Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)
Հոկտեմբերի անվան զբոսայգի
ռուս.՝ Парк имени Октября | |
---|---|
Տեսակ | պուրակ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Դոնի Ռոստով |
Տեղագրություն | 56-րդ բանակի փողոց |
Հիմնվել է | 1971 |
Մակերես | 7,2 հեկտար |
Հոկտեմբերի անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени Октября), զբոսայգի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Հոկտեմբերյան շրջանում[1][2]։ Անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստովի Հոկտեմբերի անվան զբոսայգին հիմնադրվել է 1971 թվականին 7,2 հեկտարի վրա` Տեմեռնիկ գետի ափին։ Զբոսայգու տարածքում կան վազքուղիներ, փողոցային վարժասարքեր, սեղանի թենիսի խաղահրապարակներ, ինչպես նաև մարզահրապարակ տարբեր մարզաձևեր, այդ թվում` բասկետբոլ, վոլեյբոլ կամ ֆուտբոլ պարապելու համար[2]։
2013 թվականին պետք է լուծվեր կոյուղագծի երկու ճյուղերի վթարային վիճակի հարցը, որոնք գտնվում են այգու կենտրոնական հատվածում։ Դրանք տարածքում տհաճ հոտի և սանիտարական աղտոտման պատճառ էին։ Նույն թվականի ամռանը պետք է կատարվեր ցանցերի տեղափոխման աշխատանքը[2]։
Զբոսայգու կենտրոնական մուտքի մոտի աստիճանները, 56-րդ բանակի փողոցի կողմից, վերակառուցվել են։ Գարնանը Հոկտեմբերի անվան զբոսայգու տարածքում տնկվել է մոտ 40 ծառ, որոնց թվում այնպիսի ծառատեսակներ, ինչպես արոսենի, եղրևանի, եղևնի, հացենի[2]։
Հոկտեմբերի անվան զբոսայգին հարթակ է, որտեղ անցկացվում են մշակութային-զանգվածային միջոցառումներ, նշվում են պետական տոներ` Դրոշի օրը, Ռուսաստանի օրը, Հաղթանակի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և բազում այլ տոներ[3]։ Ձմռանը զբոսայգում անցկացվում են Ամանորի մանկական միջոցառումներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Муниципальное бюджетное учреждение парк культуры и отдыха имени Октября». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «В городской Думе состоялось заседание постоянной комиссии по жилищно-коммунальному хозяйству, благоустройству и экологии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Историческая справка Октябрьского района». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.