Հենրի Հուդզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Հուդզոն
անգլ.՝ Henry Hudson
Դիմանկար
Ծնվել է1565
ԾննդավայրԱնգլիայի թագավորություն[1]
Մահացել էոչ վաղ քան հունիսի 23, 1611
Մահվան վայրենթդ․ Ջեյմս, Նունավութ, Կանադա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ծովային ճանապարհորդ
 Henry Hudson Վիքիպահեստում

Հենրի Հուդզոն (Հադսոն) (անգլ.՝ Henry Hudson, 1565, Անգլիայի թագավորություն[1] - ոչ վաղ քան հունիսի 23, 1611, ենթդ․ Ջեյմս, Նունավութ, Կանադա), անգլիացի ծովագնաց։

1607-1611 թվականներին արկտիկական ծովերում կատարել է նավարկություն, որի նպատակն էր գտնել Ատլանտյանից Խաղաղ օվկիանոս տանող հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան ծովային ուղիները։ Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտնի (Հուդզոնի) գետի գետաբերանը, Հուդզոնի նեղուցն ու Հուդզոնի ծոցը։ 1611-ին, վերադարձի ճանապարհին, նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում, Հուդզոնին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Հուդզոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 635