Jump to content

Հովհաննես Մնջոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մնջոյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1920(1920-09-09)[1]
Ալեքսանդրապոլ, Հայաստան[1]
Մահացել է1998
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1]
Ալմա մատերՀԱՊՀ (1947)[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1977)
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովհաննես Լևոնի Մնջոյան (սեպտեմբերի 9, 1920(1920-09-09)[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - 1998[2]), հայ խորհրդային քիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Արմենակ Մնջոյանի եղբայրն է և աշակերտը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1947)։ Ամուսնացած էր Յուլիա Տեր-Ջաքարյանի հետ, ուներ երկու երեխա՝ Զաքար և Ելիզավետա Մնջոյաներ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է նուրբ օրգանական քիմիայի ինստիտում[3]։

Մնջոյանի գիտական աշխատանքները վերաբերում են ացետիլխոլինի և նիկոտինի ածանցյալների սինթեզի և քիմիական միացության կառուցվածքի ու կենսաբանական ակտիվության կապի օրինաչափությունների պարզաբանմանը։ Եռաֆունկցիոնալ ամինների և ակտիվացված կարբօքսիլ խումբ պարունակող կարբոնաթթուների փոխազդեցության ռեակցիաների ուսումնասիրությունների շնորհիվ սինթեզվեցին կենսաբանորեն ակտիվ որոշ նյութեր (ամինաալկիլ էսթերներ, թիոէսթերներ և ամիդներ), որոնք կիրառվում են բժշկության մեջ՝ շնչարգելությունը, պարկինսոնյան հիվանդությունը, ստամոքսային խոցը, էպիլեպսիան բուժելու համար։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1978

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 655.
  2. «The memorial of Mnjoyan Hovhannes (Հովհաննես Մնջոյան Լեվոնի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  3. «Հովհաննես Լևոնի Մնջոյան. Հայաստանի քիմիական հանդես, 52 (1-2), էջ 192. ISSN 0515-9628» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655