Jump to content

Հենդրիկ Ադամսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենդրիկ Ադամսոն
Ծնվել էսեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1891
ԾննդավայրKärstna Rural Municipality, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 7, 1946(1946-03-07)[1][2] (54 տարեկան)
Վախճանի վայրTuhalaane Rural Municipality, Paistu parish, Էստոնիա
ԳերեզմանHelme Cemetery
Մասնագիտությունուսուցիչ, գրող, բանաստեղծ, էսպերանտիստ և մանկավարժ
Լեզուէսպերանտո և էստոներեն
Քաղաքացիություն Էստոնիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Հենդրիկ Ադամսոն Վիքիդարանում
 Hendrik Adamson Վիքիպահեստում

Հենդրիկ Ադամսոն (Hendrik Adamson, սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1891, Kärstna Rural Municipality, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 7, 1946(1946-03-07)[1][2], Tuhalaane Rural Municipality, Paistu parish, Էստոնիա), էստոնացի բանաստեղծ և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդրիկ Ադամսոնը ծնվել է 1891 թվականին դերձակի ընտանիքում Մետսակուրու գյուղում (այժմ՝ գյուղ Veisjärve, Տառվաստու), Վիլյանդիմաա։

1911 թվականին ուսուցչություն է արել Torma Võtikvere դպրոցում։ 1919-1927 թվականներին եղել է էստոնական Kärstna գյուղի դպրոցի տնօրենը։ Հետագայում դարձել է պրոֆեսիոնալ գրող, եղել է Էստոնիայի գրողների միության անդամ։

1940 թվականին որպես ուսուցիչ աշխատել է Valgamaal Lõvel-ում, 1944 թվականին՝ Kärstnas-ում։

Էսպերանտո սովորել է 1929 թվականի վերջում և 1930 թվականից գրել է բնօրինակ բանաստեղծություններ այդ լեզվով, սակայն իր տաղանդն արտահայտել է էստոներեն ստեղծագործություններում։ Էստոներեն առաջին բանաստեղծությունները տպագրվել են թերթերում 1913 թվականին, առաջին գիրքը՝ 1919 թվականին[3]։ 1934 թվականին հրատարակվել է «Տասներկու բանաստեղծներ» ալմանախը, որտեղ ընդգրկվել են Ադամսոնի 11 բանաստեղծությունները։

Ադամսոնի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն (թարգմանիչ՝ Բորիս Շտեյն), անգլերեն և իտալերեն։

Մահացել է 1946 թվականի մարտի 7-ին։ Թաղված է Էստոնիայի հարավում գտնվող Հելմ քաղաքի էստոնական գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսոնը գրել է էստոներեն՝ օգտագործելով նաև հարավ-էստոնական բարբառներ[4]։ Որոշ ստեղծագործություններ գրված են էսպերանտո լեզվով։

Ադամսոնի գրչին են պատկանում «Kuldblond neitsi» («Շիկահերը») և «Roheline sisalik» («Կանաչ մողես», Տարտու, 1925) վեպերը[5]։

Գրել է բանաստեղծություններ այդ թվում՝

  • Mulgimaa (1919)
  • Inimen (1925)
  • Dekdu Poetoj (1934)
  • Auli novelaro (1934)
  • Aperis samizdata poemaro Hejmlando (1961, 1962)
  • Aperis lia poemaro Vesperkanto cxe la eldonejo de J. Régulo La Laguna, Stafeto : Beletraj kajeroj; (1967)
  • В литературной хрестоматии Infera regalo kaj Vesperkanto (1979)
  • Auli, eldonejo Iltis, Saarbrücken (1983)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Журнал Звезда. 1975. № 8. С. 211-212. Сергей Довлатов. Статья «Поэты Эстонии. Литературное обозрение».
  • Ojalo, Jaan. Hendrik Adamson - 100. En: Norda Prismo 1/1992, с. 6-8
  • Ojalo, Jaan. Adamson: Bardo de la hejmloko. En: Esperanto 84-a jaro 1991, n-ro 12 (1032), с. 2
  • Maie Torim, Karl Muru, «Pilk Hendrik Adamsoni elule ja luulele» - Keel ja Kirjandus 1966, nr. 4, стр. 210-225
  • Hando Runnel, «Jooksu pealt suudeldud». Ilmamaa, Tartu 1998; 4 artiklit Adamsonist стр. 208-216 и 315-340

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Baldur Ragnarsson. Hendrik Adamson (1891-1946)
  4. «Сергей Довлатов. Поэты Эстонии. Литературное обозрение». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  5. Maie Torim and Karl Muru, Pilk Hendrik Adamsoni elule ja luulele — Keel ja Kirjandus 1966, nr. 4, lk. 210—225

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Ադամսոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Ադամսոն» հոդվածին։