Հերբերտ Չեպմեն
Հերբերտ Չեպմեն անգլ.՝ Herbert Chapman | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1878[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Kiveton Park, Wales, Rotherham, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունվարի 6, 1934[1][2] (55 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | ետ քաշված հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հերբերտ Չեպմեն (անգլ.՝ Herbert Chapman, հունվարի 19, 1878[1], Kiveton Park, Wales, Rotherham, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 6, 1934[1][2], Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բազմաթիվ տիտղոսների դափնեկիր։ «Դուբլ-վէ» տակտիկական սխեմայի ստեղծողը (3-2-5)։
Չեպմենի ֆուտբոլային կարիերան այնքան էլ հաջող չի եղել. որպես ֆուտբոլիստ՝ նա ոչ մի մրցաշարում հաղթանակի չի հասել, փոխել է մի շարք տարբեր մակարդակների ակումբներ, սակայն ոչ մի տեղ երկար ժամանակով չի մնացել։ Առաջին հաջողություններին նա հասել է, երբ խաղացող-մարզիչ էր, իսկ հետո ուղղակի «Նորտհեմպտոն Թաունի» գլխավոր մարզիչ․ ակումբը հաղթել է Հարավային լիգան։ Հետո նա աշխատել է «Լիդս Սիթիի» հետ, սակայն այնտեղ ինչ-որ հաջողությունների չի հասել։ «Հադերսֆիլդ Թաուն» և «Արսենալ» ակումբները գլխավորելիս Չեպմենը հասել է բարձր արդյունքների՝ մի քանի անգամ հաղթելով երկրի առաջնությունը, գավաթը և Անգլիայի սուպերգավաթը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Չեպմենը ծնվել է 1878 թվականի հունվարի 19-ին Կիվիտոն Պարկ գյուղում՝ հանքափորի ընտանիքում[4]։ Նրանից բացի ընտանիքում կային 10 երեխաներ։ Նրանցից երկուսը հետագայում դարձել են ֆուտբոլիստ․ Հարրին հանդես է եկել մի քանի ակումբների կազմում, մեծ հաջողությունների հիմնականում հասել էր «Շեֆիլդ Ուենսդեյի» կազմում, որի կազմում երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն և գավաթի խաղարկության հաղթող։ Թոմը հանդես է եկել «Գրիմսբի Թաունում»։ Եղբայներից մեկն էլ՝ Մեթյուն, ապագայում դարձել է «Գրիմբսի Թաունի» տնօրենը։ Պատանի տարիքում Հերբերտն ուսումնասիրում էր հանքագործություն «Շեֆիլդի» տեխնիկական քոլեջում։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեպմենի խաղային կարիերան այդքան էլ ուշագրավ չի եղել. կարիերայի հիմնական մասը նա անցկացրել է սիրողական ակումբների կազմում․ ֆուտբոլով զբաղվելը համատեղել է հարմար աշխատանք գտնելու հետ։ Չեպմենը հանդես էր գալիս աջ ինսայդի (հետ քաշված հարձակվող) դիրքում։ Պատանի տարիքում նա հանդես էր գալիս իր գյուղի ակումբի կազմում։ Այդ ակումբը «Կիվիտոն Պարկ Կոլիերին» էր։ 1895 թվականին նա լքում է հայրենի տունը և տեղափոխվում է Էշտոն անդեր Լայն, որտեղ սկսում է հանդես գալ «Էշտոն Նորթ Էնդի» կազմում, իսկ հետագայում արդեն հանդես է գալիս «Ստեյլիբրիջ Ռովերս» և «Ռոչդեյլ» ակումբների կազմում[5]։ Բոլոր երեք ակումբները հանդես էին գալիս «Լոնկշիրյան» լիգայում։
1898 թվականին Չեպմենը համալրում է Ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գրիմսբի Թաունի» կազմը, որտեղ հանդես էր գալիս իր եղբայր Թոմը։ Գրիմսբին մրցաշրջանը վատ է մեկնարկում, մրցաշրջանի միջնամասում նրանք գտնվում էին մրցաշարային աղյուսակի վերջում, իսկ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում նրանք ջախջախիչ պարտություն են կրում «Պրեստոնի» կողմից (0-7)։ 1898-99 թվականների մրցաշրջանի երկրորդ մասում նրանց հաջողվում է հարթել իրավիճակը և հասնել մինչև մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական։ Սակայն այդ ժամանակով Չեպմենը, որին արդեն փորձել էին իրեն ոչ հարմար կենտրոնական հարձակվողի դիրքում, չի կարողանում իրեն լավագույնս ներկայացնել ինչի արդյունքում էլ լքում է ակումբը[6]։ Որոշ ժամանակ նա հանդես էր գալիս «Սուինդոն Թաունի» կազմում, որը հանդես էր գալիս ստորին լիգաներից մեկում։ Ակումբի կազմում երեք հանդիպում անցկացնելուց հետո նա լքում է այն, իսկ հեռանալու պատճառն է դառնում այն, որ նա ստիպված էր հարմար աշխատանք գտնել Սուինդոնում[7]։ 1899-00 թվականների մրցաշրջանում Չեպմենը հանդես էր գալիս Հարավային լիգայի աութսայդերներից մեկի՝ «Շեպի Յունայթեդի» կազմում։ Նա դառնում է այդ ակումբի լավագույն ռմբարկուն մրցաշրջանային արդյունքներով[8], սակայն մրցաշրջանի ավարտին վնասվածք է ստանում և նրան այդպես էլ չի հաջողվում աշխատանք գտնել[9]։ Հիասթափված նա վերադառնում է տուն, իսկ 1900-01 թվականների մրցաշրջանում համալրում է «Ուորկսոպ Թաունի» կազմը, որը հանդես էր գալիս Կենտրոնական դքսության լիգայում և համատեղում էր կրթությունը Շեֆիլդի Old Firth College համալսարանում[9]։
