Հնդկահավ
Հնդկահավ | |
Հնդկահավ (արու) | |
Հնդկահավ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
Ցեղ | Հնդկահավեր (Meleagris) |
Տեսակ | Հնդկահավ (M. gallopavo) |
Միջազգային անվանում | |
Meleagris gallopavo | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հնդկահավ (Meleagris gallopavo (Linnaeus, 1758)), հնդկահավերի ցեղին, Phasianidae ընտանիքին պատկանող Նոր աշխարհի խոշոր թռչուն։ Համարվում է տնային հնդկահավի նախնին։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են ԱՄՆ հարավ-արևելքում և Մեքսիկայում։ Վայրի հնդկահավերն ունեն մեծ չափսեր, կշռում են մինչև 8 կիլոգրամ (արու)։ Արուի երկարությունը 100-110 սանտիմետր է, էգինը՝ 85 սանտիմետր։ Ոտքերը երկար են, ուժեղ։ Թռչունները ունակ են թռչել միայն փոքր հեռավորության վրա։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկահավի վերին հատվածը դեղնա-շագանակագույն և կարմրա-շագանակագույն է, ունի մետաղական փայլ, փետուրներն ունեն սև եզրանաշխ, մեջքի ստորին հատվածը և պոչը ծածկող փետուրները շագանակագույն են՝ կանաչ և սև զոլերով։ Որովայնի հատվածը դեղնավուն շագանակագույնից անցնում է գորշ մոխրագույնի։ Թափափետուրները սև և շագանակագույն են՝ ավելի բաց զոլերով։ Պոչը շագանակագույն է՝ սև ալիքավոր զոլերով։
Գլուխը և պարանոցի վերին հատվածը կապույտ է, փետրածածկ չէ։ Կան, այսպես կոչված կարմիր «գորտնուկներ». ճակատին՝ կտուցի հիմքի մոտ կախված է մսային հավելուկ, իսկ կոկորդի վրա՝ մաշկի ծալք։
Ոտքերը կարմիր կամ մանուշակագույն են։ Կրծքավանդակի վրա կա խիտ թավամազ փունջ, որը նման է ձիու մազերին։
Էգի չափսերը, համեմատած արուի հետ, ավելի փոքր են, իսկ գունավորումը՝ ավելի դժգույն։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են Հյուսիսային Ամերիկայի անտառներում։
Սնվում են բուսական և կենդանական սննդամթերքով՝ ընկույզով, կաղինով, սերմերով, տարբեր պտուղներով, ինչպես նաև միջատներով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորվում են գետնի վրա։ Ապրիլին էգը 10-15 և նույնիսկ 20 ձու է դնում և անձնազոհաբար պաշտպանում է դրանք։
Վայրի հնդկահավերը հաճախ են զուգավորվում տնային էգերի հետ, իսկ ձագերն ունենում են ավելի լավ որակ, քան տնային հնդկահավերից։
Հնդկահավ և մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկահավի օգտագործումն ացտեկների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմությունը» (1547-1577) հիմնարար աշխատությունում Բերնարդինո դե Սաագունը, հիմնվելով բույսերի հատկությունների մասին ացտեկների տեղեկատվության վրա՝ առողջության վերականգնման կերակրատեսակներում ներկայացրել է հնդկահավի կիրառման վերաբերյալ տարբեր տեղեկություններ։
…Բայց եթե հիվանդն ունի ստամոքսի բացառիկ խնդիր, ապա նա թող խմի որոշակի տեսակի աթոլե, որը տեղական լեզվով կոչվում է իսթաթոլի, կամ հնդկահավից եփված արգանակ՝ երկու կամ երեք անգամ։ Հիվանդությունը կվերանա։ Ապա ուտել…[1] կամ խմել այս լավ խաշած աշինի ջուրը, բայց եթե նա չի ուզենա խմել այն, ապա գոնե պետք է խմի հավի արգանակ…[2] Եվ եթե փորլուծությունն ուժեղ է, ստիպված է ուտել մի քիչ թռչնի արգանակ կամ յոլաթոլի կոչվող հեղուկ շիլաներ…[3] այսպիսով՝ ընդունելով այն, հիվանդը խմում է մի քիչ թռչնի արգանակ կամ թռչնի կրծքամսից պատրաստված յոլաթոլի կոչվող արգանակը, և այն ընդունելուց հետո սնվել, սակայն սառը ջուր խմել չի թույլատրվում…[4] |
Ժամանակակից արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի հնդկահավը ինչպես հրացանով (արուներին վրա են հասնում կտղումի ժամանակ, այսինքն՝ ամուսնական շրջանում), այնպես էլ թակարդներով որսորդության առարկա է։ Վերջինս հեշտանում է թռչնի ծայրահեղ հիմարությամբ։
Հնդկահավի միսը թեև ոչ այնքան նուրբ է, որքան հավինը, բայց ավելի սննդարար է։ Էգ հնդկահավի միսն ավելի համեղ է, քան արուինը, հետևաբար, ընտրում են առաջինը, որպեսզի լցոնեն այն շագանակով և գետնասնկով։ Ծեր հնդկահավերը պիտանի են միայն եփելու նրանցից ապուրներ և արգանակներ պատրաստելու համար։ Քանի որ վայրի հնդկահավերը սնվում են կաղինով, հատապտուղներով և պտուղներով, նրանց միսն ավելի համեղ է, քան տնայիններինը։ Հնդկահավի մսից, որը առանձնացված է ոսկորներից, պատրաստում են դոբ, ինչի համար միսը փաթաթում են և շոգեխաշում, կամ պատրաստում են աղացած մսով, պիստակներով և այլ բանով լցոնած հնդկահավ։
Ընտելացրած հնդկահավը համարվում է գյուղատնտեսական թռչունների հիմնական տեսակներից մեկը։
Վայրի և տնային հնդկահավին նվիրված են եղել 29 երկրների փոստային նամականիշեր, ներառյալ Խորհրդային Միությանը (1990 թվականի երեք նամականիշերի թողարկում)[5][6]։
-
Վայրի Հնդկահավն ԱՄՆ-ի փոստային նամականիշի վրա (1956) (1956)
-
Տնային հնդկահավը Ադրբեջանի փոստային նամականիշի վրա (2012)
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերվում են հնդկահավի յոթ ենթատեսակ.
