Հովսեփ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Մարգարյան
Ծնվել էհուլիսի 28, 1918(1918-07-28)
ԾննդավայրՂարաջորան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել է2007
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Հովսեփ Մանուկի Մարգարյան (հուլիսի 28, 1918(1918-07-28), Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - 2007, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ, փայտի փորագրող, փիլիսոփա, Փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Մարգարյանը սովորել է հայրենի Արագյուղի միջնակարգ դպրոցում։ 1937 թվականին հայրը քաղաքական կալանքի է վերցվել, ապա աքսորվել։ 1942 թվականին Հովսեփը մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ապա խորհրդա-ճապոնական պատերազմին, վիրավորվել։ Պարգևատրվել է ԽՍՀՄ բազում շքանշաններով և մեդալներով։ 1945 թ. վերադարձել է տուն, աշխատանքի անցել տեղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1949 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Մասնակցել է Հանրապետության հրապարակի, Բաղրամյան պողոտայի և Երևանի շատ այլ քանդակազարդ շենքերի զարդաքանդակների ստեղծմանը։ 1950-1960 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀի իրավաբանական, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետները, Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի փիլիսոփայության, ապա նաև բնագիտական հարցերի փիլիսոփայական պրոբլեմների բաժինները, կերպարվեստի ստուդիան։

1961-1973 թթ. զբաղվել է ուսուցչությամբ։ Հետագա տարիներին առավելապես զբաղվել է գիտական և ստեղծագործական աշխատանքով։ Ստեղծել է հայ մեծերի բազում դիմաքանդակներ, Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածների հուշարձաններ, 1974 թվականին հայրենի Արագյուղում տեղադրվել է Հովսեփ Մարգարյանի կերտած Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին[1]։

Բազում գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։ Երկար տարիներ աշխատել է տիեզերքի կառուցվածքային հարցերի նոր տեսության վրա։ «Մոնոդուալիզմ» աշխատության համար արժանացել է փիլիսոփայական Գիտությունների դոկտորի կոչման։ Հովսեփ Մարգարյանը խորապես տիրապետել է նաև ժողովրդական բժշկությանը:Նրա գրչին են պատկանում բանաստեղծություններ, նովելներ, պատմվածքներ, կինոսցենարներ, օպերայի լիբրետո և այլն։ Եղել է Հայաստանի գրողների միության անդամ։

Հովսեփ Մարգարյանը տիրապետում է արհեստների և արվեստների գրեթե բոլոր տեսակներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]