Jump to content

Հոմայուն Էրշադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմայուն Էրշադի
Ծնվել էմարտի 25, 1947(1947-03-25) (77 տարեկան)
ԾննդավայրՍպահան, Իրան
ԿրթությունIUAV University of Venice?
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասան, ճարտարապետ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Հոմայուն Էրշադի (Հոմայոն Էրշադի, պարս.՝ همایون ارشادی , մարտի 25, 1947(1947-03-25), Սպահան, Իրան), իրանցի դերասան։ Հայտնի է դարձել «Բալի համը» ֆիլմով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմայուն Էրշադին ծնվել է Իրանի Սպահան քաղաքում 1947 թվականին։ Իտալիայում ուսանել է ճարտարապետություն և երկար տարիներ աշխատել է որպես ճարտարապետ[1]։ Որպես դերասան նրա տաղանդը բացահայտել է Իրանական նոր ալիքի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին։ Երբ Էրշադինը թերթ էր կարդում նստած իր մեքենայի մեջ Թեհրանի խցանված փողոցներից մեկում, նրան է մոտենում Քիառոստամին և առաջարկում խաաղալ «Բալի համը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը[1]։ Էրշադինը ոչ պրոֆեսիոնալ դերասան է, ով սկսել է իր կարիերան միջին տարիքում և հաջողության է հասել և՛ կինոյում, և՛ հեռուստաֆիլմերում։

Վարպետության դաս Հոմայուն Էրշադիի հետ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում
  • «Բալի համը», (1997)[2][3]
  • «Տանձենին», (1998)[4][5]
  • Mozahem (Disturbant), 2002
  • Sima-ye zani dar doordast (Հեռավոր տիկնոջ դիմանկարը) (2005)[2]
  • Rang-e doost (Ընկերոջ գույնը) (2006)
  • «Օդապարուկ թռցնողը», (2007)[6]
  • Aal (2008)
  • «Ագորա», (2009)
  • «Իրանցի կինը» (2011)[7]
  • «Նպատակ թիվ 1» (2012)
  • «Ամենավտանգավոր մարդը» (2014)
  • «Ուտոպիա» (2015)
  • «Ալին և Նինոն» (2016)[8]
  • «Վերջին բնակիչը» (2016)[9][10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kerr, Euan (2007 թ․ դեկտեմբերի 27). «Homayoun Ershadi's strange trip to stardom». Minnesota Public Radio (MPR). Minnesota Public Radio (MPR). Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  2. 2,0 2,1 «Review: 'Portrait of a Lady Far Away'». Variety Magazine. Penske Business Media LLC. 2005 թ․ հուլիսի 5.
  3. Ebert, Roger. «Taste of Cherry Movie Review & Film Summary (1998) | Roger Ebert». www.rogerebert.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  4. «The Pear Tree». The Film Sufi. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Տանձենին»(չաշխատող հղում)
  6. French, Howard W. (2006 թ․ դեկտեմբերի 31). «Where to Shoot an Epic About Afghanistan? China, Where Else?». Նյու Յորք Թայմս. էջեր (p. 2). Վերցված է 2007 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Facing Mirrors cast». IMDB. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  8. Debruge, Peter (2016 թ․ փետրվարի 5). «Sundance Film Review: 'Ali and Nino'». Variety Magazine. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Վերջին բնակիչը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  10. ««Վերջին բնակիչը» ֆիլմի մասին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմայուն Էրշադի» հոդվածին։