Հովհաննես Մնջոյան
Հովհաննես Մնջոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1920 (99 տարեկան) Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1977) |
Պարգևներ | Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և ԽՍՀՄ պետական մրցանակ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հովհաննես Լևոնի Մնջոյան (օգոստոսի 9, 1920, Ալեքսանդրապոլ), մահացել է 1998 թվականին։ Հայ խորհրդային քիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985): ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Արմենակ Մնջոյանի եղբայրն է և աշակերտը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1947)։ Ամուսնացած էր Յուլիա Տեր-Ջաքարյանի հետ, ուներ երկու երեխա՝ Զաքար և Ելիզավետա Մնջոյաներ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է նուրբ օրգանական քիմիայի ինստիտում։
Մնջոյանի գիտական աշխատանքները վերաբերում են ացետիլխոլինի և նիկոտինի ածանցյալների սինթեզի և քիմիական միացության կառուցվածքի ու կենսաբանական ակտիվության կապի օրինաչափությունների պարզաբանմանը։ Եռաֆունկցիոնալ ամինների և ակտիվացված կարբօքսիլ խումբ պարունակող կարբոնաթթուների փոխազդեցության ռեակցիաների ուսումնասիրությունների շնորհիվ սինթեզվեցին կենսաբանորեն ակտիվ որոշ նյութեր (ամինաալկիլ էսթերներ, թիոէսթերներ և ամիդներ), որոնք կիրառվում են բժշկության մեջ՝ շնչարգելությունը, պարկինսոնյան հիվանդությունը, ստամոքսային խոցը, էպիլեպսիան բուժելու համար։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1978)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 655)։ ![]() |
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Հայ քիմիկոսներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին