Հերմոգենես Տարսոնցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | 2-րդ դար Տարսոն, Կիլիկիա, Հին Հռոմ |
---|---|
Մահացել է | 3-րդ դար |
Մասնագիտություն | հռետոր |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Հերմոգենես Տարսոնցի (հունարեն՝ Ἑρμογένης ὁ Ταρσεύς, 2-րդ դար, Տարսոն, Կիլիկիա, Հին Հռոմ - 3-րդ դար), II դարի հույն ճարտասան։ Նրա «Ճարտասանտության արվեստ» ձեռնարկը հին հեղինակներից՝ հատկապես Արիստոտելի Ճարտասանությունից կատարված հմուտ բնաքաղություն է։ Հերմոգենեսի աշխատությունը միջնադարում ծառայում էր որպես ճարտասանության ձեռնարկ։ Հիշատակվում է Դավիթ Անհաղթի «Արիստոտելի Անալիտիկայի մեկնությունը» երկում։
Ֆլավիոս Ֆիլոստրատոս Աթենացու[1][2] վկայության համաձայն՝ Հերմոգենեսը եղել է հրաշամանուկ ճարտասան և տասնհինգ տարեկան հասակում արդեն այնքան մեծ համբավի է հասել, որ Մարկոս Ավրելիոս կայսրը ցանկացել է ծանոթանալ ու լսել նրան և ունկնդրելով՝ հիացել է ու հրավիրել իր պալատը[3]։ Սակայն տարիների հետ Հերմոգենեսն, իբր, կորցրել է ճարտասանական իր տաղանդը։
Հերմոգենեսին վերագրվող երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Τέχνην ῥητορικήν» («Արվեստ ճարտասանության»)
- «Περὶ στάσεων» («Հայեցակետ»)
- «Περὶ ἰδεῶν λόγου» («Հայտնի Բանի մասին») — 2 գրքով
- «Περὶ κοίλης Συρίας» («Կելեսիրիայի մասին») — 2 գրքով
Հերմոգենեսի ազդեցության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Յոհանսոնն իր աշխատություններից մեկում փորձ է արել Հերմոգենեսիի ճարտասանական ինքնատիպ սխեմաները կիրառելու Լիբանիոսի մի քանի ճառերի նկատմամբ.[4]:
Անաբել Պատերսոնը Հերմոգենեսի մասին հեղինակած գրքում հանգամանորեն վերլուծել է նրա ոճը և դրա ազդեցությունը Վերածննդի գրողների, այդ թվում՝ Ուիլյամ Շեքսպիրի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Flavius Philostratus, Phlauiu Philostratu Bioi sophistōn, Mohr, 1838, p. xxv.
- ↑ «Филостраты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Philostratos, Vitae Sophistarum 2,250.
- ↑ M. Johansson, Libanius' Declamations 9 and 10 (Studia Graeca et Latina Gothoburgensia LXVII). Göteborg: Acta Universitatis Gothoburgensis, 2006.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Krystyna Stebnicka: Hermogenes. In: Paweł Janiszewski, Krystyna Stebnicka, Elżbieta Szabat: Prosopography of Greek Rhetors and Sophists of the Roman Empire. Oxford University Press, Oxford 2015, ISBN 978-0-19-871340-1, S. 165 f.
- Annabel Patterson: Hermogenes and the Renaissance: seven ideas of style. Princeton 1970
- George A. Kennedy: Invention and method: two rhetorical treatises from the Hermogenic corpus (= Writings from the Greco-Roman world 15). Leiden 2005
- Mikael Johansson: Libanius’ Declamations 9 and 10 (= Studia Graeca et Latina Gothoburgensia 67). Göteborg 2006
- Тертуллиан. Против Гермогена.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rhetores Graeci, L. Spengel (ed.), Lipsiae, sumptibus et typis B. G. Teubneri, 1854, vol. 2 pp. 1-18 and 131-456.
- Православная богословская энциклопедия. Редактор. Н. Н. Глубоковский. Том 4. Год издания 1903. стр. 316
- «Гермоген, еретик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Гермоген, ритор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Suda lexicon, Suidas. Typis et impensis G. Reimeri, 1854 p. 422
|