Հիմնականում նա հանդես էր գալիս «Ուորկսոպի» պահեստային թիմի կազմում, հիմնական թիմի կազմի հետ խաղադաշտ էր դուրս գալիս շատ քիչ։ Այդ սակավաթիվ խաղերից մեկում նրան նկատում է «Նորթհեպտոն Թաուն» մրցակից ակումբի տնօրինությունը և պայմանագիր է առաջարկում նրան։ Կնքելով պայմանագիրը այդ ակումբի հետ, Չեպմենը դառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 1901-02 թվականների մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացնում է 22 հանդիպում և դառնում է 14 գոլի հեղինակ․ ավելի շատ քան թիմի կազմում հանդես եկող իր խաղընկերներից ինչ-որ մեկը։ Գավաթային խաղարկության շրջանակներում կայացած «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում նա հետաքրքրություն է առաջացնում այդ ակումբի մոտ և մրցաշրջանի ավարտից հետո համալրում այդ թիմի կազմը սիրողականի կարգավիճակով։ Անգլիայի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Շեֆիլ Յունայթեդի» կազմում նա անցկացնում է 22 հանդիպում և դառնում է երկու գոլի հեղինակ, սակայն չի կարողանում իր տեղը պահել թիմի հիմնական կազմում և 300 ֆունտ սթերլինգի դիմաց համալրում է «Նոթս Քաունթի» ակումբի կազմը։ նոթինգեմյան ակումբի կազմում[10], որը նույնպես հանդես էր գալիս բարձրագույն առաջնությունում, նա անցկացնում է 1903-04 թվականների մրցաշրջանը մասնակցելով ընդամենը 7 խաղի և դառնալով մեկ գոլի հեղինակ։ 1904-05 թվականների մրցաշրջանը նա վարձավճարով անցկացնում է «Նորտհեպտոնի» կազմում։ 1905 թվականին 70 ֆունտի դիմաց համալրում է «Տոտենհեմ Հոտսպուրի» կազմը[11], որն այն ժամանակ հանդես էր գալիս Հարավային լիգայում։ Տոտենհեմի կազմում նա անցկացնում է երկու մրցաշրջան․ առաջինում պարբերաբար խաղադաշտ էր դուրս գալիս, ինչի արդյունքում դառնում է 11 գոլի հեղինակ, իսկ երկրորդ մրցաշրջանում կորցնում է իր տեղը թիմի հիմնական կազմում և աչքի է ընկնում ընդամենը երեք գոլով[12]։
1907 թվականին Տոտենհեմը լքելուց ոչ այնքան ուշ Չեպմենն իր խաղընկեր Ուոլտեր Բուլլին առաջարկում է զբաղեցնել թիմի մարզչի պաշտոնը։ Սակայն Բուլլը հրաժարվում է առաջարկից և իր հերթին առաջարկում է նրան այդ պաշտոնը։ Արդյունքում Չեպմենը գլխավորում է «Նորթհեմպտոնը»՝ դառնալով խաղացող մարզիչ[13]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նորթհեմպտոն Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Չեպմենի մարզիչ դառնալը ակումբը երկու անգամ անընդմեջ ավարտել էր մրցաշրջանը Հարավային լիգայի մրցաշարային աղյուսակի ցածրադիր հատվածում[14]։ Հերբերտին հաջողվում է կարճ ժամանակում դարձնել ակումբը լրիվ ուրիշ։ Այդ ժամանակ համարյա հնարավոր չէր ասել, որ ֆուտբոլային ակումբները օգտագործում էին որևէ տակտիկա, ինչի վերաբերյալ Չեպմենը որոշ ժամանակ անց արտահայտվում է․ «Երբեք չէր փորձվել կազմակերպել հաղթանակը։ Գլխավորը, որ ես հիշում եմ, ֆուտբոլիստներից երկուսի միջև տիրող շփումն էր և նույն եզրում հանդես եկողների կապը»[15]։ Չեպմենը ձգտում էր փոխել դա։ Այն բանից հետո, երբ «Նորթհեմպտոնը» պարտվում է «Նորվիչ Սիթիին», չնայած գերակշռմանը՝ Չեպմենը հետևություն է կատարում, որ իր ակումբը հարձակվում էր շատ երկար ժամանակով։ Նա սկսում է ստեղծել տակտիկական սխեմա․ համաձայն նրա մտահղացման՝ կիսապաշտպանները շարժվում էին ետ՝ հարձակվողներին տալով ավելի շատ տարածք և պայքարում էին մրցակցի ֆուտբոլիստների հետ տուգանային հրապարակից դուրս։ Ժամանակի ընթացքում նրա ակումբը սկսում է խաղալ կազմակերպված հարձակվողական խաղ, որը տարբերվում էր ընդհանուր սխեմաներից և բավականին արդյունավերտ էր։ «Սուինդոն Թաունի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո, ակումբի առաջատարներից մեկը՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող Հարոլդ Ֆլեմինգը ասում է Չեպմենին․ «դուք ունեք ավելին քան թիմն է։ Դուք ունեք ինչ-որ մեքենա»[16]։
Չեպմենը առաջարկում է ակումբի տնօրինությանը ձեռք բերել մի քանի նոր ֆուտբոլիստների։ Նրանց թիմի կազմն են համալրում Ուելսի հավաքականում հանդես եկող Էդվին Լլոյդ Դևիսը, վինգեր Ֆրեդ Մակդիարմիդը և փլեյմեյքերը Դևիդ Մակարտնին[17]։ 1907-08 թվականների մրցաշրջանը, որը Չեպմենի համար դառնում է առաջինը խաղացող մարզչի պաշտոնում՝ ակումբն ավարտում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում[18]։ Նոր մրցաշրջանից առաջ ակումբը ձեռք է բերում «Կովենտրի Սիթիի» ինսայդ Ալբերտ Լյուիսին։ 1908-09 թվականների մրցաշրջանում տակտիկական և ռազմավարական ջիղեր ունեցող նորեկները տալիս են իրենց պտուղները՝ ակումբը հաղթանակ է տանում Հարավային լիգայում։ Այդ մրցաշրջանը Չեպմենի համար դառնում է վերջինը ֆուտբոլիստի կարգավիճակով։ 1909 թվականի հունվարին նա իր կարիերայի վերջին հանդիպումն է անցկացնում ընդդեմ «Ուոտֆորդի»։ Չեպմենը փորձում է իր նաև, որպես վարպետ տաղանդավոր ֆուտբոլիստների փնտրման հարցում, մասնավորապես ակումբ է հրավիրում Անգլիայի ազգային հավաքականի ապագա ֆուտբոլիստ Ֆանի Ուելդենին։ Հարավային լիգայի հաղթողի կարգավիճակում Նորթհեմպտոնը հնարավորություն է ստանում հանդես գալ 1909 թվականի Անգլիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում, սակայն երկրի չեմպիոն «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում նրանց ակումբը 0-2 հաշվով պարտություն է կրում[19]։ Չեպմենն անցկացնում է այս ակումբի կազմում ևս երեք մրցաշրջան, որոնց ընթացքում ակումբին չի հաջողվում կրկնել հաղթական արդյունքը, սակայն նրանք կանոնավոր կերպով մնում էին Հարավային լիգայի առաջատարների թվի մեջ՝ ավարտելով մրցաշրջանը համապատասխանաբար չորրորդ, երկրորդ և երրորդ հորիզոնականներում։ Ակումբը իր ուժն է ցուցադրում Անգլիայի գավաթի խաղարկությունում մրցաշարից դուրս թողնելով բարձրագույն առաջնության լավագույն թիմերից մեկին՝ Շեֆիլդ Ուենսդեյին և երկար պայքար մղելով բարձրագույն առաջնության այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Նոթինգհեմ Ֆորեստը» և «Նյուքասլ Յունայթեդը», որոնց դեմ հակամարտության ընթացքում առաջին խաղերը նրանք ավարտում են ոչ-ոքի, «Ֆորեստի» դեմ երկրորդ խաղը հաղթանակով, իսկ «Նյուքասլի» դեմ երկրորդ խաղը պարտությամբ։ Չեպմենը ցանկացնում էր, որ իր ակումբը հանդես գալ Ֆուտբոլային լիգայում պրոֆեսիոնալների շարքում, սակայն անել դա շատ դժվար էր․ Հարավային լիգան առանձին էր Ֆուտբոլային լիգայից և Հարավային լիգայի հաղթողը հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնում էր նույն հարթակում, այսինքն սպորտային սկզբունքով դա հնարավոր էր։ Չեպմենը առաջարկում էր լրացնել լիգաների կառուցվածքը երկու նոր դիվիզիոններով այնպես, որ Ֆուտբոլային լիգայում գործող երկու առաջնությունների փոխարեն արդեն լինեին չորսը՝ մակարդակի ավտոմատ բարձրացմամբ կամ էլ ցածրացմամբ, սակայն այս առաջարկն այն ժամանակ աչքի չի ընկնում և կիրառության մեջ է մտնում միայն մի քանի տարի անց։ 1912 թվականին Հերբերտը առաջարկ է ստանում Ֆուտբոլային Լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լիդս Յունայթեդից»։
«Լիդս Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]1911-12 թվականների մրցաշրջանում Չեպմենի «Լիդս Սիթի» տեղափոխվելուց առաջ, վերջինս երկրորդ դիվիզիոնի 20 ակումբների մեջ զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և սպասվում էր Ֆուտբոլային լիգայի անդամների քանակի հետազոտման դիտարկման հարցի քննարկումը։ Չեպմենը մեծ դեր է կատարում որոշման ընդունման հարցում, համաձայն որի ակումբը չի հեռացվում լիգայից, սակայն ազատվում է հաջորդ առաջնությունից[20]։ Դրանից հետո Չեպմենը ակումբի կազմ է հրավիրում ինսայդ Ջիմի Սպեյրսին, որը հանդես էր գալիս «Բրեդֆորդ Սիթիի» կազմում և հանդիսանում էր 1910-11 թվականների մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի հաղթական գնդակի հեղինակը։ Չեպմենի թիմը հաջող կերպով է անցկացնում 1912-13 թվականների մրցաշրջանը, որի ընթացքում նրանք հեղինակում են 70 գոլ, ինչը դառնում է մրցաշրջանի երկրորդ լավագույն արդյունքը[21]։ Նրանք կրում էին խոշոր հաղթանակներ, սակայն նրանց չէր բավականեցնում կանոնավոր ելույթները, ինչի արդյունքում էլ նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։ Ակումբը ցուցադրում էր գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ և դա դուր էր գալիս երկրպագուներին․ Էլանդ Ռոուդի միջին այցելությունների թիվը մրցաշրջանային արդյունքներով կազմում էր 8,5 հազարից 13 հազար մարդ։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը զարգացնում է իր թափը պաշտպանությունում և բարձրանում է չորրորդ հորիզոնականը. երկրորդ տեղն զբաղեցնելու համար նրանց պակասում էր ընդամենը երկու միավոր, որը կտար նրանց բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու հնարավորություն[22]։ Այսպիսով Չեպմենը չի կարողանում պահել իր խոստումը, որը ակումբին երկու մրցաշրջանների արդյունքում բարձրագույն դիվիզիոնային մակարդակի հասցնելն էր, սակայն մարզադաշտի այցելությունների թիվը և ակումբին հասնողը շահույթը աճ է գրանցում և ակումբի տնօրինությունը գոհ է մնում Հերբերտի կատարած աշխատանքից։ 1914-15 թվականների մրցաշրջանում ակումբը անհաջողության է հանդիպում։ Նրանք ձախողում են մրցաշրջանի վերջնամասի վեց հանդիպումները և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակում 15-րդ հորիզոնականը։ Այդ շրջանում մարզադաշտի այցելությունների թիվը ընկնում է՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ և ակումբը անկում է ապրում։ Ակումբի կազմում հավաքվում են մի շարք ֆուտբոլիստներ և Չեպմենը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել թիմի հիմնական կազմի հարցում և անընդհատ փոփոխում է այն։ Պատերազմի շարունակման երեք տարիների պատճառով առաջնությունները չէին անցկացվում և Լիդս Յունայթեդը մնացած ակումբների նման հանդես էր գալիս սիրողական առաջնությունների շրջանակներում[22]։ Մի շարք ֆուտբոլիստներ լքում են ակումբը պատերազմին մասնակցելու համար, իսկ մի մասը լքում են այն աշխատավարձերի կտրուկ իջեցման պատճառով, ակումբների կազմում հանդես էին գալիս հյուր-ֆուտբոլիստներ, որոնք տեղափոխվում էին մի ակումբից մյուսը[23]։ Չեպմենը այդ ժամանակով մենակ է թողնում ակումբի տնօրինությանը և որոշում է օգնել հայրենիքին պատերազմում։ Գլխավոր մարզչի պարտականությունները փոխանցվում են Հերբերտի օգնական Ջորջ Կրիպսին, իսկ Ջոզեֆ Քոնորը և ակումբի տնօրինությունից ևս մեկ անձ սկսում են զբաղվել ակումբի ադմինիստրատիվ հարցերով[24]։
Պատերազմի ավարտից հետո, 1918 թվականի նոյեմբերին Չեպմենը թողնում է իր աշխատանքները և վարադառնում է «Լիդս Սիթի», սակայն արդեն դեկտեմբերին հանկարծակի լքում է ակումբը և տեղափոխվում է Սելբի, որտեղ սկսում է աշխատել ածխի և նաֆտի հանքերում[25]։ Հեռանալու պատճառը նա չի նշում։ 1919 թվականի աշնանը Լիգայի մրցաշարերի վերսկսման հետ միասին, «Լիդսի» նախկին ֆուտբոլիստներից մեկը՝ Չառլի Կոուպլանդը մեղադրում է ակումբին ֆինանսական խախտումների մեջ, այդ թվում նաև պատերազմյան տարիներին հյուր-ֆուտբոլիստներին տրված անհայտ վճարումների մեջ[24]։ Այս մեղադրանքների համար ապացույցներ չկային, սակայն ակումբը չի թույլատրում իշխանություններին մուտք գործել ակումբի ֆինանսական փաստաղթերի մեջ և հենց այդ քայլն էլ մեղքի նշան է դառնում։ 1919 թվականի հոկտեմբերին Երկրորդ դիվիզիոնի շրջանակներում ութ հանդիպումներ անցկացնելուց հետո, ակումբը որակազրկվելով հեռացվում է Ֆուտբոլային լիգայից, իսկ հինգ տնօրենները այդ թվում նաև Չեպմենը որակազրկվում են որևէ ֆուտբոլային գործողություններ կատարելու մեջ ցմահ[24]։ Ակումբը կազմալուծվում է, խաղացողները վաճառվում են աճուրդների արդյունքում, սակայն նրանց բազայում ստեղծվում է «Լիդս Յունայթեդ» ակումբը, որի տնային մարզադաշտը նույնպես «Էլիանդ Ռոուդն» է դառնում[24]։
«Հադերսֆիլդ Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակ, երբ Չեպմենին որակազրկում են, նա շարունակում է աշխատել Սելբիում, սակայն 1920 թվականին դեկտեմբերին աշխատանքներ իրականացնող ընկերությունում փոխվում է սեփականատերը, իսկ Չեպմենը հեռացվում է աշխատանքից։ Շուտով բարձրագույն առաջնության ակումբներից «Հադերսֆիլդ Թաունը» հրավիրում է Չեպմենին թիմի գլխավոր մարզիչ՝ Էմբրոուզա Լենգլիի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այդ մարզիչը նախկինում հանդես էր եկել Հերբերտի եղբայր Հարրիի հետ միասին «Շեֆիլդ Ուենսդեյում»։ Հադերսֆիլդի տնօրինությունը օնգում է Չեպմենին որկազրկումը չեղյալ համարելու հարցում, նրա արդարեցման շրջանում խոսվում էր, որ այն ժամանակ, երբ կիրառվում է ֆինանսական չարաշահումներ Հերբերտը աշխատում էր ակումբից դուրս և չէր կարող տեղյակ լինել ակումբում տիրող իրավիճակից։ Որակազրկումը չեղյալ է համարվում և 1921 թվականի փետրվարի 1-ին Չեպմենը նշանակվում է Լենգլիի օգնական։ Շուտով Չեպմենը դառնում է ակումբի գլխավոր մարզիչը։ Նրա կողմից ակումբ են հրավիրվում Կլեմ Սթիվենսոնը, որը հետագայում դառնում է ակումբի թմավագը և ոչ մեկին հայտնի Ջորջ Բրաունը, որը ժամանակի ընթացքում դառնում է Հադերսֆիլդի պատմության լավագույն ռմբարկուն։ 1920-21 թվականների մրցաշրջանում, որը ակումբը անցկացնում էր Չեպմենի գլխավորության տակ, ակումբը ավարտում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում։ 1921-22 թվականների մրցաշրջանում Հադրեսֆիլը մղում է պայքար «գոյության» համար, ինչի արդյունքում մրցաշարում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, սակայն այդ մրցաշրջանում ակումբին հաջողվում է հաղթել Անգլիայի գավաթը, որը ակումբի պատմության մեջ առաջին խոշոր տիտղոսն էր։ 1922 թվականի Անգլիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Հադերսֆիլդը նույնպես հաղթում է․ երկրի չեմպիոն «Լիվերպուլին» նրանք հաղթում են 1-0 հաշվով[26]։
Ինչպես և «Նորտհեպտոնում» այնպես էլ այստեղ՝ Չեմպենի տակտիկան հիմնված էր ուժեղ պաշտպանության և արագ հակագրոհների վրա․ կարճ արագ փոխանցումներով և եզրային խաղացողների մտածված տեղափոխություններով, որոնք խորքից փոխանցումներին էին կատարում տուգանային հրապարակի կենտրոնական դիրքեր[27][28]։ Չեպմենը կարգավորում էր ակումբի բոլոր ֆուտբոլային աշխատանքները, այդ թվում պահեստային թիմում տիրող իրավիճակը, որոնք խաղում էին նույն կերպ ինչպես և թիմի հիմնական կազմը[29]։ Հերբերտը մեծ նշանակություն էր տալիս տաղանդավոր և իր տակտիկաներին հարմար ֆուտբոլիստների փնտրման աշխատանքներին։ Շնորհիվ շահույթների, որոնք կուտակվում են ակումբի կողմից երկրի գավաթի խաղարկության շրջանակներում հաղթանակ տանելու միջոցով՝ «Հադերսֆիլդ Թաունը» հնարավորություն է ստանում ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների ինչպիսիք են Թեդ Թեյլորը, Չարլի Ուիլսոնը և Ջորջ Կուկը[30]։
1922-23 թվականների մրցաշրջանում «Հադերսֆիլդ Թաունը» լիգայում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ 1923-24 թվականների առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ դառնում է լիգայի չեմպիոն։ 1924-25 թվականների մրցաշրջանում ակումբը հաջողությամբ պաշտպանում է երկրի չեմպիոնի կարգավիճակը, չնայած մրցաշրջանի ընթացքում նրանք ունենում են որոշ խնդիրներ․ հաջող մեկնարկից հետո, աշնանը ակումբը իջնում է իններորդ հորիզոնական, դարպասապահ Թեյլորը վնասվածք է ստանում ում փոխարեն ակումբը ձեռք է բերում Բիլլի Մերսերին, իսկ դրանից հետո նրանք հաջողությամբ հասնում են առաջին հորիզոնական մի քանի հաջող խաղերից հետո, որոնք յուրահատուկ էին իրենց պաշտպանական և հարձակվողական խաղերով։ Արդյունքում Հադերսֆիլդը երկու միավորով առաջ է անցնում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Վեստ Բրոմվիչ Ալբիոնից» և դառնում է երկրի չեմպիոն։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1924-25 թվականների մրցաշրջանը մոտենում էր ավատրին, իսկ Հադերսֆիլդը պայքար էր մղում իր երկրորդ տիղոսի համար։ Այդ ժամանակ «Արսենալը» որն համարվում է առաջնության աութսայդերներից մեկը և ոչ մի խոշոր տիտղոսի դափնեկիր՝ փնտրում էր գլխավոր մարզիչ Լեսլի Նայտոնի փոխարեն։ Արսենալի ներկայացուցիչ սըր Հենրի Նորիսը Athletic News թերթում տեղադրում է հետևյալ հայտարարությունը[31]․ «Արսենալ ֆուտբոլային ակումբը փնտրում է գլխավոր մարզիչ։ Նա պետք է լինի փորձառու, մարդկանց որակավորման բարձր կարողություններով և բնավորությամբ օժտված։ Ջենթլմենները, որոնք կարող են լավ ակումբ ստանալ միայն բարձր միջոցների ներդրման արդյունքում, մեզ հարկավոր չեն»։ Շուտով Չեպմենը արձագանք է տալիս այս առաջարկությանը, քանի որ նա ցանկություն ուներ երկրի մայրաքաղաքում աշխատել[32]։
Արսենալի գլխավոր մարզչի պաշտոնում Չեպմենի առաջին քայլն է դառնում «Սանդերլենդի» հարձակվող Չարլի Բյուկենի ձեռքբերումը, ով Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողն էր, ինչպես նաև հանդիսանում էր «Սանդերլենդի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Չեպմենը Բյուկենի «Արսենալ» տեղափոխությունից հետո նշանակում է նրան թմավագ[33]։
1925 թվականին հունիսին Չեմպենի «Արսենալ» տեղափոխությունից հետո, ՖԻՖԱ-ն փոփոխում է խաղից դուրս իրավիճակի կանոնները․ եթե նախկինում խաղից դուրս իրավիճակում չհայտնվելու համար հարկավոր էր, որ նրանից առաջ կանգնած լինեին նվազագույնը երեք ֆուտբոլիստ, ապա այժմ բավականեցնում էին միայն երկուսը․ այս փոփոխությունը կիրառվել էր այն պատճառով, որ արհեստական խաղից դուրս իրավիճակներ շատ էին ստեղծվում և նրանց արդյունավետությունը այդքան էլ բարձր չէր։ Փոփոխության արդյունքում հարձակվողները ստանում են իրենց գործողություններում ավելի ազատություն։ Երկու պաշտպանները այլևս բավական չէին։ Միտքը, որը տվել էր Բյուկենը և բարձրաձայնել էր Չեպմենը, կայանում էր նրանում, որ կենտրոնական հարձակվողին կենտրոն ներքաշելու համար հարկավոր էր հանդես գալ երեք պաշտպաններով։ Այսպիսով 2-3-5 տակտիկային փոխարինելու է գալիս 3-2-5 սխեման, որն ստանում է «դուբլ-վե» անունը[34]։ Արսենալը միակ ակումբը չէր, որը օգտագործում էր տակտիկական այս սխեման 1925-26 թվականների մրցաշրջանում․ նրանց օրինակին էին փորձում հետևել նաև «Նյուքասլը», որոնք այդ մրցաշրջանում ջախջախում են «Արսենալին» 7-0 հաշվով, «Տոտենհեմը» և «Քուինս Պարկը»[35]։ Սակայն միայն Չեպմենն է կարողանում ամենից լավը կատարել այս մտքի իրագործումը, հետևելով այն սկզբունքներին, որոնք նախկինում գործում էին իր կողմից սահմանված ակումբների մարտավարությունների մեջ[35]։
1925-26 թվականների մրցաշրջանում «Արսենալը» մրցաշարային աղյուսակում Հադերսֆիլդին զիջելով հինգ միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը․ Հադերսֆիլդը դառնում է առաջին անգլիական ակումբը, որը երկու տարի անընդմեջ հաղթանակ է տանում առաջնությունում[36]։ 20-ական թվականների մնացած մասը «Արսենալը» հիմնականում գտնվում էր մրցաշարային աղյուսակի միջնամասում․ Չեպմենը անընդհատ փնտրում էր հարմար ֆուտբոլիստներ իր թիմի համար։ Այն թիմի կազմից, որը կար Նայտոնի ժամանակաշրջանում Չեպմենի կողմից բեռնաթափվում է և միայն մնում են Բոբ Ջոնը, Ալֆ Բեյքերը և Ջիմի Բրեյնը[35]։ 1926 թվականի փետրվարին նա ձեռք է բերում Ջո Հալմին, որը դառնում է ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նույն թվականի ամռանը ակումբի կազմն է համալրում հարձակվող Ջեք Լեմբերտը և պաշտպան Թոմ Պարկերը, որը փոխարինում է Բյուկենին թմավագի կարգավիճակում[36]։ 1926-27 թվականների մրցաշրջանում Արսենալը հանդիսանալով առաջնության միջակներից մեկը՝ հասնում է մինչև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ 0-1 հաշվով զիջում է «Կարդիֆ Սիթիին», այն բանից հետո, երբ Հյուի Ֆերգյուսոնը օգտվում է Արսենալի դարպասապահ Դեն Լյուսիսի թույլ տված սխալից։
1927 թվականին Արսենալը հայտնվում է սկանդալի կենտրոնում․ Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ Չարլի Բյուկենը ստացել էր լրացուցիչ աշխատավարձ և այդպիսով խախտվել էր այն ժամանակ նշանակված առավելագույն աշխատավարձերի չափը[37]։ Երկու տարի անց ակումբի ներկայացուցիչ Հենրի Նորիսը կրում է ցմահ որակազրկում․ ոչ Չեպմենը ոչ էլ Բյուկենը պատիժ չեն կրում[35]։ Նորիսի որակազրկումից հետո ակումբի առաջին դեմքն է դառնում Սեմուել Հիլլ Վուդը, որը ավելի մեղմ կառավարիչ էր, քան Նորիսը։ Հիլլ Վուդի ժամանակաշրջանում Չեպմենրի ազդեցությունը ակումբի վրա աճ է գրանցում[38]։ Չեպմենը շարունակում է կատարելագործել ակումբը՝ նոր հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ ձեռք բերելով, որոնց թվում էին Դևիդ Ջեքը, Ալեքս Ջեյմսը և Քլիֆ Բաստինը, ինչպես նաև պաշտպաններ Հերբի Ռոբերտսը և Էդի Հեպգուդը։ Դևիդ Ջեքի գնման շրջանում տեղի է ունենում ուշագրավ մի դեպք[39]․ «Բոլթոն Ուոնդերերսը», որի կազմում հանդես էր գալիս Ջեքը, տրանսֆերի դիմաց պահանջում էր 13 հազար ֆունտ, ինչից հետո Չեպմենը խորամանկությամբ մտափոխում է «Բոլթոնի» տնօրինությանը և ձեռք է բերում ֆուտբոլիստի տրանսֆերը 10 890 ֆունտի դիմաց[38]։
1929-30 թվականների մրցաշրջանում Չեպմենի գործողությունները ակումբի գլխավորման հարցում սկսում են տալ իրենց պտուղները։ Ակումբը հաղթանակ է տանում Անգլիայի գավաթի խաղարկությունում եզրափակչում հաղթելով «Հադերսֆիլդին» 2-0 հաշվով։ Սակայն առաջնության շրջանակներում նրանք զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ 1930 թվականի Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթանակ է ստանում երկրի չեմպիոնի՝ «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում։ Այս հաղթանակներով մեկնարկում է Արսենալի իշխման տարիները անգլիական ֆուտբոլում։ Այդ ժամանակաշրջանում Չեպմենը կատարելության է հասցնում իր խաղային սխեմաները։ Ակումբը գործում էր հակագրոհներով և իրագործում էր արագ փոխանցումներ կատարելու մարտավարությունները։ Կենտրոնական հարձակվող Լեմբերտին հետևում էին ինսայդներ Ջեքը և Ջեյմսը, իսկ Բաստինը և Հալմը խաղում էին եզրերում։ Թիմի պաշտպանները գործում էին խորքից, իսկ երբ մրցակից թիմը տիրում էր գնդակին, պաշտպանություն էին քաշվում նաև վինգերները, այսպիսով մրցակիցները հանդիպում էին հինգ հոգանոց մասնավոր պաշտպանության հետ[40]։ Այն ժամանակ, երբ Արսենալը ստանում էր գնդակը, նրանց մի անգամից մղվում էին մրցակցի կիսադաշտ, որտեղ հայտնվում էին արագ և հաջող հակագրոհ կազմակերպող յոթ ֆուտբոլիստներ[41]։ Չեպմենի նախագիծը պահանջում էր ֆուտբոլիստներից բարձր ֆիզիկական պատրաստվածություն։ Այդ ժամանակաշրջանում ավանդական էր տակտիկան, որի միջոցով հեշտությամբ կիրառվում էր գնդակի վարումը և դրիբլինգը։ Չեպմենի տակտիկան նորույթ էր և ոչ բոլորն էին կիրառում այն, որոշները մեղադրում էին ակումբին այն հարցում, որ նրանց հաջողությունները հիմնված են բախտի և ձանձրալի խաղի հիման վրա[41]։
1930-31 թվականների մրցաշրջանում «Արսենալը» հաղթում է իր առաջին չեմպիոնական տիտղոսը՝ երկրորդ տեղով ընթացող «Աստոն Վիլլային» յոթ միավորով շրջանցելով։ Այդ մրցաշրջանում ակումբը առաջնության շրջանակներում կայացած 42 խաղերում դառնում է 127 գոլի հեղինակ, ինչը ակումբի համար մինչև հիմա պատմական ռեկորդ է։ Այնուամենայնիվ այն ժամանակ փայլուն խաղ ցուցադրող «Աստոն Վիլլան» գերազանցում է այդ ռեկորդը մեկ գոլով։ 1931 թվականի Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Արսենալը» շնորհիվ Բաստինայի հեղինակած միակ գոլի հաղթանակ է տանում «Վեստ Բրոմվիչի» դեմ կայացած խաղում։ 1931-32 թվականների մրցաշրջանում Արսենալը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, երկու միավորով զիջելով «Էվերթոնին», որում փայլում էր Դիկսի Դին։ Բացի դրանից նրանք դուրս են գալիս գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ 1-2 հաշվով զիջում են «Նյուքասլին»․ Բոբ Ջոնի հեղինակած գոլին դուբլով պատասխանում է Ջեք Ալենը։
1932-33 թվականների մրցաշրջանում «Արսենալը» գավաթի խաղարկության շրջանակներում մեծ անհաջողության է հանդիպում այն բանից հետո, երբ թիմի հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստներ հիվանդանում է գրիպով և չեն կարողանում մասնակցել թիմի խաղին։ Այդ խաղը Երրորդ հյուսիսային դիվիզիոնում հանդես եկող «Ուոլսոլի» դեմ խաղն էր, որում նրանք կրում են 0-2 հաշվով պարտություն։ Բարկացած Չեպմենը երկու շաբաթների ընթացքում վաճառում է երկու ֆուտբոլիստի․ նրա կարծիքով հիմնական մեղավորները Թոմի Բլեքը և Չարլի Ուելշան էին[42]։ Այդ մրցաշրջանում նրանք առաջնության շրջանակներում շատ լավ են հանդես գալիս, ինչի արդյունքում հաղթում են առաջնությունում և հեղինակում են 118 գնդակ։ Առաջնության որոշիչ՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում նրանք ջախջախում են մրցակցին 5-0 հաշվով։ 1933 թվականի մայիսին Չեպմենին հրավիրում են աշխատել Անգլիայի ազգային հավաքականի համար, որը պատրաստվում էր միջազգային մրցաշարի։ Նրա գլխավորության տակ Անգլիայի հավաքականը անցկացնում է երկու հանդիպում, մեկը 1-1 հաշվով ավարտելով Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղում, իսկ մյուսում նրանք 4-0 հաշվով ջախջախում են շվեյցարացիներին[43]։
Չեպմենը նշում է, որ ակումբը ծերանում է, իսկ պահեստային խաղացողները անվստահելի են և թիմի տնօրեն Ջորջ Էլիսոնին ասում է․ «Այս թիմը խաղացել է իրենը, պարոն Էլլիսոն, մենք պարտավոր ենք նոր թիմ կազմել»։ Չեպմենը սկսում է վերակազմավորման գործընթացը ձեռք բերելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են՝ Ռեյ Բոուդենը, Պետ Բիսլին և Ջիմի Դանը[44]։ Թիմը կրում է նաև դիրքային փոփոխություն․ երիտասարդ հենակետային ձախ կիսապաշատպան Ջորջ Մեյլը տեղափոխվում է պաշտպանության աջ եզր, որտեղ նա հետագայում փայլում է[45]։ Ամռան վերջում Չեպմենը հաղթում է իր չորրորդ և վերջին սուպերգավաթը, «Արսենալը» այդ խաղում հաղթում է «Էվերթոնին» 3-0 հաշվով։ Մինչև 1933-34 թվականների մրցաշրջանի ավարտը կյանքը շարունակելը Չեպմենի համար որոշված չէր։ 1933 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած «Արսենալ» - «Բիրմինգհեմ Սիթի» խաղը Չեպմենի կյանքում դառնում է վերջինը։ Այդ խաղից հետո Արսենալը գտնվում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում և ուներ չորս միավորի առավելություն երկրորդ հորիզոնականում ընթացող ակումբից։
Այն ժամանակ լոնդոնյան Հենդոն արվարձանում ապրող Չեպմենը, նշել էր Նոր Տարին Լոնդոնում, ինչից հետո գնացել էր հյուսիս Բերի և Նոթս Քաունթի խաղին հետախուզական նպատակներով հետևելու համար։ Հաջորդ օրը նա վերադառնում է հայրենի Յորկշիր Շեֆիլդ Ուենսդեյի խաղին հետևելու համար, որը Արսենալի հաջորդ մրցակցն էր, ինչից հետո գիշերել էր Կիվիտոն Պարկում գտնվող իր տանը։ Նա վերադարձել էր Լոնդոն հիվանդացած, սակայն դեռևս ուժեր ուներ, որպեսզի հետևի Արսենալ Գիլֆորդ Սիթի խաղին։ Շուտով դրանից հետո Հերբերտի առողջությունը կտրուկ վատանում է։ 1934 թվականի հունվարի 6-ին Հերբերտ Չեպմենը մահանում է իր Հենդոնի տանը։ Չորս օր անց նրան թաղում են Սուրբ Մարիա եկեղեցու շրջակայքում։ Նրա կինը Աննիի ամուսնու հետ համատեղ ապրել էր 24 տարի։ Նրանք չորս երեխա ունեին․ որդիներ Քենը և Բրյուսը և դուստրեր Մոլին և Ջոյսը։ Քենը ռեգբի էր խաղում Արլեկինս թիմի կազմում, ինչից հետո դառնում է Անգլիայի Ռեգբիի միության նախագահ։
1933-34 թվականների մրցաշրջանի վերջում Չեպմենի մահանալուց հետո «Արսենալը» գլխավորում է Ջո Շոուն, իսկ հետո շուրջ տասներեք տարի գլխավոր մարզչի պաշտոնն է զբաղեցնում Ջորջ Էլիսոնը։ 1933-34 թվականների մրցաշրջանը «Արսենալի» համար հաղթական է ավարտվում առաջնությունում։ Ակումբը մի քանի անգամ ևս հաղթանակ է տանում առաջնությունում և սուպերգավաթի խաղարկությունում, ինչում Հերբերտը ուներ իր ներդրումները։
Հերբերտի վաստակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեպմենը այն առաջին ֆուտբոլային մարզիչներից էր, որը իրագործել էր ակումբի ընդհանուր կառավարում։ Բացի տակտիկական նորույթներից, Չեպմենը մարզչական խիստ ռեժիմի կողմնակից էր և օգտագործում էր ֆիզոթերապևտների և մերսողների ծառայությունները։ Նա իրականացնում էր ամենօրյա ակումբային հավաքներ, որոնց ընթացքում քննարկվում էր թիմի խաղը և տակտիկան[46]։ Չեպմենը պարբերաբար արտահայտվում էր ֆուտբոլի վերաբերյալ Sunday Express թերթում և նրա մահից հետո թողարկվում է նրա հոդվածների հավաքական գրվածքը, որը կրում էր Հերբերտ Չեպմենը ֆուտբոլի մասին անունը։
Չեպմենը հետևում էր ֆուտբոլի զարգացմանը մայրցամաքային Եվրոպայում։ Նրա ընկերներից մեկը Ավստրիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր՝ Հուգո Մայսլը[46]։ Չեպմենը առաջ էր մղում ակումբային միջերկրային մրցաշար սկսելու գաղափարը, այն ժամանակվանից առաջ, երբ նման մրցաշարերի մեկնարկին դեռևս շատ կար։ Նա պարբերաբար կազմակերպում էր իր և Անգլիայի սահմաններից դուրս գտնվող ակումբների հետ ֆուտբոլային հանդիպումներ[46]։ Դեռևս 1909 թվականին Չեպմենը, երբ որ գլխավորում էր «Նորթհեմփթոն Թաունը»՝ անցկացնում է գերմանական «Նյուրենբերգի» հետ հանդիպում։ Ավելի ուշ նա խաղեր է կազմակերպում իր գլխավորած «Հադերսֆիլդի» և «Ռեդ Սթարի» միջև, իսկ արդեն «Արսենալում» նրանք մասնակցում են փարիզյան «Ռասինգի» դեմ խաղին[46]։ Նա առաջին մարզիչներից մեկն էր, որը հետաքրքրություններ ուներ արտասահմանցի և սևամորթ ֆուտբոլիստների նկատմամբ[47]․ 1911 թվականին նա «Նորթհեմպտոնի» կազմ է հրավիրում Ուոլտեր Տուլլային, ով առաջին պրոֆեսիոնալ սևամորթ ֆուտբոլստներից էր։ 1930 թվականին նա փորձում է Արսենալ հրավիրել հոլանդացի դարպասապահ Հերարդ Քեյզերին[48]։ Փորձը հաջողությամբ է ավարտվում և Քեյզերը դառնում է առաջին հոլանդացին, ով խաղում է Անգլիայի առաջնությունում, սակայն այնուամենայնիվ վերջինս չի կարողանում գտնել իր տեղը թիմի հիմնական կազմում։
Այն բանից հետո, երբ Չեպմենը Հուգո Մայսլի հետ 1930 թվականին այցելում է Բելգիայի ազգային հավաքականի խաղին երեկոյան, նա դառնում է արհեստական լուսավորում կիրառելու կողմնակից Արսենալում, սակայն դա օգտագործվում է միայն երեկոյան մարզումների ժամանակ։ Ֆուտբոլային լիգան թույլ չէր տալիս օգտվել խաղեր անցկացնելու այդ տարբերակից պաշտոնական խաղերում, այդ որոշումը ընդունվում է միայն 50-ական թվականներին։ Չեպմենի ժամանակներում անցկացվում էին մասնավոր աշխատանքներ «Հայբերիի» հետ, կառուցվում են Արևելյան և Արևմտյան տրիբունաներ, ընդ որում ժամերը տեղադրվում են մարզադաշտի հարավային մասերում, ինչի արդյունքում էր մարզադաշտերի այդ հատվածները ստանում են «The Clock End» անունը[47]։ Չեպմենը հասնում է նրան, որ «Արսենալի» մետրոն անվանափոխվում է և սկսում է կրել «Հիլեսպի Ռոուդ» անունը[46][47]։
Չեպմենի վաստակը նրանում է կայանում, որ նրա շնորհիվ ֆուտբոլը իր մեջ կրում է նորամուծություններ․ սպիտակ գնդակներ և համարներով մարզաշապիկներ[46]։ «Արսենալի» մարզաշապիկները նա փոփոխում է․ եթե նախկինում ամբողջ շապիկը կրում էր կարմիր գույնը, ապա Չեպմենը փոփոխում է այն թևերը դարձնելով սպիտակ[46][49]։ Թիմերի համատեղ խաղադաշտ ներխուժելու ավանդույթը նույնպես կիրառության մեջ է մտնում նրա շնորհիվ[47]։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Չեպմենը ընդգրկվում է անգլիական Փառքի սրահի անդամների ցանկի մեջ[50]։ 2004 թվականին Չեպմենի 70 ամյակի կապակցությամբ The Sunday Times թերթը ճանաչում է նրան Բրիտանիայի պատմության լավագույն գլխավոր մարզիչ։ 2005 թվականին English Heritage կազմակերպությունը Հենդոնում գտնվող Հերբերտի տանը տեղադրում է հուշարձանային աղյուսակ[51]։ Նա դառնում է առաջին ֆուտբոլային գործիչը, որը նման պատվի է արժանանում[52]։
Չեպմենի հիշատակի համար «Հայբերի» մարզադաշտի սրահում տեղադրվում է վերջինիս բրոնզե կիսանդրին, որի վրա աշխատել էր քանդակագործ Ջեյկոբ Էպշտեյնը։ Ներկա ժամանակներում «Արսենալի» նոր մարզադաշտ «Էմիրեյթսում» տեղադրված է այդ արձանի կրկնօրինակը[53]։
Եվս մեկ կրկնօրինակ «Արսենալի» կողմից տրվում է «Հադերսֆիլդին» 2008 թվականին վերջինիս 100 ամյակի կապակցությամբ։ Ինչպես նաև նրա 100 ամյակի նշման կապակցությամբ «Հադերսֆիլդը» խաղ է անցկացնում Հերբերտ Չեպմենի տիտղոս մրցաշարի շրջանակներում, որը բաղկացած էր մեկ խաղից, որին էլ մասնակցում էին «Հադերսֆիլդը» և «Արսենալը»։ Այս անգամ «Հադերսֆիլդը» տանում է 1-2 հաշվով հաղթանակ «Արսենալի» նկատմամբ, որը հանդես էր գալիս իր երիտասարդական կազմով։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային լիգայի չեմպիոն (Southern League) – 1908/09
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի չեմպիոն – 1923/24, 1924/25
