Jump to content

Հոգեբուժությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեբուժություն, Հոգեախտաբանական տարբեր վիճակների ուշագրավ նկարագրություններ հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ մատենագրության մեջ։ Իսկ գիտական հոգեբուժության զարգացումը կապված է 1926 թվականին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում հոգեբուժության ամբիոնի ստեղծման և 1930 թվականին Երևանի հոգեբուժական հիվանդանոցի հիմքի վրա նույն ամբիոնի վերակազմավորման հետ։ Մինչև 1937 թվականը ամյության հիմնադիր Գ. Տեր-Հակոբյանը (Գրո), այնուհետև՝ Գ. Աղբալյանը 1937-1938 թթ., Ա. Զայցևը 1938-1944 թթ., Ա. Մեհրաբյանը 1944-1985 թթ., Մ. Մելիք-Փաշայանը 1988-1991 թթ. և 1993-2008 թթ., Վ. Հովհաննիսյանը 1991-1993 թթ., Ա. Մելիք- Փաշայանը 2008 թվականից։ 1957 թվականին ամբիոնը տեղափոխվել է «Նորք» հոգեկան առողջության կենտրոն։ Հոգեբուժության բնագավառում լուրջ աշխատանքներ կատարվել են Հայրեն, մեծ պատերազմից 1941-1945 թթ. հետո Ս. Դավթյանն ուսումնասիրել է գանգուղեղային վնասվածքների հետևանքները, Վ. Հովհաննիսյանը՝ երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները, ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ հանդիպող հոգեկան խանգարումները։ Ոաումնասիրվել են անձի և գիտակցության, շիզոֆրենիայի հիմնախնդիրները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել են այդ հիվանդության վաղաժամ դրսևորումներն ու նրա նևրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքերում առաջացած արատի կառուցվածքի ու փոխհատուցման մեխանիզմի հարցեր (Մ. Մելիք-Փաշայան), հաշիշամոլության և հաշիշային պսիխոզների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային ատիպիկ ու խառը պսիխոզների կլինիկան (Կ. Դանիելյան)։ Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրաուղեղագրական) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկագենետիկական խորհրդատվությունների և այլ բնագավառներում։ Փորձարկվել են նորաստեղծ հոգեխթանիչ (պսիխոլեպտիկ) դեղանյութեր։ Ուսումնասիրվել են նաև նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբան, առանձին հարցեր։ Կատարվում են նաև ՀՀ-ում ալկոհոլամոլության և թմրամոլության տարածվածության համաճարակաբան, բազմակողմանի հետազոտություններ։ ՀՀ-ում կատարվել են աշխատանքներ նաև հոգեբուժության պատմության և հոգեկան հիվանդությունների կլինիկավիճակագրության բնագավառում։ Ամբիոնը համագործակցում է Հոգեբուժության համաշխարհային ընկերակցության և մի շարք երկրների բժշկական համալսարանների հոգեբուժության ամբիոնների հետ։ Ամբիոնում անցկացվում են կլինիկ, օրդինատուրայի և ասպիրանտուրայի դասընթացներ, հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, «Հոգեբուժության դասագիրք» (Մ. Մելիք-Փաշայան, Վ. Հովհաննիսյան, 1994), Հոգեբուժության ուսումնական ձեռնարկ՝ 3 լեզվով (խմբագիր՝ Ա. Մելիք-Փաշայան, 2010)։ Ամբիոնում ներկայումս զբաղվում են շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական ախտահարումների, ՀՀ-ում հոգեկան հիվանդությունների կլինիկահամաճարակաբանության խնդիրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։