Հեպատիտ A
Հեպատիտ A | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, notifiable disease? և հիվանդության կարգ |
Պատճառ | հեպատիտ Ա վիրուս |
Փոխանցման ձև | կղանքաբերանային ուղի |
Հիվանդության ախտանշաններ | հեպատիտ[1], սրտխառնոց[1], փսխում[1], տենդ, վատառողջություն, Դեղնախտ և անորեքսիա |
Վնասում է | լյարդ |
Բուժաքննություն | ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 070.0 և 070.1 |
ՀՄԴ-10 | B15 |
Բուժում | հատւկ մեթոդ չկա |
Hepatitis A Վիքիպահեստում |
Հեպատիտ A, լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է։ Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է աղեստամոքսային ուղիով, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով։ Ամեն տարի վիրուսով վարակվում է շուրջ 10,000 մարդ[2]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 2-6 շաբաթ, իսկ միջինում 28 օր[3]։ Զարգացող երկրներում և շրջաններում հիգիենայի անբավարարության հետևանքով հեպատիտ A-ի տարածվածության մակարդակը խիստ բարձր է[4], իսկ հիվանդությունը հիմնականում առաջանում է վաղ հասակում։ Օվկիանոսների ջրի որակը ստուգելու համար ուսումնասիրվում է նրանում պարունակվող հեպատիտ A-ի քանակը[5]։ Հեպատրտ A-ն չունի զարգացման խրոնիկական փուլեր և լյարդին մշտական վնաս չի հասցնում։ Օրգանիզմի ինֆեկցվելուց հետո իմունային համակարգը սկսում է արտադրել անտիգեններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը։ Վարակումը կարելի է կանխել վակցինացիայի միջոցով։ Վիրուսի դեմ վակցինան էֆեկտիվ է և կանխում է դրա տարածումը ամբողջ աշխարհով։
Պաթոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատիտ A-ով վարակված լինելու առաջին նախանշանները կարող են շփոթեցնող լինել, քանի որ նման են այլ վիրուսային հիվանդությունների կամ տենդի առաջին ախտանշաններին, սական մարդկանց մի մասի և հատկապես երեխաների մոտ կարող են ընդհանրապես ախտանիշեր չնկատվել[6]։ Հեպատիտ A-ի վիրուսն ունի բջջաախտածին ազդեցություն, այսինքն ունակ են անմիջականորեն ախտահարել հեպատոցիտները (լյարդի բջիջները)։ Հեպատիտ A-ն բնութագրվում է.
- հեպատոցիտների նևրոտիկ ու բորբոքային պաթոլոգիաներով
- ինտոքսիկացիոն համախտանիշով
- լյարդի և փայծաղի մեծացումով
- լյարդի ֆունկիցիայի խանգարումով
- որոշ դեպքերում մուգ դեղին մեզով
- երբեմն կղանքի գունազրկումով
Օրգանիզմ ներթափանցելուց հետո վիրուսն անցնում է արյունատար համակարգ բերանի խոռոչի կամ աղիքների էպիթելային հյուսվածքով[6]։ Արյունը հասնցում է վիրուսը լյարդին, որտեղ վիրուսային մարմնիկները սկսում են բազմանալ հեպատոցիտներում և Կուպֆերի բջիջներում։ Վիրուսները ամրանում են լեղուն։ Վիրուսային մասնիկներ արտազատվում են միջինում 11 օր վիրուսի արյան մեջ հայտնվելուց հետո։ Մահացությունները հեպատիտ A-ից կազմում են 0,5%։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ վիրուսային մասնիկները հայտնվում են միայն ինկուբացիոն շրջանի վերջում, հետևաբար արդյունավետ ախտորոշման միջոց է միայն հատուկ անալիզը, որը որոշում է արյան մեջ HAV վիրուսի հակամարմինների քանակը[6]։ Հակամարմինները հայտնվում են արյան մեջ միայն վիրուսի սուր շրջանից հետո և կարող են հայտնաբերվել վարակումից միայն 1 կամ 2 շաբաթ հետո։ Հակամարմինների հայտնաբերումը վկայում է, որ վերջացել է վիրուսային սուր շրջանը, և իմունիտետում հայտնվել է ինֆեկցիա։ HAV վիրուսի հակամարմինը հայտնվում է արյան մեջ հեպատիտ A-ի դեմ վակցիանացիայից հետո։ Սուր շրջանի ընթացքում արյան մեջ բարձրանում է լյարդի ֆերմենտներից մեկի` ալանինտրանֆերազի կոնցենտրացիան։ Ֆերմենտը հայտնվում է արյան մեջ, երբ վիրուսը կսկում է ազդել հեպատոցիտների վրա։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատիտ A-ի բուժման հատուկ եղանակ գոյություն չունի։ Հեպատիտ A-ով ախտորոշված մարդկանց 6-10%-ը կարող է ունենալ տարբեր ախտանիշներ մինչև հիվանդության 40 շաբաթը։ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ԱՄՆ-ի կենտրոնը 1991 թվականին հրապատակել է հեպատիտ A-ից մահացությունների թիվը` 1000-ից 4 մահ։ Որպես կանոն ցածր տարիքային խմբերը հիվանդությունը տանում են թեթև ձևով, առնվազն 1-3 շաբաթ, իսկ բարձր տարիքային խմբերը համամատաբար ավելի ծանր[6]։ հատկապես հիվանդությունը ծանր է ընթանում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն հիվանդացել են հեպատիտ A-ով, կամ հեպաատիտ B-ով[6]։
Փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսը փոխանցվում է ոչ բավարար սանիտարահիգենիկ պայմաններում, վարակված սննդի կամ ջիր միջոցով։ Հազվադեպ փոխանցվում է նաև արյան միջոցով։ Հեպատիտի սուր միրուսները 40% առաջացել են հեպատիտ A-ի վիրուսից։ Վիրուսը կայուն է լվացող միջոցների նկատմամբ, ինչմես նաև մինչև 60 °C: Վիրուսը ամիսներով կարող է պահպանվել աղի ջրերում։
Վիրուսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսը պատկանում է պիկորնովիրուսների ընտանիքին։ Չունի թաղանթ և պարունակում է միաշղթա ՌՆԹ, որը պատված է սպիտակուցով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
- ↑ Thiel TK (1998). «Hepatitis A vaccination». Am Fam Physician. 57 (7): 1500. PMID 9556642.
- ↑ Connor BA (2005). «Hepatitis A vaccine in the last-minute traveler». Am. J. Med. 118 Suppl 10A: 58S–62S. doi:10.1016/j.amjmed.2005.07.018. PMID 16271543.
- ↑ Steffen R (2005 թ․ հոկտեմբեր). «Changing travel-related global epidemiology of hepatitis A». Am. J. Med. 118 Suppl 10A: 46S–49S. doi:10.1016/j.amjmed.2005.07.016. PMID 16271541. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Seven Surfing Sicknesses
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեպատիտ A» հոդվածին։ |
|