- Երրորդ տեղ Անգլիայի առաջնությունում – 1922/23
- Անգլիայի գավաթակիր – 1921/22
- Անգլիայի սուպերգավաթակիր – 1922
- Անգլիայի չեմպիոն – 1930/31, 1932/33
- Երկրորդ տեղ Անգլիայի առաջնությունում – 1925/26, 1931/32
- Անգլիայի գավաթակիր – 1929/30
- Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1926/27, 1931/32
- Անգլիայի սուպերգավաթակիր – 1930, 1931, 1933
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Շեղատառով առանձնացված են այն արդյունքները, որոնք Չեպմենը ցուցաբերել է Հարավային լիգայի թիմերում (այն պրոֆեսիոնալ չի եղել)։
- ↑ Биография на chrishobbs.com
- ↑ Այն «Ռոչդեյլ» թիմն ընդհանուր ոչինչ չուներ ներկայիս ակումբի հետ։ Այն գոյություն է ունեցել 1896 թվականից մինչև 1901 թվականի հունվարի 1-ը, իսկ ներկայիս ակումբն ստեղծվել է 1907 թվականին։
- ↑ Studd, p. 25
- ↑ Информация о Чепмене на swindon-town-fc.co.uk(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Page, p. 50
- ↑ 9,0 9,1 Page, p. 51
- ↑ Studd, p. 30
- ↑ Page, pp. 62-63
- ↑ Page, p. 63
- ↑ Page, p. 67
- ↑ Таблицы результатов Южной лиги на RSSSF
- ↑ Say, p. 70
- ↑ Studd, p. 46
- ↑ Studd, pp. 37-38
- ↑ Studd, p. 40
- ↑ Այն տարիներին Սուպերգավաթում պայքարում էին ոչ թե չեմպիոնն ու գավաթակիրը, ինչպես ներկայում է, այլ Առաջին (բարձրագույն) դիվիզիոնի ու Հարավային լիգայի չեմպիոնները, այսինքն՝ դա եղել է երկրի ուժեղագույն պրոֆեսիոնալ ակումբի ու ուժեղագույն սիրողականի հանդիպումը։
- ↑ Page, p. 84
- ↑ Биография на сайте mightyleeds.co.uk, часть 1 Արխիվացված 2020-02-20 Wayback Machine (անգլ.)
- ↑ 22,0 22,1 Page, pp. 92-93
- ↑ Page, pp. 97-98
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 History of the Club — the Leeds City Scandal
- ↑ Studd, p. 70
- ↑ Page, p. 122
- ↑ Page, pp. 104—105
- ↑ Page, p. 111
- ↑ Page, p. 113
- ↑ Page, p. 115
- ↑ Athletic News, 1925-05-11. Cited in Soar & Tyler, p. 43
- ↑ Page, p. 139
- ↑ Soar & Tyler, p. 45
- ↑ Եթե ինսայդներին համարել ոչ թե ֆորվարդներ, այլ կիսապաշտպաններ, ապա այն կարելի է կոչել 3-4-3, ինչն էլ արվում է մի շարք աղբյուրներում. ավելի ուշ շրջանի 3-4-3 տակտիկան այլ կերպ կառուցված սխեմա է։
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 Soar & Tyler, pp. 46-47
- ↑ 36,0 36,1 Soar & Tyler, p. 48
- ↑ Spurling, p. 46
- ↑ 38,0 38,1 Soar & Tyler, p. 51
- ↑ Soar & Tyler, p. 50
- ↑ Say, p. 76
- ↑ 41,0 41,1 Soar & Tyler, pp. 15-17
- ↑ Soar & Tyler, p. 64
- ↑ Պաշտոնապես այդ ժամանակ մարզիչ չի եղել, և այն գլխավորել է Ֆուտբոլի ասոցացիայի բաժանմունքը։
- ↑ Soar & Tyler, p. 74
- ↑ Soar & Tyler, p. 59
- ↑ 46,0 46,1 46,2 46,3 46,4 46,5 46,6 Биография на mightyleeds.co.uk, часть 2 Արխիվացված 2017-07-11 Wayback Machine (անգլ.)
- ↑ 47,0 47,1 47,2 47,3 Chapman’s innovations Արխիվացված 2011-10-27 Wayback Machine // arsenal.com
- ↑ Page, p. 82
- ↑ Gunners wear numbered shirts // arsenal.com
- ↑ English Football Hall of Fame. 2003 Inductees Արխիվացված 2007-11-16 Wayback Machine.
- ↑ «Revealed: a ruthless, pioneering genius who ranks as the best British manager … ever!». Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին. Վերցված է 2018-08-26-ին.
- ↑ Blue plaque for Arsenal legend, Herbert Chapman
- ↑ Arsenal take home Herbert Chapman Trophy(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլերեն
- Page, Simon (2006). Herbert Chapman: The First Great Manager. Heroes Publishing. ISBN 978-0-9543884-5-4.
- Say, Tony (May 1996). «Herbert Chapman: Football Revolutionary? Արխիվացված 2012-02-12 Wayback Machine» (PDF). The Sports Historian 16.
- Soar, Phil & Tyler, Martin (2005). The Official Illustrated History of Arsenal. Hamlyn. ISBN 978-0-600-61344-2.
- Spurling, Jon (2004). Rebels For The Cause: The Alternative History of Arsenal Football Club. Mainstream. ISBN 978-1-84018-900-1.
- Studd, Stephen (1998) [1981]. Herbert Chapman, Football Emperor: A Study in the Origins of Modern Soccer (2nd ed.). Souvenir Press. ISBN 978-0-285-63416-9.
- Chapman, Herbert and Graves, John (ed.) (2007) [1934]. Herbert Chapman on Football. Robert Blatchford. ISBN 978-0-9552399-0-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի կենսագրությունը mightyleeds.co.uk կայքում Արխիվացված 2020-02-20 Wayback Machine (անգլ.)
- Կենսագրությունը chrishobbs.com կայքում (անգլ.)
- Կենսագրությունը fc-arsenal.com կայքում (ռուս.)
- Կենսագրությունը bocajuniors.ru կայքում(չաշխատող հղում) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Չեպմեն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 19 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Հունվարի 6 մահեր
- 1934 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլային մարզիչներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Թոքաբորբից մահացածներ
- Նոթս Կաունտիի ֆուտբոլիստներ
- Շեֆիլդ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