Հովհաննես Հակոբյան (ճարտարապետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1914 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1990 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1941) |
Պարգևներ | |
Հովհաննես Հակոբյան Վիքիդարանում |
Հովհաննես Համազասպի Հակոբյան (մայիսի 3, 1914, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Կատարել է բազմաթիվ ճարտարագիտական հուշարձանների (այդ թվում՝ Թալինի Կաթողիկե և Ներսեհ Կամսարականի եկեղեցիների (1935 - 1937), Օձունի հուշարձանախմբի (1936), Հաղպատի վանքի համալիրի (1946) չափագրություններ։
Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի տներ Տիգրան Մեծի պողոտայում (1950), Դեմիրճյան փողոցում (1976), Զեյթուն թաղամասում (1980), Աջափնյակի Դ 1 (Լուկաշին) թաղամասը (1950-1955), ավտոդողերի գործարանի բնակելի համալիրը (1968), պոլիկլինիկաներ (1972, 1974) Մոսկովյան փողոցում, Հաղթանակի զբոսայգու արհեստական լիճը, կատարվել է նաև շրջակայքի բարեկարգումը (1960), Երևանի հյուսիսարևելյան մուտքը (1960), հյուրանոց (1955) Ջերմուկում և այլն։
1984 թվականին Երևանում հանդես է եկել ճարտարապետական, գեանկարչական, չափագրական գործերի անհատական ցուցահանդեսով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին դարձել է Երիտասարդ ճարտարապետների, 1962-1967 թթ՝ Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |