Հերովդես Ատտիկացու օդեոն
Հերովդես Ատտիկացու օդեոն | |
Ωδείο Ηρώδου του Αττικού* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հունաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Հս․ Ամերիկա |
Կոորդինատներ | 37°58′17″ հս․. լ. 23°43′34″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 404 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հերովդես Ատտիկացու օդեոն, հայտնի է նաև կրճատ՝ Հրոդեոն անվանումով (հին հունարեն՝ Ωδείο Ηρώδου του Αττικού), քարակերտ հին հունական թատրոն, որը գտնվում է Աթենական Ակրոպոլիսի հնագիտական համալիրում և վերջինիս կազմում ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Հերովդես Ատտիկացու օդեոնը դասական ժամանակաշրջանի շինություն է։ Ըստ հնագիտական ուսումնասիրությունների և պատմական հիշատակումների՝ այն կառուցվել է դեռևս մ․թ․ա․ 161 թվականին։ Նորագույն շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակական պատերազմների արդյունքում պատմամշակութային շինությունը վնասվել է և վերակառուցվել միայն 1950 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ այս շինությունը կառուցվել է դասական ժամանակաշրջանի Հունաստանում՝ մ․թ․ա․ 165 թվականին[1]։ Հեղինակը եղել է հին հույն ճարտասան, պետական և մշակութային գործիչ, փիլիսոփա, «երկրորդ սոփեստության» ուղղության հայտնի ներկայացուցիչ, դասական Հին Հունաստանի մշակույթի ջատագով Հերովդես Ատտիկացին, ով այն կառուցել է մահացած կնոջ՝ Ասպասիայի հիշատակին։
Օդեոնն ունի հնագույն թատրոնի դասական տեսք, որը միաժամանակ կարողացել է տեղավորել 5000 հանդիսականի։ Մինչ օրս բավականին լավ պահպանվել է օդեոնի ամֆիթատրոնը, իսկ շատ ու շատ այլ ենթակառուցվածքներ վերակառուցվել են։ Անհետացել են միայն վերնահարկի մարմարե արձանները։
Հնագույն պատմիչները վկայում են այն մասին, որ Հերովդես Ատտիկացու օդեոնը ժամանակին ծառայել է թատերական ներկայացումների, համերգների և այլ հանդիսությունների համար։
Մերօրյա նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի իշխանությունների կողմից օդեոնը վերակառուցվել է 1950 թվականին։ Շինարարական աշխատանքների շրջանակներում վերականգնվել է ավերված հանդիսատեսի նստարաններն ու մարմարե պատերը։ Ներկայումս օդեոնը համարվում է Աթենքի այցեքարտը համարվող Ակրոպոլիսի համալիրի մարգարիտներից մեկը։
Հերովդես Ատտիկացու օդեոնը հունիս-սեպտեմբեր ամիսներին հյուրընկալում է ամենամյա Աթենքի փառատոնը, որը քաղաքի ամենահայտնի ժամանցային միջոցառումներից է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού, Ωδείο Ηρώδου Αττικού». odysseus.culture.gr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Φεστιβάλ Αθηνών - Ιστορία του Ωδείου Ηρώδου Αττικού Արխիվացված 2018-05-12 Wayback Machine greekfestival.gr
- 360° Virtual tour Ηρώδειο 360orasis.gr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերովդես Ատտիկացու օդեոն» հոդվածին։ |
|