Jump to content

Հրաչ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչ Մարտիրոսյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1964(1964-11-10) (59 տարեկան) կամ 1964[1]
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան, Երևանի պետական համալսարան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Լեյդենի համալսարան
Գործունեության ոլորտհամեմատական լեզվաբանություն
Ալմա մատերՎՊՀ (1991) և Լեյդենի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն, անգլերեն, հոլանդերեն և ռուսերեն

Հրաչ Մարտիրոսյան (նոյեմբերի 10, 1964(1964-11-10) կամ 1964[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (PhD)։

Հրաչ Մարտիրոսյանը դասախոսություններ է կարդացել Միչիգանի համալսարանում[2] և Երևանի պետական համալսարանում[3], Օքսֆորդում, Սորբոնում, Մոսկվայում, Միլանում, Պավիայում, Հայաստանի տարբեր մարզերի համալսարաններում։ 2009 թվականից սկսած՝ Հայաստանում պարբերաբար կազմակերպում հայագիտական դասընթացներ՝ ՀԳԱԴ (Հայագիտական արշավային դասընթաց) ձևաչափով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մարտիրոսյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 10-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1991–1994 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (գիտական ղեկավար` պրոֆ. դր Սարգիս Հարությունյան)։ 1995 թվականին տեղափոխվել է Նիդեռլանդներ և մինչև աշխատանքի թույլտվություն ստանալը կատարել է կամավոր աշխատանք գրադարանում, որպես ազատ ունկնդիր հաճախել համեմատական լեզվաբանության դասընթացի Լեյդենի համալսարանում, ինչպես նաև զբաղվել է տարբեր հայագիտական աշխատանքներով Լեյդենի հայագիտական նախագծերի շրջանակներում (ղեկավար` պրոֆ. դր Յ. Վայտենբերգ)։

2001-2007 թվականներին Հրաչ Մարտիրոսյանը եղել է Լեյդենի համալսարանի գիտաշխատող (Assistant in training), 2009-2010 թվականներին՝ հետդոկտորային գիտաշխատող նույն համալսարանում և հրավիրյալ դասախոս Միչիգանի համալսարանում։ 2011 թվականից մինչև 2015 թվականի հունվար որպես հրավիրյալ դասախոս աշխատել է Լեյդենի համալսարանում։ Որպես հետդոկտորային գիտաշխատող՝ Հրաչ Մարտիրոսյանը 2015 թվականի փետրվարից աշխատում է Վիեննայում՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Institute of Iranian Studies ինստիտուտում։

Հրաչ Մարտիրոսյանն ինքն իրեն համարում է «համոզված աթեիստ»։ 2014 թվականի մայիսին նա այն մտավորականներից էր, որոնք բաց նամակով հանդես էին եկել Երևանի քաղաքային խորհրդի կողմից խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշման դեմ[5]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martirosyan, Hrach (2010). Etymological Dictionary of the Armenian Inherited Lexicon. BRILL. ISBN 9789004173378.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]