Հենրիետա Բրաուն
Հենրիետա Բրաուն ֆր.՝ Henriette Browne | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Sophie de Bouteiller |
Կեղծանուն | Henriette Browne |
Ծնվել է | հունիսի 16, 1829[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | մարտի 14, 1901[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Շարլ Ջոշուա Շապլեն և Émile Perrin? |
Հայր | Guillaume Bouteiller? |
Ամուսին | Jules de Saux? |
Henriette Browne Վիքիպահեստում |
Հենրիետա Բրաուն (ֆր.՝ Henriette Browne, իրական անունը՝ Սոֆի դե Բուտեյե, ֆր.՝ Sophie de Bouteiller, հունիսի 16, 1829[1], Փարիզ, Ֆրանսիա - մարտի 14, 1901[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, օրիենտալիզմի ներկայացուցիչ և այդ ժանրի առաջին ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1829 թվականի հունիսի 16-ին Փարիզում։ Նրա հայրը՝ Գիյոմ Բուտեյեն, եղել է սիրողական երաժիշտ, իսկ մայրը՝ երգչուհի։ Բուտեյե ընտանիքը Սոֆիի հոր շնորհիվ հասարակության մեջ ունեցել է արտոնյալ դիրք, քանի որ նա ծագումով բրետոնյան նշանավոր ընտանիքից էր։ Վաղ տարիքից աղջիկը սովորել է երաժշտություն և զբաղվել նկարչությամբ։
1849 թվականին Սոֆին որոշել է լրջորեն զբաղվել նկարչությամբ և դարձել է Էմիլ Պերենի աշակերտուհին։ 1851 թվականից սովորել է Շառլ Շապլենի մոտ՝ կանանց համար նրա դասարանում։ Շապլենի ստուդիայում Սոֆին հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու կենդանի բնորդների անատոմիան և համամասնությունը։
Հենրիետա Բրաուն կեղծանունով սկսել է հանդես գալս 1853 թվականից, այդ թվում և Փարիզյան սալոնում[3]։
Ամուսնացած է եղել Ալեքսանդր Կոլոնա Վալևսկու քարտուղար դիվանագետ Անրի Ժյուլ դե Սոյի հետ (ֆր.՝ Henry Jules de Saux): Շատ է ճանապարհորդել ամուսնու հետ (Իտալիա, Նիդեռլանդներ, Կոստանդնուպոլիս, Մարոկկո, Եգիպտոս, Սիրիա և այլն)[4]։
Ճանաչման է հասել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում որպես և օրիենտալիստ նկարչուհի, օգտվել է Նապոլեոն III-ի և կայսրուհի Եվգենյայի հովանավորչությունից[3]։
Մահացել է 1901 թվականին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչուհու աշխատանքները գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Քրայստչերի պատկերասրահում, Լոնդոնի ազգային պատկերասրահում և այլ թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հիասքանչ հրեուհին, 1865
-
Գրող աղջիկը, 1860-1880 թվականների միջակայքում
-
Գթասրտության քույրերը, 1859
-
Մավրիտանացի աղջիկը թութակի հետ, 1875
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 http://cbw.iath.virginia.edu/women_display.php?id=20669
- ↑ 3,0 3,1 King, 1997, էջ 327
- ↑ King, 1997, էջ 326
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- King, Julie Browne, Henriette // Dictionary of Women Artists / Gaze, Delia (ed.). — London: Fitzroy Dearborn, 1997. — P. 326–327. — ISBN 978-1884964213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Բրաուն» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1901 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Ֆրանսիացի արևելագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Կին արվեստագետներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