապանների յուրաքանչյուր զույգ ձևավորում է աղեղ, որը երիզված է գեղագրական մակագրություններով[4]։ Փոխաբերական իմաստով ողջ թղթագլանը կարելի է դիտարկել որպես արդյունավետ աշխատող կառավարություն, որն օգտագործում է իր տաղանդը երկրում ժողովրդին կառավարելու համար[4][5]։

Թղթագլանը ցուցադրվել է Մետրոպոլիտեն թանգարանի մի շարք ցուցահանդեսների ժամանակ, 1965 և 2014 թվականներին այն տեղափոխվել է Լոնդոն Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում ցուցադրելու համար[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/40507
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Туинова, 2016
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «元 趙孟頫 趙雍 趙麟 吳興趙氏三世人馬圖 卷 Grooms and Horses». The Metropolitan Museum of Art.
  5. «Chinese Painting». The Metropolitan Museum of Art.