Հովսեփ Մարգարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովսեփ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1918 |
Ծննդավայր | Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Հայաստան |
Վախճանվել է | 2007 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Հովսեփ Մանուկի Մարգարյան (հուլիսի 28, 1918, Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Հայաստան - 2007, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ, փայտի փորագրող, փիլիսոփա, Փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսեփ Մարգարյանը սովորել է հայրենի Արագյուղի միջնակարգ դպրոցում։ 1937 թվականին հայրը քաղաքական կալանքի է վերցվել, ապա աքսորվել։ 1942 թվականին Հովսեփը մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ապա խորհրդա-ճապոնական պատերազմին, վիրավորվել։ Պարգևատրվել է ԽՍՀՄ բազում շքանշաններով և մեդալներով։ 1945 թ. վերադարձել է տուն, աշխատանքի անցել տեղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1949 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Մասնակցել է Հանրապետության հրապարակի, Բաղրամյան պողոտայի և Երևանի շատ այլ քանդակազարդ շենքերի զարդաքանդակների ստեղծմանը։ 1950-1960 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀի իրավաբանական, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետները, Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի փիլիսոփայության, ապա նաև բնագիտական հարցերի փիլիսոփայական պրոբլեմների բաժինները, կերպարվեստի ստուդիան։
1961-1973 թթ. զբաղվել է ուսուցչությամբ։ Հետագա տարիներին առավելապես զբաղվել է գիտական և ստեղծագործական աշխատանքով։ Ստեղծել է հայ մեծերի բազում դիմաքանդակներ, Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածների հուշարձաններ, 1974 թվականին հայրենի Արագյուղում տեղադրվել է Հովսեփ Մարգարյանի կերտած Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին[1]։
Բազում գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։ Երկար տարիներ աշխատել է տիեզերքի կառուցվածքային հարցերի նոր տեսության վրա։ «Մոնոդուալիզմ» աշխատության համար արժանացել է փիլիսոփայական Գիտությունների դոկտորի կոչման։ Հովսեփ Մարգարյանը խորապես տիրապետել է նաև ժողովրդական բժշկությանը: Նրա գրչին են պատկանում բանաստեղծություններ, նովելներ, պատմվածքներ, կինոսցենարներ, օպերայի լիբրետո և այլն։ Եղել է Հայաստանի գրողների միության անդամ։
Հովսեփ Մարգարյանը տիրապետում է արհեստների և արվեստների գրեթե բոլոր տեսակներին։ - «Սովետական Հայաստան» թերթ, 1976
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 28 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Արագյուղ գյուղում ծնվածներ
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայ քանդակագործներ
- Հայ նկարիչներ
- Հայ փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