Հենրիետա Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիետա Բրաուն
ֆր.՝ Henriette Browne
Ի ծնեֆր.՝ Sophie de Bouteiller
ԿեղծանունHenriette Browne
Ծնվել էհունիսի 16, 1829(1829-06-16)[1]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էմարտի 14, 1901(1901-03-14)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[3]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՇարլ Ջոշուա Շապլեն և Émile Perrin?
ՀայրGuillaume Bouteiller?
ԱմուսինJules de Saux?
 Henriette Browne Վիքիպահեստում

Հենրիետա Բրաուն (ֆր.՝ Henriette Browne, իրական անունը՝ Սոֆի դե Բուտեյե, ֆր.՝ Sophie de Bouteiller, հունիսի 16, 1829(1829-06-16)[1], Փարիզ - մարտի 14, 1901(1901-03-14)[2], Փարիզ), ֆրանսիացի նկարչուհի, օրիենտալիզմի ներկայացուցիչ և այդ ժանրի առաջին ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1829 թվականի հունիսի 16-ին Փարիզում։ Նրա հայրը՝ Գիյոմ Բուտեյեն, եղել է սիրողական երաժիշտ, իսկ մայրը՝ երգչուհի։ Բուտեյե ընտանիքը Սոֆիի հոր շնորհիվ հասարակության մեջ ունեցել է արտոնյալ դիրք, քանի որ նա ծագումով բրետոնյան նշանավոր ընտանիքից էր։ Վաղ տարիքից աղջիկը սովորել է երաժշտություն և զբաղվել նկարչությամբ։

1849 թվականին Սոֆին որոշել է լրջորեն զբաղվել նկարչությամբ և դարձել է Էմիլ Պերենի աշակերտուհին։ 1851 թվականից սովորել է Շառլ Շապլենի մոտ՝ կանանց համար նրա դասարանում։ Շապլենի ստուդիայում Սոֆին հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու կենդանի բնորդների անատոմիան և համամասնությունը։

Հենրիետա Բրաուն կեղծանունով սկսել է հանդես գալս 1853 թվականից, այդ թվում և Փարիզյան սալոնում[4]։

Ամուսնացած է եղել Ալեքսանդր Կոլոնա Վալևսկու քարտուղար դիվանագետ Անրի Ժյուլ դե Սոյի հետ (ֆր.՝ Henry Jules de Saux): Շատ է ճանապարհորդել ամուսնու հետ (Իտալիա, Նիդեռլանդներ, Կոստանդնուպոլիս, Մարոկկո, Եգիպտոս, Սիրիա և այլն)[5]։

Ճանաչման է հասել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում որպես և օրիենտալիստ նկարչուհի, օգտվել է Նապոլեոն III-ի և կայսրուհի Եվգենյայի հովանավորչությունից[4]։

Մահացել է 1901 թվականին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու աշխատանքները գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Քրայստչերի պատկերասրահում, Լոնդոնի ազգային պատկերասրահում և այլ թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Բրաուն» հոդվածին։