Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Հոկտեմբերի անվան զբոսայգի
ռուս.՝ Парк имени Октября
October Park of Culture and Leisure (Rostov-on-Don) 01.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրՌուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Տեղագրություն56-րդ բանակի փողոց
Հիմնվել է1971
Մակերես7,2 հեկտար
Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)
Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Հոկտեմբերի անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Հոկտեմբերի անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени Октября), զբոսայգի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Հոկտեմբերյան շրջանում[1][2]։ Անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Հոկտեմբերի անվան զբոսայգին հիմնադրվել է 1971 թվականին 7,2 հեկտարի վրա` Տեմեռնիկ գետի ափին։ Զբոսայգու տարածքում կան վազքուղիներ, փողոցային վարժասարքեր, սեղանի թենիսի խաղահրապարակներ, ինչպես նաև մարզահրապարակ տարբեր մարզաձևեր, այդ թվում` բասկետբոլ, վոլեյբոլ կամ ֆուտբոլ պարապելու համար[2]։

2013 թվականին պետք է լուծվեր կոյուղագծի երկու ճյուղերի վթարային վիճակի հարցը, որոնք գտնվում են այգու կենտրոնական հատվածում։ Դրանք տարածքում տհաճ հոտի և սանիտարական աղտոտման պատճառ էին։ Նույն թվականի ամռանը պետք է կատարվեր ցանցերի տեղափոխման աշխատանքը[2]։

Զբոսայգու կենտրոնական մուտքի մոտի աստիճանները, 56-րդ բանակի փողոցի կողմից, վերակառուցվել են։ Գարնանը Հոկտեմբերի անվան զբոսայգու տարածքում տնկվել է մոտ 40 ծառ, որոնց թվում այնպիսի ծառատեսակներ, ինչպես արոսենի, եղրևանի, եղևնի, հացենի[2]։

Հոկտեմբերի անվան զբոսայգին հարթակ է, որտեղ անցկացվում են մշակութային-զանգվածային միջոցառումներ, նշվում են պետական տոներ` Դրոշի օրը, Ռուսաստանի օրը, Հաղթանակի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և բազում այլ տոներ[3]։ Ձմռանը զբոսայգում անցկացվում են Ամանորի մանկական միջոցառումներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]