Հնամյա արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնամյա արվեստի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և մշակութային ժառանգություն
Երկիր Պորտուգալիա[1]
ՏեղագրությունԷստրելա[1]
ՎայրSantos-o-Velho?
Ղեկավարության նստավայրQ103821905?, Էստրելա, Լիսաբոն, Պորտուգալիա
ՀասցեRua das Janelas Verdes 1249 - 017
Հիմնադրվել է1884
Այցելուներ98 626 մարդ (2022)[2]
ՏնօրենԴալիլա Ռոդրիգեշ
Կայքmuseudearteantiga.pt
Քարտեզ
Քարտեզ

Հնամյա արվեստի ազգային թանգարան (պորտ.՝ Museu Nacional de Arte Antiga, MNAA) Լիսաբոնում, Պորտուգալիայի և Եվրոպայի ամենանշանավոր թանգարաններից մեկը։ Ազգային թանգարանի հավաքածուներն արտահայտում են պորտուգալական արվեստի զարգացումը մինչ XIX դարի սկիզբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կառուցման ո՛չ ճշգրիտ տարեթիվը, ո՛չ հաստատության ճարտարապետը հայտնի չեն։ Հայտնի է միայն այն, որ կառուցվել է 16-րդ դարում Ալբերտ Վերչելիի անունը կրող եկեղեցական հաստատության մոտակայքում։

Դա կարմելիտների առաջին վանքն էր Պորտուգալիայում։ Այն, ինչը նրանից մնացել էր՝ Ալբերտի կապելլան, այսօր թանգարանի մի մասն է։ Այն գտնվում է արևմտյան թևի ներքևում. այն շքեղ առանձնացված սրբազան հաստատություն է, որ կառուցել է բարոկկոյի ժամանակաշրջանի պորտուգալացի ճարտարապետ Մաչադո դե Կաստրոն. պատերին ամրացված են գունավոր սալիկներ, որ տարածված են ողջ երկրում։ Այդ ամենը վերակառուցում է. արևմտյան թևն առաջացել է միայն 1930 թվականին. կապելլան այդ ժամանակ վերջնական վերացման վտանգի տակ գտնվող դատարկ կառույց էր։ Արդեն 1834 թվականին վանքը դատարկվեց, ինչպես և Պորտուգալիայի շատ այլ հաստատություններ։

Քաղաքացիական պատերազմի արդյունքում վանքերի և եկեղեցիների մեծ քանակություն լիկվիդացվեց։ Պետությունը պետք է հոգ տաներ մնացած մասի համար։ Նման ֆոնդ սկզբում ստեղծվեց սուրբ Ֆրանցիսկոսի վանքում, որը դարձավ Նրբաճաշակ արվեստների ակադեմիայի կառույցը։ Առավել ուշ՝ 1869 թվականին, տեղի ունեցավ առաջին էքսպոզիցիան։

Գալուստ Գյուլբենկյան

1882 թվականին որոշում կայացվեց հավաքածուն տեղափոխել Պոմբալ պալատ։ Այդ օրվանից հավաքածուն անընդհատ համալրվում էր, առաջին հերթին՝ հարուստ նվիրատուների շնորհիվ, որոնցից մեկը դարձավ թագուհի Կառլոտա Ժուակինան, իսկ մյուսը՝ հայ նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը, որ մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի մշակութային կյանքի զարգացման մեջ։ Շուտով ընտրված շինությունը չափազանց փոքր էր հավաքածուի համար։ Որոշվեց, որ հավաքածուի մի մասը պետք է տեղափոխվեր նոր հաստատություն, իսկ քանի որ համապատասխան շինություն չգտնվեց, որոշեցին նմանատիպը կառուցել։ Կառուցեցին այն 1994 թվականին։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր թանգարանը պահպանում է XIV դարից մինչև 1820 թվականն ընկած ժամանակահատվածի գեղանկարչության 2200 ստեղծագործություն։ Բոլոր ֆոնդերը պայմանականորեն բաժանված են յոթ բաժինների. գեղանկարչություն, քանդակ, նկարչություն և գրաֆիկա, ոսկուց և արծաթից պատրաստված իրեր, խեցեղեն, տեքստիլ, կահույք։ Թվարկված հավաքածուներից զատ՝ այստեղ ներկայացված են նաև Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի արվեստի հավաքածուներ, որ վկայում են անցյալի գաղութային գերակայության մասին։

Գեղանկարչության հավաքածուներում կան մի շարք նրբաճաշակ ցուցանմուշներ. սուրբ Իերոնիմի պատկերը՝ կատարված Ալբրեխտ Դյուրերի կողմից, որը նկարիչն անձամբ է վաճառել Պորտուգալիայից եկած հետաքրքրվող անձին։

Այստեղ են Լուկաս Կրանախ Ավագի, Գոլբեյնի, Վելասկեսի աշխատանքները։ Թանգարանում գտնվում Իերոնիմ Բոսխի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը». այն եռամաս խորան է՝ եգիպտացի բարեպաշտ ճգնավորի մասին, որ ի պահ է հանձնվել դևերի և ագահ հրեշների ամբոխին։

Հայրենասիրական զգացումների հետ կապված՝ հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում պորտուգալական գեղանկարչության բաժինը, որ ներառում է վերջինիս զարգացման գրեթե չորս դար։ Մեծավ մասամբ, դրանք կրոնական բովանդակություն ունեցող պատկերներ են և դիմանկարներ։ Այդ բաժնի գագաթնակետը 15-րդ դարի պորտուգալական գեղանկարչության նշանակալի հուշարձաններից մեկն է՝ նկարիչ Նունու Գոնսալվիշի «Սուրբ Վինսենթի զոհասեղանը» աշխատանքը, որ բաղկացած է երկու վահանակներից։ Դրանց վրա նա նկարել է խավար սրբերի գրեթե վաթսուն պատկերներ, իսկ նրանց ներքո՝ Հենրիխ Ծովագնացին՝ բեղերով գունատ մարդու՝ սև գլխարկով, աղոթելու համար ծալած ձեռքերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնամյա արվեստի ազգային թանգարան» հոդվածին։