- Meleagris gallopavo gallopavo
- Meleagris gallopavo intermedia
- Meleagris gallopavo merriami
- Meleagris gallopavo mexicana
- Meleagris gallopavo onusta
- Meleagris gallopavo osceola
- Meleagris gallopavo silvestris
Կարիոտիպ։ 80 քրոմոսոմ (Դիպլոիդ հավաքակազմ՝ 2n)[7]:
- Դեպոնացված նուկլեոտիդային հաջորդականությունները Տվյալների բազայում EntrezNucleotide, GenBank, NCBI, ԱՄՆ։ 290 813 (Մարտի 5, 2020)։
- Սպիտակուցների դեպոնացված հաջորդականությունները տվյալների բազայում EntrezProtein, GenBank, NCBI, США: 30 600 (Մարտի 5, 2020)։
Տնային հնդկահավին, որպես գենետիկորեն լավ ուսումնասիրված թռչունների տեսակ, պատկանում է Galliformes կարգի պահված դեպոնացված նուկլեոտիդային հաջորդականությունների զգալի մասը։
Գենոմ։ 1,31-1,68 պգ (C-value)[8].
Տնային հնդկահավի գենոմի ամբողջական սեկվենտացումը ավարտվել է 2010 թվականին, ընդ որում, հնդկահավը դարձել է թռչունների երրորդ տեսակը (հավից և զեբրային ամադինայից հետո), որի համար առկա է ֆիզիկական քարտեզ և ամբողջական գենոմի հաջորդականության հավաք[9]։ Քրոմոսոմային մակարդակով իրականացված M. gallopavo գենոմի հավաքման լավ որակի շնորհիվ տեսակը կարևոր նշանակություն ունի համեմատական գենոմիկայում՝ թռչնի գեների էվոլյուցիան պարզելու համար[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Саагун, 2013, էջ 31
- ↑ Саагун, 2013, էջ 47
- ↑ Саагун, 2013, էջ 113
- ↑ Саагун, 2013, էջ 120
- ↑ «Stamps showing Wild Turkey Meleagris gallopavo». Species Sorted: Mainly Images: Pheasants and allies Phasianidae (անգլերեն). Theme Birds on Stamps; Kjell Scharning. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Wild Turkey». Species Index: Clements Families: Meleagridae (Turkeys) (անգլերեն). Birds of the World on Postage Stamps; Chris Gibbins. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Beçak M. L., Beçak W., Roberts F. L., Shoffner R. N., Volpe E. P. Chromosome Atlas: Fish, Amphibians, Reptiles and Birds. Vol. 1 / Ed. by Kurt Benirschke and T. C. Hsu. — Berlin—New York: Springer-Verlag, 1971.(անգլ.)
- ↑ База данных о размерах геномов животных.
- ↑ «Turkey (Turkey_2.01): Meleagris gallopavo — Description». Ensembl Genome browser 78: Ensembl release 78 (անգլերեն). WTSI—EBI[en]. 2014 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Romanov M. N., Farré M., Lithgow P. E., Fowler K. E., Skinner B. M., O'Connor R., Fonseka G., Backström N., Matsuda Y., Nishida C., Houde P., Jarvis E. D., Ellegren H., Burt D. W., Larkin D. M., Griffin D. K. Reconstruction of gross avian genome structure, organization and evolution suggests that the chicken lineage most closely resembles the dinosaur avian ancestor(անգլ.) // BMC Genomics : журнал. — London, UK: BioMed Central Ltd, Current Science Group, 2014. — Т. 15. — С. 1060. — ISSN 1471-2164. — — PMID 25496766. Архивировано из первоисточника 6 Մարտի 2015.(Ստուգված է 6 Մարտի 2015)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «հնդկահավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
- Հնդկահավ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- «Հնդկահավ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Բերնարդինո դե Սաագուն «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմությունը». Ասթեքների գիտելիքները բժշկության և բուսաբանության մեջ. — 2013. — 218 с. — ISBN 978-617-7085-07-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turkey as U.S. national bird
- Turkeys from England
- National Wild Turkey Federation – Map of the locations of the five sub-species of wild turkey Արխիվացված 2006-04-15 Wayback Machine
- View the turkey genome in Ensembl
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկահավ» հոդվածին։ |
|